Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-02-27

Քեզ տեսնելիս




Ամեն անգամ Քեզ տեսնելիս,
Հոգիս թևեր է առնում ասես
Թախիծն ու խռովքս ցրվում,
Սիրտս ուժգին բաբախում:
Ասա, ինչ անեմ…

Ամեն անգամ Քեզ տեսնելիս
Արևն ավելի ջերմ է թվում,
Աստղերն ավելի պայծառ,
Իսկ խավար գիշերը`
Լուսավոր դառնում…

Ամեն անգամ Քեզ տեսնելիս,
Կարոտս իսպառ վերանում
Մարմինս ջերմությամբ է լցվում
Անգույն իրականությունս`
Գունավորվում…

Ամեն անգամ Քեզ տեսնելիս,
Հավերժ կողքիդ լինել եմ ուզում:
Ավա՛ղ, շատ ուշ հասկացա
Իմ այս կարճ կյանքում,
Թե որքան եմ Քեզ սիրում…

Արմեն Մխեյան, 2012թ.

Комментариев нет:

Отправить комментарий