Լուսանկարը՝ Արմեն Մխեյանի |
«Սիրիր և
կսիրվես» ասում է պարզ ճշմարտություն պարունակող այս երկու բառից կազմված
նախադասությունը: Առաջին հայացքից սրանք միայն բառեր են, որ կապված են
«և»-վ, բայց նման բառերն ու մտքերը գալիս են դարերի խորքից: Հազարամյակներ
շարունակ մարդիկ այս պարզ ճշմարտությունները պահել են ու պահպանել,
փոխանցել սերունդներին, գուցե նաև տիրապետել այն մեծ փիլիսոփայությանը,
որոնք պարունակում են նման մտքերն ու աֆորիզմները: Գուցե, բայց դրանց մասին
չէ որ պետք է խոսեմ այսօր, այլ նրա՝ թե ինչպես է իմ կյանքում կիրառություն
գտել այս ու նման փիլիսոփայությունները:
Այս ամենը ես գրում եմ իմ մասին, բայց հավատացեք, ամենաքիչը ինչ սիրում եմ, հենց իմ մասին շատ խոսելն է: Սա դեռ չի նշանակում, որ ես չեմ սիրում ներկայացնել ինքնս ինձ, այլ սիրում եմ լռել իմ մասին, իսկ այս երկուսը ընդունեք, որ ամբողջովին տարբեր գաղափարներ են: Բայց ինչևէ, այսօր ես կխոսեմ ու այն էլ մեծ հաճույքով: Թող չնեղանան, նրանք, ովքեր կկարծեն, որ ինձ դեռ լավ չեն ճանաչել, թեպետ եղել է ժամանակ, որ շատ մտերիմ ենք եղել, թող չլինեն մարդիկ, ովքեր կմտածեն թե ես արել եմ ամենը, որ միայն ուշադրություն գրավեմ, ոչ ես երբեք էլ չեմ ձգտել լինել ուշադրության կենտրոնում:
Ցանկացած միջավայրում ես ինձ ամենահամեստն եմ դրսևորել ուշադրություն չգրավելու համար, բայց արի ու տես որ չի ստացվել: Ամենուր ես եղել եմ գաղտնքիներով պարուրված խորհրդավոր, համեստ երիտասարդ, հենց այդ պատճառով ինձ կամ շատ սիրել են, կամ ատել: Դպրոցում ինձ ամենաընդունակ աշակերտն էին համարում՝ տաղանդավոր, բանիմաց, համեստ, զուսպ և այլն, համալսարանում նույնպես աչքի էի ընկնում նման հատկանիշներով, աշխատանքի վայրում, ավելանում էր պատասխանատվությունը, ճիշտ կողմնորոշվելը և այդպես շարունակ: Բայց արդյո՞ք այդպես էր, և այդպես է հիմա, ես կարծում եմ, որ իմ բոլոր ծանոթներն ու ընկերները մի փոքր չափազանցնում են: Ես ուղղակի հասարակ մահկանացու եմ, ով փորձում է գոնե մի փոքր լավը լինել (ահա, տեսնո՞ւմ եք, սա էլ իմ եսակենտրոնության աստիճանը): Այս հարցի պատասխանը միասին կստանանք, և գուցե Ձեզ էլ կհետաքրքրի, թե ինչպես ակամա դառնալ բոլորին սիրելի: Դե, գնացի՞նք:
Մինչև յոթ տարեկանս, ես եղել մեր ընտանիքի ամենափոքրը: Պատկերացրեք, ինչպես կսիրեն ծնողներն իրենց առաջնեկին, այն էլ երկար տարիներ երեխա ունենալու բաղձանքն իրականություն դառնալուց հետո:
Ես ոչ միայն մեր ընտանիքի փոքրն էի, այլ մեր ողջ գերդաստանի: Մեր բոլոր բարեկամներն ու հարազատներն ինձ շատ էին սիրում, առավել ևս տատիկս, ով ամեն առիթով ինձ երես էր տալիս, ամենասխալ արարքների համար անգամ նա գտնում էր ինձ արդարացնելու լավագույն միջոցը: Արդեն հասկացաք, թե որքան երես առած երեխա էի ես: Ինձ համար չկար «չէ» հասկացողությունը: Եթե ես մտքիս մի բան դնում էի, ապա միևնույն է հասնելու էի դրան: Հավատացեք, անտանելի երեխա էի: Երբ հյուր էինք գնում մեր բարեկամներից որևէ մեկի տուն, մայրիկս ստիպված նախօրոք զանգահարում էր ու տեղյակ պահում՝ Արմենն էլ է հետս լինելու:
