Страницы
▼
Գրական բլոգներ (ցանկ)
▼
Էջեր
▼
2012-06-08
2012-06-01
Ճիչը հոգուս
Հոգուս ճիչը անհաս է Քեզ,
Համր եմ Քեզ համար ասես,
Գուցե իսկապես չես լսում,
Բայց մի պահ աչքերիս նայիր
Այնտեղ սերն է առկայծում`
Կարոտ կրակին այն սիրո,
Որ կարող ես տալ միայն դու …
Բայց կույր ես գուցե հիմա,
Չես տեսնում ինձ, անտես եմ գուցե,
Քեզ համար աներևույթ մի մարմին:
Իսկ դու մի պահ հոգիդ բաց
Ու կզգաս սերս անհուն,
Կզգաս կարոտը սրտիս:
Բաց դուռը հոգուդ մի պահ,
Փորձիր սրտիդ ձայնին դու լսել
Ու կհասկանաս թե որքան,
Թե որքան եմ Քեզ կարոտել …