Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-09-18

Ստվերը լույսից է ծնվում, բայց լույս չէ...

Ստվերը լույսից է ծնվում, բայց լույս չէ,
Ստվերը լույսից է ծնվում այն դեպքում միայն,
Երբ Դու ինքդ լույս չես…
Լույսը Հույսի պես միշտ սրտումդ պահի՛ր
Այնժամ ստվերը քեզ չի հետևի…

Արևը քնած է  հորիզոնի այն կողմում,
Աստղերն են դեռ առկայծում երկնքում,
Գիշեր է դեռ` անամպ ու անլուսին,
Գիշեր` լուսաբացից առաջ ու այնքա՜ն ցուրտ:
Քիչ անց կլուսավորվի Արևելքը
Ու Արևմուտքում ամենախավարը կլինի:
Լույսը մթի հետ կմենամարտի
Իսկ Լուսավորը Ավելի Լուսավորից կխամրի:
Արևը ճաճանչներով Լույս կբերի, կլուսավորի,
Լույսը իմ պատուհանը կթակի
Ու առանց հարցնելու ներս կմտնի,
Հոգիս կջերմացնի, նոր շունչ կբերի
Թախիծն իսպառ կվանի ու թռչնի նման`
Ճերմակ ու հազարաթև, ինձ հեռուներ կտանի,
Ուր միայն լույսն է, ու Արևները մոտ են
Այնքա՜ն –այնքան, բայց չեն այրում,
Ուր Լույսն է անսահման, բայց չի կուրացնում…


Комментариев нет:

Отправить комментарий