Վերջին բառերը հստակ ազդանշան էին՝ պահեք այն ամենը ինչ թանկարժեք է, կոտրվող, կամ եթե կարծում եք, որ երեխայի դուրը կգա, հակառակ դեպքում դուք էլ չէիք կարող ապահովել թե իմ, թե այդ իրերի ապահովությունը: Բնատուր խորամանկությունն ու ինտուիցիան երբեք ինձ չէին խաբում: Այդ պատճառով ես առավել հաճախ էի սիրում անակնկալ այցերը մեր բարեկամների տուն: Այն ամենը ինչ իմ սրտով էր, պետք է ինձ հետ լիներ, թե չ,է ես ոչ մի տեղ էլ չէի գնա այդ տնից: Եսասեր, կամակոր ու եսակենտրոն երեխա էի, ով բոլորի ուշադրության կենտրոնում էր, քանի որ ինձ մենակ թողնելը, կամ մի փոքր անհետևողականությունը կարող էր ավարտվել պահարանի հրդեհումով, վառարանից շիկացած ածուխը տան մեջ ցիրուցան լինելով, վարագույրները, հագուստները «ձևափոխվելով», ասեղներն ու քորոցները վարդակների մեջ մտցվելով, տան ողջ պատերն ու անգամ առաստաղը մատիտով ներկվելով ու այդպես շարունակ…
Շատ հաճախ իմ դատողություններն ու մտքերը տարիքիցս շատ մեծ էին լինում, հաճախ այնպիսի արտահայտություններ էր ու մտքեր էի ասում, որ բոլորը ապշած էին մնում: Ու գրեթե միշտ չէի խուսափում հարցերի տարափից՝ որտեղի՞ց գիտես, ո՞վ է քեզ նման բաներ ասել, իսկ պատասխանս գրեթե միշտ նույնն էր՝ ես գիտեմ ախր, բայց թե որտեղից, ես էլ չգիտեի: Այդ պատճառով ինձ «փաղաքշական» դիմում էին՝ բիձուկ, պապիկ, մեծացած-փոքրացած…
Ես այդպես էլ մանկապարտեզ չգնացի: Վստահ էի, այն ինչ ուզում էի ես անել, հաստատ թույլ չեն տա այնտեղ:
—Ինձ պետք չի էդ մանակապարտեզը,— ամեն անգամ զայրացած գոռում էի ես, երբ փորձում էին համոզել գնալ մանկապարտեզ,— ես տանն էլ կսովորեմ նկարել, տառերը գրել ու կարդալ:
Ու սովորում էի: Բացում էի գիրքն ու նայում տողերին: Ալիքը «ա» տառն էր ինձ համար, «հ»-ն՝ աթոռը, «ղ»-ն՝ ձիուկը, «թ»-ն՝ խխունջը, մինչև մի օր՝ դեռ չորսուկես տարեկանում, տետրը ձեռքիս մոտացա մայրիկիս ու պահանջեցի, որ «նկարի» տառերը, որ էս էլ նկարեմ: Գումարում, հանում ինձ համար պարզից էլ պարզ էր: Դեռ երեք տարեկանում գրազ էի գալիս, որ կարող եմ հաշվել մինչև միլիոնը ու դեռ ավելին: Վայ նրան ով ինձ կասեր թե չի հավատում: Նա ստիպված կլիներ ժամերով լսել թե ինչպես եմ հաշվում: Այսպես շարունակվեց մինչև այն պահը, երբ ծնվեց փոքր եղբայրս: Իմ պաշտպան ու արդար դատավոր տատիկս մահացել էր, ընտանիքս փոքրացել ու արդեն իմ հանդեպ պահանջներն այլ էին, չէ՞ որ ես արդեն մեծ տղա էի, արդեն դպրոց էի գնում, ինքնուրույն հագնվում, խանութ գնում, գնումներ կատարում: Եվ այստեղ իմ ենթագիտակցականը սկսեց նոր մարտավարություն մշակել:
—Տարբերվի՛ր, մի արա այն, ինչ շատերն են անում: Շատերը չեն սովորում, անկարգ են, բայց դո՛ւ, փոքրիկ երիտասարդ, այդպիսին չես: Դու կարող ես լինել այլ, գործել այլ կերպ և դու կտարբերվես բոլորից:
