Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-04-03

Գարունը ձեզ...



Դրսում ամպեր՝ մթին ու սև,
Իսկ իմ հոգում Ա՜րև, Ա՜րև,
Ծաղկած գարուն, ոսկե շողեր,
Կանաչ տերև, հազար բարև…
Կապույտ երկինք, ճերմակ ամպեր,
Ծաղկած դաշտեր ու ծաղիկներ,
Սրտիս գարուն, դե ասա ինձ
Ինպե՞ս ապրեմ ես առանց քեզ…
Ու որքան էլ ամպեր՝ կարկտով լի
Փակեն ճամփան իմ կանաչ
Սրտիս գարունը ծաղկած
Ուժ կտա ինձ նորեն…
Մութ ամպերը կցրվեն այնժամ,
Երբ սրտիս գարունը ձեզ նվիրեմ.
Ողջ աշխարհին ու նաև Քեզ…
Ահա բոլորը, արդեն անխոս
Ողջ աշխարհին ու ձեզ, մարդի´կ,
Գարունը ձեզ, իսկ ես գնացի…                 

1 комментарий:

  1. Այս ոճը սիրում եմ՝ պարզ, անմիջական, առանց այլևայլությունների, առանց ձևով իմաստը սպանելու, առանց ասելիքը մանվածապատելու փիլիսոփայության աստիճան: Արմենի գործերը վաղուց եմ կարդում, իր մոտ կան արտակարգ լավ գործեր, կան գործեր որ պարզ-պա՜րզ են, բայց հենց այդ պարզության մեջ այնքան խորը, որ քչերին է հասու նման խորություն... Միակ խնդիրը դա գրելու անփորձությունն է, եթե անգամ շատ էլ է գրել, ոճը դեռ հղկված չի... Յուրաքանչյուր գործում մի ադամանդ է թաքնված, որ ճիշտ մշակման դեպքում կայծկլտուն գույներով կշողա՜... Արմեն, անպայման գրիր ու շատ գրիր, այդպես ոճդ կհղկես ու մի օր քո գործերով մարդիկ դեռ կհիանան, շնորհավորում եմ, շատ լավ գործեր ունես...

    ОтветитьУдалить