Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-10-03

Կփնտրեմ...




Լուսնի կաթնագույն լույսի ստվերով կշրջեմ ես,
Բյուրավոր աստղերի շնչով թևեր կառնեմ,
Լուսափայլի փայլով շղարշված ճամփա կելնեմ՝
Փնտրելու սիրուս…

Ոտնատակ կտամ  անծայր տիեզերքը ողջ,
Արևներն անթիվ հոգուս ջերմություն կտան,
Իսկ աստղերն անհամար, նշաններ կդառնան՝
Ճամփան ցույց կտան…


Ամենուր կփնտրեմ սիրուս, քանզի Սերը հրաշք է,
Հրաշք, որ տեսանելի չէ այլոց,
Այն միայնությունն է երկու աշխարհների,
Սակայն մեկ շունչը նրանց…


Մենավոր կղզում, ուր անգամ ժամանակն է անհաս,
Կգտնեմ սիրուս ու լռության մեջ խոսուն,
Կնայեմ աչքերին և կզգամ տրոփյունը սրտի,
Մի ողջ հավերժություն…

Комментариев нет:

Отправить комментарий