Երբ դեռ առաջին դասարանում էի սովորում, կենդանական աշխարհի վերաբերյալ հետաքրքիր ֆիլմ էին ցուցադրում: Այդ ֆիլմը բացառիկներից էր կարելի է ասել, որ թարգմանվել էր հայերեն: Ես հանկարծ լսեցի մի հետաքրիր արտահայտություն: Արծիվը՝ լեռների, ձորերի ու ատառների արքան, իր ազգակիցներից տարբերվում է սուր տեսողությամբ… «ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է», այս արտահայտությունը գրեթե ամենուր հնչում էր, բայց ինչպես է, որ ես միշտ անուշադիր եմ եղել: Բոլորը տարբեր են դիմագծերով, մտքերով, հագուստով և այլն: Ավելին այդ տարբերությունը հենց բնության բազմազանությունն է՝ արծիվը տարբերվում է իր սուր տեսողությամբ, կաղնին իր երկարակեցությամբ, առյուծն իր հզորությամբ, կետն իր մեծությամբ ու այդպես շարունակ: Այդ «տարբերվում է» արտահայտությունն ասես ամենուր ինձ ուղեկցում էր, ուր էլ ես լինեի, ինչ էլ լսեի, կամ կարդայի, այդ բառը չգիտես որտեղից հայտնվում էր: Ես հասկացա, որ այս աշխարհում մարդիկ սկսում են ճանաչել ամենը, միայն նրանով թե ինչ տարբերություն ունի այդ իրը կամ կենդանին, կամ ավելի շուտ առանձնահատկություն, որն էլ հենց հանդիսանում է իրենց տարբերանշանը:
—Ուրեմն դու էլ պետք է ունենաս քո տարբերանշանը, լինես ավելի առանձնահատուկ, չնմանվես մյուսներին, — ասում էր ներքին ձայնս, ու ես ինքս ինձ հաճախ հարցնում էի՝ ինչո՞ւ և ինչպե՞ս:
Պատասխանը չէր ուշանում.
—Հետո ավելին կհասկանաս, իսկ հիմա ճանաչիր հանճարներին, քանի որ նրանք տարբերվել են մյուսներից…
Թումանյանն առանձնանում էր նրանով, որ և՛ մանկագիր էր, և՛ «մեծագիր», Տերյան առանձնանում էր իր հուզմունքով, Իսահակյանն իր պատկերավորմամբ, Րաֆֆին իր պատմությամբ, բայց միայն հանճարներին ճանաչելը պարզվում էր քիչ է: Ես ասես ապրում էի նրանց ստեղծագործություններով, դառնում գլխավոր հերոսն իրենց գրվածքների: Ես կարդում էի, սովորում, միշտ ավելիի մասին հետաքրքրվում ու նորից ինձ ասում էին՝ դեռ դրա ժամանակը չէ, երբ մի փոքր էլ մեծանաս, ավելին կիմանաս: Ինչո՞ւ, ախր ես ուզում էի ամեն ինչ իմանալ: Երրորդ դասարանից գեղարվեստական գրականությունը դարձավ իմ անփոխարինելի ընկերը: Կարիք կա՞ ասելու, որ դպրոցում սովորում էի գերազանց, ուսուցիչները հպարտանում էին իրենց աշակերտով, գովում ու ամենաօրինակելին համարում: Բայց ես անում էի, որ նրանց համար օրինակելի աշակերտ դառնա՞մ, որ ինձ գովե՞ն: Ո՛չ, այդկերպ ես փորձում էի տարբերվել միայն, միշտ իմանալ ավելին, քան ուրիշները կարող են, իսկ թե ուսուցիչները կամ դասընկերներս ինձ շատ կսիրեն թե կատեն, իրենց գործն է…
