2011-11-02

Սիրել յուրովի



Ժամն է արդեն, պիտի գնամ,
Ու չեմ կարող լռել,
Քանզի Ժամանակը
Անողոք է, բայց նաև ամոքիչ.
Չի կանգնի վայրկյանն անգամ
Ու գիտեմ` չի համբերի,
Չի երկարի, կանցնի
Անտես ակնթարթի պես
Կտանի իր հետ ամեն ինչ…
Ամենը կանցնի,
Ու միայն Սերը կմնա
Ժամանակի մեջ հավերժ:
Միայն այն կստիպի ապրել,
Դողալ ամեն վայրկյանի,
Ամեն ակնթարթի համար:
Եվ պետք չէ վախենալ պայքարից`
Սերը ուժ կտա
Նորից կանգնելու, մարտնչելու…
Մի հիասթվիր երբեք,
Սերը հույս կտա
Նորից ապրելու, ժպտալու…
Ու թող հոգիները
Սիրող էակների
Անբաժան լինեն միշտ,
Իսկ ճանապարհը նրանց
Ծաղիկներով լեցուն:
Բացեք ձեր սրտերը, Մարդիկ,
Թողեք սիրուն ներս մտնել
Եվ այդժամ Երկիրը
Միայն ձեզ համար կպտտվի,
Գարունը ծաղիկ կբերի,
Ու ձմեռը չի գա էլ:
Հեքիաթն իրական կդառնա,
Իսկ իրականը`հեքիաթ,
Բայց միայն` երբ նորից սիրեք,
Սիրեք յուրովի…
Այդժամ Երջանկությունը
Ձեզ հետ կլինի:

Комментариев нет: