Հպումը հոգուս քնքուշ էր
Ինչպես Լույսը առավոտի
Սերը քո ուժգին էր այնքան,
Ինչպես Արևը` մայրը լույսի:
Քո մեկ հայացքից միայն
Էլ ի՜նչ հուզմունք. Ամենը`
Ողջ տիեզերքն անծայր
Իմն է հիմա ու ժամանակը`
Հավերժ, անվախճան,
Կանգ է առնում ասես,
Իսկ ժամանակի հետ
Նաև տրոփյունը սրտիս…
Բայց սլացի´ր, ժամանակ,
Ես նրան սիրել եմ ուզում
Անկանգ քո երթում,
Քանզի, երբ քո ակնթարթով
Բաժանում ես մեզ իրարից,
Հասկանում եմ այդժամ,
Որ սիրել կարող եմ նրան
Էլ ավելին, քան հիմա…