Ինձ համար ուսումնական տարին տևում էր ամենաշատը երկու շաբաթ, քանզի այդ ընթացքում ես հասցնում էի ամբողջությամբ ուսումնասիրել դասագրքերս ու դրանից հետո բոլոր գրքերս բացվում ու փակվում էին միայն դպրոցում: Ես տանը պատմողական առարկաների դասգրքերը ձեռքս անգամ չէի վերցնում: Պատմություն, աշարհագրություն, կենսաբանություն ռուսերեն, գրականություն ես սովորում էի դպրոցում, դասամիջոցին մեկ անգամ կարդալով միայն: Բոլորը ասում էին, ինչպե՞ս է քեզ հաջողվում, որքա՞ն ժամանակ ես հատկացնում դասերին և այլն, ու ես դժվարանում էի պատասխանել: Խնդիրն այն էր, որ միայն գրավոր աշխատանքներն էին ինձնից ժամանակ խլում, մնացածը ես գիտեի արդեն: Հենց դասագիրքը սեպտեմբերին իմ ձեռքում էր հայտնվում, ես ամբողջությամբ այն կարդում էի, տարօրինակ կերպով այն ամբողջությամբ յուրացնում և ահա վերջ: Յուրաքանչյուր դասին ուշադիր հետևում էի ուսուցիչներին, թե ինչպես էին ներկայացնում հաջորդ թեման ու այդ ամենն ինձ լրիվ բավական էր, որ հաջորդ օրը ես ստանամ գերազանց գնահատական այդ առարկայից, անգամ տանը մեկ անգամ կարդացած չլինելով:
Ես հիմա եմ հասկանում թե ինչում էր իմ հաջողության գաղտնիքը: Ահա այն մեծ հաջողության բանալին, որը ես կասեմ հիմա ձեզ: Այն պարզ ճշմարտություն է, բայց այդ ճշմարտությանը տիրապետել է պետք:
Բոլոր մարդիկ միշտ ուզում են լսել ու տեսնել այն, ինչ սպասում են դիմացինից: Ցանկացած փոխհարաբերություն կառուցվում է փոխադարձ ակնկալիքների ու սպասելիքների բավարարմամբ: Մենք հիասթափվում ենք, երբ մեր ակնկալիքները չեն իրականանում: Այն ժամանակ ես չգիտեի ոչինչ, ես չէի փորձում իրականացնել իմ շրջապատի սպասելիքները, անգամ ծնողներիս հաճախ ասում էի՝ մի սպասեք ոչինչ ինձնից, պետք չէ հետևել թե ինչպես եմ ես սովորում իմ դասերն ու կատարում տնային հանձնարարությունները: Ես ազատ էի այդ առումով: Մայրիկս հազիվ էր հասցնում հետևել տանն ու փոքր եղբորս, հայրիկս էլ միշտ ուշ էր վերադառնում աշխատանքից, բայց ամեն անգամ մայրիկս ծնողական ժողովից գալիս էր ու համբուրում ճակատս: Ես չէի ուզում, որ սպասեն ինձանից գերազանց առաջադիմություն, այլ ուզում էր, որ փաստեն այն:
Ուսուցիչների հետ հարաբերություններում գրեթե նույնն էր՝ միայն մի փոքր տարբերությամբ: Ես Ֆիքսում էի նորից այդ տարբերությունները, այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցիչներս իրենք էին առանձնացնում ու շեշտակի արտասանում: Այդ բառերը դառնում էին կաղապարներ, որոնց վրա կառուցում էի իմ խոսքը: Ես համարվում էի ամենահիանալի աշակերտը, որ ոչ միայն պարտաճանաչ էր, խելացի, համեստ, այլև խոսում էր վարժ ու սահուն, առանց կանգնելու և կմկմալու: Այստեղ թերևս ես իրականացնում էի իրենց սպասելիքները, բայց հաճախ չէի էլ հասկանում՝ ինչու այն աշակերտներից, ովքեր գրեթե անգիր էին անում յուրաքանչյուր տող ու բառ և իհարկե ստանում էին բարձր գնահատական, չկար իմ նման առանձնահատուկ մեկը ուսուցիչների համար: Ուսուցիչներիս վերաբերմունքը նրանց նկատմամբ այլ էր, իսկ իմ հանդեպ այլ: Ես միայն հիմա եմ հասկանում, որ իսկապես ինչ որ կերպ անում էի այն, ինչ ակնկալում էին ինձանից: Դասը