Страницы
▼
Գրական բլոգներ (ցանկ)
▼
Էջեր
▼
2012-05-31
2012-05-22
Հանդուրժողականության սահմանագծին
Բարոյականության ու ազգային արժեքների մասին վերջերս հաճախ եմ
կարդում ու լսում, հատկապես այն մարդիկ են սկսում խոսել, քարոզել ու տարածել, որ մի
պահ լուրջ զարմանք եմ ապրում: Հայ հասարակության մի ստվար մաս իրեն ազգայնական է համարում,
անգամ ազգայինը չիմանալով կամ մի մասն էլ պայքարում են հոմոֆոբների դեմ... Հարգելիներս,
պայքար տանում եմ երևույթի դեմ, այդ երևույթը փոխելու համար, այլ ոչ թե անզոր պայքար
մղում դրա վերացման համար: Պայքարո՞ւմ ենք միասեռականների դեմ, թե միասեռականությա՞ն:
Առաջինը անհատներ են, իսկ երկրորդը երևույթ: Միանգամից նշեմ. առաջին տարբերակն ուղղակի
զավեշտալի է, հատկապես անհանդուրժողականությամբ ու ոչնչացման կոչերով չեք փոխի այդ
մարդկանց: Ավելին, նրանց ավելի մեծ ներուժ կտաք, այն էլ եվրոպական արժեքների տարածման
քողի ներքո, միայն կտուժեն նրանք, ովքեր փորձ են անելու «ոչնչացնել» :
2012-05-14
Հանուն լույսի...
Ամեն րոպե երկիրն իր պտույտն է կատարում ու շարժում իր հետ ժամանակը,
որ մեր համակարգում չափվում է վայրկյաններով, րոպեներով, ժամերով, օրերով, տարիներով,
դարերով, իսկ մենք հենց այդ ժամանակի մեջ ենք, այդ Երկրի մի մասնիկը, Տիեզերքի ու մարդկության
դեռ միակ բնօրրանում, որ կապույտ մոլորակ են անվանում: Ովքե՞ր ենք մենք` մարդիկս, որո՞նք
են մեր առավելություններն ու թերությունները, ինչո՞ւ հենց մեզ է վիճակված լինել գիտակիցն
ու բանական էակը այս ողջ հավերժական Տիեզերքի մի անկյունում: Ովքե՞ր ենք մենք, աստվածային
մասնիկը կրողնե՞ր, թե՞ աստվածայինը կորցրած դեգերողներ ու անսահմանության մեջ մոլորված, կորսված արարածներ` արարված ու մոռացված... Միայն ակնհայտ է այն, որ մենք այդ ժամանակի ու մի համակարգի մասնիկն
ենք, յուրաքանչյուրս սեփական ներաշխարհով, յուրօրինակությամբ: Մենք մի ողջ աշխարհի մասն ենք` միաժամանակ մեր սեփական աշխարհն ունենալով: