Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2013-04-28

Իմ մասին... հետաքրքիր հաշվարկ

Ես ինձ գոռոզ մարդ չեմ համարում, ու շատ ընկերասեր եմ, առավել ևս եթե փողոցում տեսնեմ ծանոթի, միշտ առաջինը ես կփորձեմ մոտենալ, բարևել, ներկայնալ... Ամեն դեպքում, հիմա ես ներկայացնեմ ամեն ինչ թվերով, դուք ինքներդ կհասկանաք: Եվ այսպես, ես աշխատում եմ որպես հարցազրուցավար հայտնի սոցիոլոգիական հետազոտական ընկերությունում: Միայն նախորդ տարի դեմ առ դեմ իրականացրել եմ 1007 հարցում, որի միջին տևողությունը 20-25 րոպե է եղել: Բայց մինչև այդ մարդկանց գտնելը ես շփվել եմ, բարևել միջինը թվով 7 այլ մարդու, մինչև հանդիպել եմ այն անձին, ով համապատասխանել է որպես քվոտա՝ ըստ սեռի, տարիքի և կրթության: Ստացվում է 1007-ից յուրաքանչյուրի հետ հարցում անելու համար ես առնվազն շփվել եմ 7 այլ մարդկանց հետ, մինչև ամեն 8-րդ անձի հետ կարողացել եմ հարցում անցկացնել (8 -ը վերցված է նվազագույնը): Այսինքն՝
1007*8=8056:
Բայց սա դեռ ամենը չէ: Այդ մարդիկ հո՞ մենակ չեն եղել իրենց տներում: Արդյունքում կրկին համեստորեն հաշվելով յուրաքանչյուր հարցվողի ընտանիքի անդամների թիվը վերցնելով 4 հոգի, կստացվի, որ ես բարևել, ներկայացել ու առնվազն պատասխանել եմ նրանց գոնե մեկ հարցի: Հատկապես գյուղական համայնքներում, ընտանիքի անդամների թիվը բավականին մեծ է եղել, բայց համեստորեն նշենք 4: Հետևաբար այդ 1007-ը բազմապատկենք (4-1)-ով, քանի որ 4 հոգուց մեկի հետ հարցումը անցկացրել եմ, իսկ վերևում արդեն ներառել եմ ընդհանուր թվի հետ: Էլ գլուխ չհարդուկեմ ու միանգամից ավարտեմ հաշվարկը՝
1007*8+1007*3=11077: Ահա եվ վերջ : Ստացվում է, որ առնվազն 11.000 հոգու հետ ես առերես հանդիպում եմ ունեցել իմ աշխատաքնի բնույթից ելնելով: Ես իհարկե հիշողությունից չեմ դժգոհում, բայց պետք է համաձայնվեմ, որ հատուկ ֆենոմենալ հիշողություն չունեմ նրանց բոլորին հիշելու համար: Թեպետ հետաքրքիր, առանձնահատուկ անձանց ու նրանց հետ կապված դեպքերը չեն մոռացվում: Այսօր նրանցից շատերին
ճանաչում եմ ու մտերիմ ընկերներ ենք... 

Հ.Գ. Ստացվում է, որ մի ողջ էլեկտորատ ունեմ: 
Բոլորին ջերմ բարևներ...

Комментариев нет:

Отправить комментарий