Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-03-21

Կարճ կյանքի վնասներն ու օգուտները



Նորից չկարողացա իմ մեջ խեղդել բղավոցս ու քաղաքականությունը կրկին դարձավ իմ բլոգի նյութ: Խոսքս վերաբերվում է հայտնի քաղաքական գործիչ, ԱԺ «ակտիվիստ» (այս բառը լիովին արտահայտում է նրա գործունեությունը և միևնույն ժամանակ բավականին գնահատելի է) Վիկտոր Դալլաքյանի արած հայտարարությանը` «Բազմացե´ք, կովե´ր. կյանքը կարճ է» հայտնի մարկեսյան արտահայտությանը: Թեպետ բառերն ինքնի խոսուն են և շատ իմաստալից, սակայն եթե միայն կովերին վերաբերվեին, այլ ոչ թե նկատի ունենային մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի բնույթից ելնելով ստիպված են հայտնվել հարցնողի  դերում կամ իրենց տալ հստակ պատճառահետևանքային հարց: Նախ ինձ համար անակնկալ էր Վիկտոր Դալլաքյանի ՀՀԿ համամասնական ցուցակում նման դիրքում հայտնվելու փաստը, սակայն կանխատեսելի էր, հատկապես, եթե փորձենք դիտարկել Վիկտոր Դալլաքյանի անցած քաղաքական ուղին վերջին նախագահական ընտրություններից հետո: Մեծ հարգանք ցուցաբերելով նրա անձի հանդեպ` ստիպված պետք է լինեմ ասել, որ ես, որպես ՀՀ քաղաքացի բավականին վիրավորված եմ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունից, քանզի ես ինքս ինձ ևս տվեցի գրեթե նմանատիպ հարց (երբ կարդում էի ՀՀԿ համամասնական ցուցակը), ինչ լրագրողները հարցրել են պարոն Դալլաքյանին, և ստացվում է, որ նման վիրավորական արտահայտությունը և վիրավորանքը ուղղվում է բոլոր նրանց, ովքեր թեկուզ մի պահ իրենց հարց են տվել. Դալլաքյա՜նը անկախ պատգամավոր, բայց ՀՀԿ համամամասնականո՞ւմ:

Հարգելի պարոն Դալլաքյան, յուրաքանչյուր քաղաքացի ունի իր սեփական կարծիքը և դիրքորոշումը արտահայտելու իրավունք: Սակայն եթե քաղաքական գործիչը կատարում է նման հայտարարություն, որը հնչում է ստորև ներկայացված տեսանյութում, իսկ հետո մոռանում, որ նման հայտարարությամբ փորձել է շահել ընտրողների ձայները և միանում այն հենց այն մարդու կուսակցությանը, ում մեղմ ասած վատաբանում է, ես բնորոշում եմ միայն մեկ բառով` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, այս բառի տակ հասկանալով այն ամենը, ինչ բնորոշվում է ամենաբացասական ու վատ կողմերով:

Ստացվում է այսպես, որ մարկեսյան հայտնի ասույթի հերոսներից է նաև նա, ով գիտակցում է, որ ժամանակը կարճ և պետք է «բազմանալ» ամեն գնով: Սակայն նման գործիչներին պետք է հիշեցնել, հենց այդ կարճ ժամանակի գիտակցումով առաջնորդվելիս մի մոռացեք, որ մարդիկ երկարատև հիշողությամբ են օժշտված նաև, ու հաճախ ավելի երկար ժամանակ է պետք մոռանալու համար այն, ինչ կարծում եք որ մոռացվել է:

Ամեն դեպքում, կարծում եմ պարոն Դալլաքյանը ՀՀԿ համամասնականով ԱԺ պատգամավոր դառնալուց հետո նույն կերպ կշարունակի ակտիվ կերպով օրինագծերի մշակմամբ ու առաջարկություններով հանդես գալ:





2012-03-19

Գարնան շունչը



Ճերմակ բամբակի պես երկնքում
Սավառնում էին ամպերը փափուկ,
Հանկարծ Արևի շողը դուրս նայեց,
Սլացավ դեպ երկիրն ու հողը մայր,
Գգվանքով փարվեց,
Իր ողջ ջերմությունը հողին նվիրեց…
Հայր Արևը ժպտաց ունք ամպի տակից
Որ իր նոր շողերը ամենուր սփռեց.
Մայր հողը զգաց ջերմությունն Արևի.
«Արդեն լույս է, ու այն բարի է», մտածեց,
Շունչը Արևի իր շուրջը տարածեց …
«Գարո՜ւն է, զարթնե՝ք», գոչեց հիացած,
-Գարո՜ւն է, գարո՜ւն,- արձագանքվեց:
Գարուն է եկել, արթնացե՛ք հիմա,
Գարունը լույս ու բարիք է բերել,
Ձեր սրտերը ջերմությամբ լցրեք,
Հավքերին իրենց բույնը ետ կանչեք,
Քնած ծառ, ծաղիկ զառ հագուստ հագեք:
Գարունը եկել՝ նոր կյանք է բերել
Խինդն ու ջերմությունը
Համայն աշխարհին նվիրաբերել…
Ծառերը կանաչ նոր հագուստ հագան,
Դաշտերը ծաղկունքի հազար
Գույնի երանգներ առան
Սոխակը վարդի թփում դայլալը երգեց.
«Որքա՜ն գեղեցիկ ես», գարնանը գովերգեց:
Բացեք սրտերը ձեր մարդիկ հիմա
Գարունը մեր դուռն է թակում արդեն
Գարունը ոչ միայն ձեր տուն ընդունեք,
Այլև ձեր հոգում հյուր կանչեք նրան:
Արևի շողով սիրտը ձեր ջերմացրեք,
Գարնանը ձեր հոգում թագավոր կարգեք…                                                                                                
                                                                                                                                                                   

2012-03-12

Հոգուս գարունը






Գարուն է, բայց դեղնած տերևներ կան բազում,
Քամին է ցուրտ խառնում ձյունն ու դեղինը:
Արևը սառն ու հեռու է թվում, թեպետ գարուն է,
Գարուն՝ առանց ջերմության, ոսկեգույն շողի,
Առանց ծաղիկ ու կանաչի, առանց ժպիտի,
Իսկ խեղկատակ քամին ծաղրում է ասես
Ու ականջիս հասցնում քո ձայնը հեռվից:
Այս գարունը սառը քամու հետ հոգիս է մտնում,
Ուր Արևն է, ծաղիկն ու կանաչը, ջրի կարկաչը.
Ու հոգուս գարունը` աշուն դարձնում...




2012-03-08

Շնորհավոր մարտի 8






Շնորհավոր Մայրեր, ձեր տոնն է այսօր,
Շնորհավոր քույրեր, ձեր տոնն է այսօր
Շնորհավոր կանայք համայն աշխարհի
Ձեզ ժպիտներ միայն ու ամենայն բարիք...
Շնորհավոր, կանայք, հայոց աշխարհի,
Բառերն այնքան քիչ են հոգուս խոսքն ասելու,
Բառեր չկան էլ` այդ դեպքում ահա,
Անխոս լռությամբ իմ ողջ հոգին ձեզ...