Աշունը
եկել հավքի փետուրի պես
Անձայն
ու քնքուշ սրտիս է նստել,
Ոսկի
տերևով ճամփաս է պատել
Ու հիմա
միայն դեղինն է ի տես
Իմ կանաչ
աչքերին հասու դարձել:
Լսում
եմ` այնտեղ՝ ինչ-որ տեղ հեռվում,
Քամին
է վայրագ սառը հողմի հետ
Դեղնած
տերևները ցիրուցան անում,
Արևի
շողը զատում ջերմությունից,
Ու ջերմությունը՝
շողից գողացած
Իր հետ
դեպի հյուսիս տանում:
Չարախինդ
ժպիտը դեմքից անպակաս՝
Սպառնում
է աշխարհին, մարդկանց,
Բարկանում
հաճախ, ու պոկում արդեն
Տերևները
դեղին` ծառերից կառչած:
Սլանում
հեռու և նոր ուժով կրկին
Ոռնոցով
լցնում դաշտերը դատարկ,
Բախվում
լեռներին, ցավից սսկվում,
Հեռանում,
բայց նորից ու նորից
Գալիս
է զարկվում, փոշին ամպ սարքում,
Զայրանում, ու տեսնելով, որ անզոր է,
Լալիս
է ու անձրև է մաղում,
Մրսած
դաշտերին, սառը քարերին
Ամպից
պոկված կաթիլով պատում՝
«Աշուն
է աշուն» քթի տակ երգում:
Իսկ
Աշունը՝ ոսկով պատված,
Գահն
է զարդարում տերևով դեղնած,
Հիանում
իր ոսկի հանդերձով երկար,
Որ պատել
է լե՜ռ ու անտառ:
Հորիզոնից
անծայր ոսկի է հիմա,
Ու ոսկին
այդ սահմանն է իր արքայության:
Լսվում
է հանկարծ մեղեդին աշնան,
Այնպես
քնքուշ է այն ու հուզիչ այնքան,
Որ քուն
է բերում ծառերին հոգնած,
Ու լցնում
սրտերը մեր ինչ-որ թախիծով.
Այդպես
ստիպում հիանալ միայն իրենով.
«Աշուն
է աշուն՝ ոսկով պատված,
Կաթիլն
անձրևի ապակուց կախված»,
Լսվում
է հեռվից Աշնան մեղեդին:
Թախծոտ
է այն, և հուզմունք կա անչափ.
Շուրջս
Աշունն է՝ ոսկով պատված...
Արմեն Մխեյան