Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-11-27

Ճերմակ ձյուն




Ճերմա՜կ ձյուն, դու թախիծ ես ինձ բերել,
Սպիտակ փաթիլ, սիրուս ճամփան ես փակել,
Բայց հոգիս ծաղկած գարուն է ուզում,
Ջերմ Արևի ոսկեգույն շողերով տաքանալ
Ու Նրան կարոտով փարվել է ուզում…
Ճերմա՜կ ձյուն, սպիտակ շղարշով փաթաթել ես
Սիրտս վիրավոր, հոգիս պարուրել անթափանց
Սառույցով այն, որում դու ես պատսպարվել,
Բայց սիրտս սեր ու ջերմություն է տենչում,
Իսկ հոգիս սիրո ջերմությամբ այրվել
Ու խենթանալ, գարնան բացվող ծաղկի պես
Սիրահարի ձեռքով պոկվել ու նվիրվել է ուզում…
Հեռացի՛ր, գնա՛, անդարձ իմ հոգուց,
Ու գարունը թող արթնանա իմ սրտում,
Որ նորից սիրեմ ու սիրուց խենթանամ,
Տաք անձրևին, լռության մեջ նրան սպասեմ,
Ծաղկած բալենու ստվերում ծաղիկ նվիրեմ…
Կհալչի սառույցը սրտիս գուցե հենց ձմռան կեսին
Եվ ես խելագար ու բոկոտն կվազեմ այդժամ,
Սիրո Արևին կփնտրեմ ու երբ գտնեմ,
Հավերժ սրտումս կպահեմ, որ ձմեռն էլ
Հոգուս չտիրի ու երբեք սառույցով սիրտս չպատի:

Комментариев нет:

Отправить комментарий