Կխնդրեի ուշադիր նայել նկարի կենտրոնին և լույսի աղբյուրին... Չգիտեմ՝ լույսի խաբկանք է, թե հատուկ էֆեկտ, բայց հստակ կարելի է տեսնել կնոջ պատկեր: Լուսանկարն անելու պահին չեմ նկատել և միայն մեկ օր անց եմ տեսել պատկերը:
Իրականում պարզվում է լազերային լույսի էֆեկտ է: Ջրի շիթերի շնորհիվ լազերից արձակված պատկերը «կենդանություն» է առնում և ոգիները պար են բռնում ջրի շիթերի վրա:
Լուսանկարն արվել է հունիսի 13-ին, Հանրապետության հրապարակում:
Լուսանկարի հեղինակ՝ Արմեն Մխեյան
Комментариев нет:
Отправить комментарий