ներկայացնելիս ես ասում էի այն, ինչ իրենք սպասում էին ու ուզում էին լսել: Իմ դասղեկը, ում ես շատ սիրում եմ ու հարգում, շատ մոտ էր գաղտնիքի բացահայտմանը, որը ես անգամ այդ ժամանակ չգիտեի: Նա ասում էր, որ ես միակն եմ, ով գրքերի բառերի փոխարեն միշտ համապատասխան այլ բառեր է գտնում, առանց իմաստը փոխելու, իսկ դա ստացվում է միայն այն պատճառով, որ շատ-շատ է կարդում ու ունի հարուստ բառապաշար:
Բայց ես իսկապես շատ էի կարդում, չափազանց շատ քան կարելի է պատկերացնել: Իմ ողջ մնացած ազատ ժամանակը ես հատկացնում է գրադարանից բերված գրքերը կարդալով: Դեռ չորրորդ դասարանում մեր տան բոլոր գրքերը կարդացել էի: Հայրիկս ամեն օր երեկոյան քնելուց առաջ բացում էր սենյակիս դուռն ու կրկին տեսնելով, որ գիշերալամպի լույսի տակ գիրք եմ կարդում, ասում էր՝ աչքերդ կփչացնես, գոնե գիշերով մի կարդա… Բայց ես կարդում էի ու կարդում:
Մեկ այլ բան է ուղղակի կարդալը, այլ բան երբ սկսում ես քեզ այդ կարդացածիդ հերոս տեսնել: Ապշում էի. ինչպես են կարողացել գրել այդքանը, ինչպես են հորինել, որքան հանճար են այդ մարդիկ, ու ծածուկ մտածում՝ իսկ ես կկարողանա՞մ արդյոք գրել այնպես, ինչպես Սարոյանը, Շեքսպիրն ու Մարկ Տվենը:
Զարմանալի էր, բայց ամեն օր այնպիսի վառ երազներ էի տեսնոմ (ու մինչ օրս էլ տեսնում եմ), որ իրականությունից ոչնչով չէին տարբերվում: Ես մեկ դառնում էի Ժյուլ Վեռնի ֆանտաստիկայի գլխավոր հերոսը, մեկ անցյալի պատմական կերպար: Դավթի հետ կռվում էի Մելիքի դեմ, Տիգրան Մեծի հետ գրավում նաև Եգիպտոսն ու բուրգերը, Արշակի հետ սպանում Շապուհին, փրկում Պապին թունավորումից, պատժում թուլամորթ արքա Հովհաննես Սմբատին ու կտակը այրում կրակի մեջ… Հետո անցնում էի արկածներին. այժմ ես գլխավոր դերակատարն էի ու պրերիայի բնակիչներին բացահայտում էի, թե ով է անգլուխ ձիավորը, հրացանակիրների հետ միասին պաշտպանում թագավորի պատիվը, հետո Դանտեսն էի, փախչում էր բանտից, տասնհինգամյա նավապետն էի, որ փոթորկի միջով առաջ էր տանում նավը…
Կերպարներն այնքան գունեղ ու արկածներով լի երազների տեսքով էին այցելում ինձ, որ այդ երազների մեջ ուզում էիր ընկենել ամեն օր: Ահա թե ինչու էի քնելուց առաջ գիրք կարդում: Քնելուց առաջ կարդալն ավելի էր մոտեցնում ինձ այդ երազներին:
Միևնույն ժամանակ դպրոցում ես արտաքուստ ոչնչով չտարբերվող աշակերտ էի, բայց ուսուցիչները գիտեին, թե այդ համեստության տակ ով է «թաքնված»: Ցանկացած դասալսման, առավել ևս եթե գալիս էին նախարարությունից, կամ այլ վարչություններից ես առաջին «զոհն» էի: Միշտ ես պետք է պատասխանեի, միշտ ինձ պետք է կանչեին գրատախտակի մոտ: Այնպիսի տպավորություն էր, որ միայն ես էի դասարանում ու վերջ: Էլ չեմ ասում օլիմպիադաներն ու մրցույթները: Դրանք ինձ պետք չէին, ես չէի ուզում մրցել, կամ աապացուցել որևէ բան, այդ ամենն ինձ ուղղակի կտրում էր իմ աշխարհից ու հաճախ լինում էր, որ հենց այդ օրերին ես հատուկ հիվանդանում էի: Ի՜նչ ափսոս…
