Ժամանակը կանցնի,
Վերքերը կդարմանվեն,
Բայց սպիերը կմնան.
Հավերժ կմնան
Հիշողության մեջ բոլորիս,
Ու անցյալից կանչերն անմեղ զոհերի
Արդարություն պիտի պահանջեն…
Անթիվ մոմեր պիտ վառվեն
Ու պիտ ճախրեն հոգիները`
Լույսով ողողված,
Իսկ մոլորյալները`
Հոգով կուրացած,
Պիտի հերքեն, ուրանան,
Պատմությունը մոռանան,
Բայց արյունոտ սրերը
Դեռ ձեռքերում են նրանց.
Պատրաստ եղիր, Հա՛յ…
Կանգառ չկա, միայն առաջ:
Պայքար Հանուն արդարության,
Հանուն Լույսի, հանուն հավատի,
Նախնյաց ուժով տոգորված՝
Միայն առաջ:
Նախնիների արյունը քո երակներում է,
Նրանք Քո մեջ են, նրանք Լույս են…
Ուրեմն առաջ,
Լույսի ջահը բռնած:
Ժամանակն անզոր է արդեն,
Արարիչը Քեզ հետ է,
Ու մահվան վախը քեզ չի կանգնեցնի էլ…
Կյանքը պայքար է` ամեն վայրկյան,
Ամեն ակնթարթ.
Պայքար ներքին ներդաշնակությամբ
Արտաքին քաոսի դեմ,
Պայքար հանուն վեհ արժեքների,
Հանուն սիրո, հանուն բարության
Եվ արդարության, հանուն լույսի
Եվ լույսի տարածման:
Իսկ Դու մարտիկ ես`
Լույսի, արդարության, խաղաղության:
Դու ՀԱՅ ես…
SAT LAVNA
ОтветитьУдалить