Քանի որ հարցազրույցը բավականին հետքրքիր ստացվեց, տեղադրում եմ առանց փոփոխության, իսկ հոդվածը կարող եք կարդալ այստեղ...
Իմ զրուցակիցն է «Luxury» ամսագրի վրացական համարի պատասխանատու-խմբագիր Ալեքս Միրզոյանը:
Իմ զրուցակիցն է «Luxury» ամսագրի վրացական համարի պատասխանատու-խմբագիր Ալեքս Միրզոյանը:
―Ողջույն, Ալեքս: Շնորհակալ եմ հարցազրույցին մասնակցնելու համաձայնության համար:
Գիտեմ, որ աշխատում ես «Luxury» ամսագրում: Մի փոքր կխնդրեի ներկայացնես ամսագիրը և հարց. այսօր հայ հասարակությունում ընդունված է համարել,
որ ամսագիրը միայն գեղեցկության սրահում սեղանիկին դնելու համար իր է: Ի՞նչ ես կարծում այդ առումով:
―Այսօր ամսագրեր Հայաստանում կան տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար,
այսինքն այնպես չէ, որ Հայաստանում ամսագրերը միայն բարձրաշխարհիկ մարդկանց համար են,
այնպես որ ամեն մեկը կարող է գտնել իրեն հետաքրքրող ամսագիր: Մեր ամսագիրը փորձում
է այդ ամենը համատեղել, այսինքն կան ռուբրիկաներ և արվեստի վերաբերյալ, և բարձրաշխարհիկ կյանքի վերաբերյալ, հետաքրքիր ինտերվյուներ արվեստագետների
հետ և այդ ամենը մենք փորձել են կոորդինացնել մեկտեղ: Բնականաբար կան օրենքներ, որ
մեր ամսագրում գործում են: Կոնցեպցիա է ընտրված, որ
ցածր որակի հոդված, կամ ցածր որակի գովազդ մեր ամսագրում չի
կարող հայտնվել, որովհետև պետք է համապատասխանի ստանդարտներին:
― Ըստ քեզ, արդի հայ գրականությունը
արդյո՞ք ունի իր տեղն ու դիրքը համաշխարհային գրականությունում: Նկատի ունեմ ժամանակակից
գրականությունը և հայ գրողներին, որքանո՞վ
է հաջողվել դառնալ համաշխարհային գրականության մի մաս:
―Ես կարծում եմ որ չունի որովհետեև ես անձամբ չեմ ճանաչում և ոչ մի հայ գրողի,
ով միջազգային ասպարեզ է դուրս եկել: Նկատի ունեմ ժամանակակից գրողներին: Կարծում եմ
այդ ամենը գալիս է նրանից, որ այն ոճը, որով գրում են արտասահմանում, չի համընկնում
այն ոճի հետ, որով գրում են այստեղ:
―Փորձենք ասել կոնկրետ
որո՞նք են այն
խնդիրները, որոնք պատճառ են դառնում այդ ամենին: Ինչո՞ւ է այդ ոճն այդքան տարբեր:
―Կարծում եմ առաջնային խնդիրը հայկական մենթալիտետի խնդիրն է, և երկրորդը մենեջմենթի
խնդիրն է, որը զրոյի վրա է: Ինչ գրական գործ էլ ստեղծվի, պետք է շատ լավ մենեջմենթ
արվի, որպեսզի դառնա բեսթելլեր, որպեսզի կարդացվի հասարակության լայն շերտերի կողմից,
ինչը Հայաստանում շատ դժվար է: Ինչպես նաև գրականությունը չի ֆինանսավորվում դա էլ գիտենք մենք: Ես, իհարկե, հույս ունեմ, որ
մեր հայ գրողներին կհաջողվի ամեն դեպքում դուրս գալ միջազգային ասպարեզ, բայց այդ ամենի համար երկար տարիներ են պետք,
քանի որ երկար ժամանակահատված մեր գրականությունը մեռած վիճակում է եղել կապված լինելով
սոցիալական վատ խնդիրների, պատերազմի և արվեստը չգնահատելու հետ: Հիմա կարծես այդ ամենը
ուղղվում է և կան լավ գրողներ, ովքեր փորձում
են դուրս գալ միջազգային ասպարեզ, բայց դեռ իրենց մոտ չի ստացվում:
― Ի՞նչ ես կարծում,գրո՞ղը
պետք է առաջ տանի գրականությունը, թե՞ ընթերցողի պարտադրանքով՝
ստեղծագործի այն, ինչ պահանջում է հասարակությունը:
― Պարտադրված տարբերակով գրողը չի գրի այն ինչ ինքն է ուզում: Այդպես ստեղծվում է հանրամատչելի արվեստ, որ հասանելի է բոլորին, այդպես գրվում է հեռուստաընկերության համար հեռուստասերիալի սցենար, որը սխալ է: Բայց այսօր ես գիտեմ որ Հայաստանում սիրում են սկանդալային պատմվածքներ, սկանդալային գրականություն և շատ հաճախ մեր հայ գրողները նաև դրան էլ են անդրադառնում,որպեսզի ինչ որ տարբերակով նրանք կարողանան ցույց տան իրենց, ի հայտ գան: Մենք կարող ենք նկատել, որ գրականության ասպարեզի դեմքերի առաջին ստեղծագործությունները միշտ լինում են սկանդալային, այդպես փորձում են մտնել գրականության ասպարեզ: Իհարկե դա լավ տարբերակ է գրականության ասպարեզում հայտնի դառնալու համար, բայց բնականաբար եկար այդպես չես կարող մնալ և որոշ ժամանակ հետո սպառվում ես, և գալիս է մի ժամանակ, որ ստիպված ես լինում քո միտքը, քո մտածելակերպը, քո հուզմունքները ցույց տաս: Բայց ամենամեծ խնդիրը նաև ընթերցողների պակասն է: Գրքերը մեծ դժվարությամբ են տպագրվում, այն բավականին թանկ է, իսկ գրողը չի կարող իր անձնական գրպանից այդ գումարը տրամադրել և այդ պատճառով եմ ասում, որ մեզ մոտ մենեջմենթ գրականության մեջ բացակայում է: Այսինքն, ոչ թե գրողը պետք է փնտրի գումար գիրքը տպելու համար, այլ պետք է անի իմպրեսարիոն, իր մենեջերը, ով հովանավորների միջոցով, տարբեր մրցույթներում ներկայացնելու և շահելու դեպքում գումարը ճիշտ տնօրինելու աշխատանքները պետք է կատարի:
―Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար:
―Շնորհակալ եմ նաև ես:
Комментариев нет:
Отправить комментарий