Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-10-26

Արշալույսին՝ մայրամուտ


Տե՛ս, Արևն է մայր մտնում այնտեղ` հեռու հորիզոնում,
Շողերն են նրա առկայծում մայրամուտի երկնքում,
Այնքան գունեղ են ու այնքան վառ` սիրո կրակի նման,
Որ ձուլվել ես ուզում, լույսի ու խավարի մշուշում այդ,
Սիրո Արևին փարվել ու սիրո բույրը զգալ ես ուզում…
Բայց նրանք հեռանում են, իսկ ես նրանց հասնել չեմ կարողանում…

−Այդ Արևն է միայն հեռանում, իսկ գիշերվա խավարում լռիկ
Աստղերն են արթնանում ու փայլում այնպես գեղեցիկ,
Որ զմայլում են հոգին իմ ու ստիպում երազել
Տիեզերքի պես անսահման ու հավերժ սիրո մասին:
Այդ աստղերն էլ արևներ են եղել մի ժամանակ,
Բայց հեռացել են սիրո Արևի պես` տանելով սերը սիրահարի…

− Բայց Արևը` սերը, իմ հեռանում է անվերադարձ:
Ես հասնել եմ ուզում ու ուղեկցել նրան, այնտեղ հեռու հեռվում,
Որտեղ միայն լույսն է ու ջերմությունը սիրո,
Ես կողքիդ լինել եմ ուզում, Արևի` քո շունչը զգալ եմ ուզում,
Քո ձայնը լսել եմ ուզում, ու սիրո երազում անվերջ քնել եմ ուզում…
Կանգնի՛ր, կա՛ց, Արև, ես քեզ հասնել եմ ուզում…

−Ճամփաներն են մեր տարբեր, սիրո արահետներն այլ են…
Մենք այլ ենք, ու օտար արդեն… Սիրո արահետը մեր բաժանվեց
Ու բաժանեց մեզ երկուսիս: Մեղավոր եմ ես, մեղավոր ես դու,
Իսկ հիմա միայն շողերն են մարում լուռ խավարի մեջ,
Որ փայլն են սիրո ավերակների միայն, բայց այնքա՜ն գեղեցիկ:
Կանգնի՛ր, էլ մի՛ շարունակի ճամփան այս, ես հեռանում եմ…

−Կա՛նգ առ գեթ մի վայրկյան, թո՛ղ զմայլվեմ քո շողերով անմար,
Որ լույսն են իմ հոգու ու ջերմությունը սրտիս,
Թող մի վայրկյան ևս ջերմանա հոգիս, մինչ գիշերը`
Սառն ու մթին, մշուշով անթափանց կպատի հոգին իմ…

Արևը հանգչեց հեռվում ու շողերը կորան, չքացան:
Դու հեռացար և հիմա աստղերն են երևում միայն,
Ու հիմա գիշերվա թախիծն է ընկերը ճգնավոր հոգու իմ,
Բայց հավատում եմ որ կգաս ու կբերես արշալույսը հոգուս
Ու ջեմությունը սրտիս…
Հավատում եմ ու դեռ դիմանում…

Комментариев нет:

Отправить комментарий