Մի գիշեր լուսնկա, ես մենակ մի ճամփորդ,
Ճամփեքին այս օտար, բայց արդեն հարազատ:
Աստղեր անհամար, աստղեր բյուրավոր
Ու այնքան պայծառ….
Մի գիշեր լուսնկա, մի գիշեր աստղալից,
Ծովափ ավազոտ ու ձայնն է ծովի
Միայն խախտում անդորրը Լուսնի:
Ասես սոնետ է հնչում հեռու մի վայրում,
Կաթնագույն լույսի շողերի ներքո
Սիրահար սիրտը մի երգ է երգում,
Տարածվում է ձայնը մեղմիկ ու շատ նուրբ՝
Ասես մեկ լալիս է ու մեկ ծիծաղում:
Ու այդ ամենը Քեզ է հիշեցնում,
Ծիծաղդ խնդուն ու լացդ անձայն,
Որ մեկ տխուր ես ու մեկ էլ ժպտուն...
Комментариев нет:
Отправить комментарий