Բայց հաճախ չէր ստացվում հիվանդանալ ու ես մասնակցում էի: Նորից գովում էին ինձ, չափում տաղանդս և այլն, և այլն…
Այդպես էլ անցան աշակերտական տարիներս: Յուրաքանչյուր տարի ես զգում էր, որ ձգտում եմ ավելիին, դասագրքերը արդեն ինձ համար չէին: Կարդում էի այն, ինչ ինձ ավելին էր ձգում՝ փիլիսոփայություն, հոգեբանություն, աստղաֆիզիկա, ու երբ հանկարծ պատահմամաբ ասում էի թե ինչ եմ կարդում, բոլորը զարմացած նայում էին ինձ, իսկ ով ավելի քիչ էր զարմանում ավելացնում էր՝ բայց ինչիդ է պետք: Ես ունեի պատասխանը, ես գիտեի ինչու և ինչի համար, բայց բնականաբար լռում էի: Անցան տարիներ, գրեթե ամեն ինչ նույնն էր ուսանողական տարիների ժամանակ: Ուսումնասիրում էի տեխնիկական առարկա, բայց միևնույն ժամանակ կարդում Յունգ: Դասընկերներս ամեն անգամ զարմացած էին մնում, երբ պատահմամաբ տեսնում էին սիմվոլիկայի, հնագույն աշխարհի աստվածների կամ հոգեբանության ու աստղագիտության գրքերը, ու համոզված եմ միշտ տալիս էին ինչի՞ն է պետք հարցը:
Տարիքի հետ մեծացավ նաև պատասխանատվության զգացումը, համեստությունը և ուրիշներին լսելու ու ճիշտ հասկանալու կարողությունը:
Գուցե կանցնի մի քանի տարի ու ավելին կհասկանամ թե ինչու, բայց հիմա ինձ համար արդեն շատ բան պարզ է: Ես ուսումնասիրում էի ամեն հնարավորը նախևառաջ ինձ համար, հետո ինքս ինձ հասկանալու ու դրսևորվելու համար: Այսօր ես գրեթե նույն այն աշակերտն եմ, հաճախ քչախոս ու համեստ, միշտ պարտաճանաչ, բարի, բոլորին օգնության հասնող… Բայց ես հիմա միայն հասկանում եմ, թե որքան կարևոր է նախևառաջ լինել ապրումակցող, հասկանալ դիմացինին ու անել այն ինչ սպասում են քեզնից: Եվ գիտե՞ք դա որն է, ուշադրությունը դիմացինի հանդեպ և նրան ճիշտ հասկանալը: Այս երկուսը հիմքերն են մեր առօրյա կյանքի հարաբերություններում, փողոցում աշխատավայրում, ընկերների ու ծանոթների շրջանում: Մյուս կարևոր կետը այն է, որ անվերապահորեն ընդունես սխալդ, եթե անգամ մեկ նշույլ կա կասկածի, որ դու սխալ ես:
Երբեք թույլ մի տուր. որ դիմացինդ իրեն ավելի թույլ զգա , այլապես դու կկորցնես գուցե այն մեկին, ով կարող է քո ամենամոտ ընկերը դառնալ: Միշտ փորձիր հասկանալ դիմացինիդ ու պատկերացնել նրա սպասելիքներն ու ակնկալիքները:
Թեպետ ես փորձում եմ չապրել սպասելիքներով, քանի որ դրանք յուրատեսակ կախվածություն եմ համարում, բայց ամեն հաջորդ վայրկյանին գրեթե միշտ ակնակալում եմ չհիասթափվել: Մի հիասթափեցրեք ձեզ հարազատ ու մտերիմ մարդկանց, քանի որ հաճախ նրանք մեզանից չեն էլ սպասում ավելին, այլ ակնկալում են չհիասթափվել կրկին…

Հենց էս կերպարին էի ես միշտ ձգտում նմանվել, բայց դպրոցական տարիներին այդպես էլ չստացվեց...
ОтветитьУдалитьkardaluc heto aynpisi tpavorutyun e karces te voreve mek@ voroshel e gri arnel im kyanqi patmutyun@...
ОтветитьУдалить