Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-11-30

Գարուն





Անդունդի եզրին, ուր հովն է ազատ խաղում,
Կանգնած եմ մենակ ու դիմացս հորիզոնն է անծայր,
Դաշտերը կանաչով են լցվում,
Գարուն է հիմա ծաղկունքով պատված:
Աշխարհն է զարթնում, բնությունը ողջ զարթոնք է ապրում,
Ժպտում, ծիծաղում, իսկ առվակները՝ վարար ու խոխջուն,
Լեռներից իջնում են դաշտերը՝ գետեր դառնալով:
Ծառերը ծաղիկով պատված բուրում են այնպես…
Գարո՜ւն, դու նոր շունչ ես բերում աշխարհին,
Մարդկանց՝ նոր կյանք, նոր հույսեր:
Գարուն, ինձ էլ կյանք տուր, որ ապրեմ նորից,
Որ սիրեմ նորից…

Комментариев нет:

Отправить комментарий