Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-01-10

Ձայն տուր սիրելիս...

Քո անմեղ աչքերում ես ինձ տեսա,
Քո սիրող սրտում ես ինձ գտա,
Դու էլ հայտնվեցիր իմ սրտում անմեղ,
Ես քեզ սիրեցի, ասա ինչ անեմ:

Հոգուս խռովքը ցրեցիր լույսով,
Կյանքդ ինձ տվեցիր ու չզղջացիր անգամ,
Հոգուդ լույսից մի մասնիկ տվեցիր
Ու իմ հոգին էլ լուսավորեցիր:

Սիրեցի քեզ անսահման սիրով
Ու քո սիրուց խելագարի պես
Փնտրում եմ քեզ ամենուր:
Ո՞ւր ես հիմա, ձայն տուր սիրելիս…           

Комментариев нет:

Отправить комментарий