Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-03-12

Հոգուս գարունը






Գարուն է, բայց դեղնած տերևներ կան բազում,
Քամին է ցուրտ խառնում ձյունն ու դեղինը:
Արևը սառն ու հեռու է թվում, թեպետ գարուն է,
Գարուն՝ առանց ջերմության, ոսկեգույն շողի,
Առանց ծաղիկ ու կանաչի, առանց ժպիտի,
Իսկ խեղկատակ քամին ծաղրում է ասես
Ու ականջիս հասցնում քո ձայնը հեռվից:
Այս գարունը սառը քամու հետ հոգիս է մտնում,
Ուր Արևն է, ծաղիկն ու կանաչը, ջրի կարկաչը.
Ու հոգուս գարունը` աշուն դարձնում...




Комментариев нет:

Отправить комментарий