Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2013-01-06

Ինչ-որ մի տեղ

Լուսանկարը՝ Արմեն Մխեյանի
Ինչ-որ մի տեղ,
Այնտեղ՝ հեռվում,
Իմ կարճ կյանքի
Մոլոր արահետին
Կորցրի Սերն իմ
Այնտեղ, հեռվում…

Ինչ-որ մի տեղ՝
Քեզնից շատ հեռու.
Ուր մենությունն իմ
Կարոտն է կիսում
Քեզնից հեռու.
Միայն իմ ներսում…

Հայտնվիր իմ կողքին
Ու հպվիր ինձ,
Սրտիս թրթիռն զգա,
Ու հոգուս թև տուր,
Որ նորից ճախրեմ
Անհաս հեռուներ:

Կսավառնի հոգիս
Հեռուներ անծիր,
Բայց այս անգամ
Քեզ իր հետ կտանի՝
Սրտիս թրթիռի հետ
Հեռուներ ու ամենուր...

Комментариев нет:

Отправить комментарий