Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

Եթե հանկարծ...




Թե ժպիտդ ուրիշինն է
Դու ասա ինձ,
Ես քեզ կհասկանամ
Ու վիրավոր սրտիս
Մի նոր վերք կբանամ:
Թե քո սերը էլ ես չեմ,
Դու ասա ինձ,
Որ մայրամուտը
Կարմրագույն Արևի
Ինձ քեզ հիշեցնի:
Թե սրտումդ չկամ էլ,
Դու ասա ինձ,
Միայն մեկ բառ,
Որ չլինեմ էլ կողքիդ,
Բայց իմացիր՝ հավետ
Քեզ կհիշեմ իմ անգին,
Ու այգաբացը գարունքի
Ինձ միշտ քեզ կհիշեցնի,
Ծաղկունքը ողջ աշխարհի
Ինձ քո բույրը կպարգևի…
Թեկուզ հեռու քեզանից,
Դու շատ մոտ ես, իմացիր,
Դու սրտումս ես հավետ
Ու կմնաս միշտ այնտեղ:

2011-09-18

Ստվերը լույսից է ծնվում, բայց լույս չէ...

Ստվերը լույսից է ծնվում, բայց լույս չէ,
Ստվերը լույսից է ծնվում այն դեպքում միայն,
Երբ Դու ինքդ լույս չես…
Լույսը Հույսի պես միշտ սրտումդ պահի՛ր
Այնժամ ստվերը քեզ չի հետևի…

Արևը քնած է  հորիզոնի այն կողմում,
Աստղերն են դեռ առկայծում երկնքում,
Գիշեր է դեռ` անամպ ու անլուսին,
Գիշեր` լուսաբացից առաջ ու այնքա՜ն ցուրտ:
Քիչ անց կլուսավորվի Արևելքը
Ու Արևմուտքում ամենախավարը կլինի:
Լույսը մթի հետ կմենամարտի
Իսկ Լուսավորը Ավելի Լուսավորից կխամրի:
Արևը ճաճանչներով Լույս կբերի, կլուսավորի,
Լույսը իմ պատուհանը կթակի
Ու առանց հարցնելու ներս կմտնի,
Հոգիս կջերմացնի, նոր շունչ կբերի
Թախիծն իսպառ կվանի ու թռչնի նման`
Ճերմակ ու հազարաթև, ինձ հեռուներ կտանի,
Ուր միայն լույսն է, ու Արևները մոտ են
Այնքա՜ն –այնքան, բայց չեն այրում,
Ուր Լույսն է անսահման, բայց չի կուրացնում…


2011-09-17

Ուզում եմ...

Ջերմություն, հարբուխ, հազ, թուլություն, գլխացավ... մի խոսքով անառողջ վիճակ... Հոգու տխրություն, մենություն, կարոտ... Իսկ ես այնպես ճախրել էի ուզում, Լույսի հետ վազել էի ուզում, Արևին փարվել էի ուզում, սրտիս սառույցը կոտրել էի ուզում...

Անխոս...

Բառերը միայն խոսքեր են, միջոց արտահայտվելու, նյութական ու ձայնային ալիքներ… Հոգու խոսքերը գույներն են, երաժշտությունը, գեղեցիկը և այն ամենը, ինչ չես արտահայտի բառերով, քանզի հոգու բառերը լեզվից չեն ծնվում…

Առաջ քայլիր...

Առաջ քայլիր ու մի նայիր հետ,
Քայլիր գլուխդ բարձր ու խրոխտ:
Առաջ գնա, դու կարող ես, Հավատա՛,
Իսկ ավազի վրա թողած հետքը
Անցյալ է արդեն` Անցյալ ավազի վրա:
Կյանքը ներկան է վայրկյանը
Այս վայրկյանը անցյալից ծնված
Ու ապագան ծնող, քայլիր ու ետ մի մնա…
Աշխարհը քոնն է, իսկ Դու աշխարհինը
Նրա մի մասնիկը…

Դու

Դու լուսավոր ես այնքա՜ն…
Դու կրողն ես լույսի և խավարում իմ` լույսի ճրագը լուսավոր:
Եվ թեկուզ շատ փոքր, բայց լուսավոր կետը խավարիս,
Այն խավարի, որում ես եմ,
Այն խավարի, որին դու լույս ես տալիս
Եվ լույս ճառագում Արևի պես միայն ինձ համար:
Լուսավորի՛ր, լցրու՛ խավարը լույսով ու ջերմությամբ, լուսավորի՛ր ուրիշներին,
Չէ՞որ քո շուրջը կանգնած մարդիկ տեսնում են այդ լույսը,
Լցրու խավարը քո լույսով…
Եվ այն կլցվի անթիվ լույսերով ևս…
Կլուսավորվի…
Մի հեռանա...

2011-09-16

Ժպտա


Այս բանաստեղծությունը սիրով նվիրում իմ լավ բարեկամ և գրչակից ընկերոջը` Արաքս Հակոբյանին

Դե ժպտա Արև, որ ես էլ ժպտամ,
Շողերով ոսկի այցի եկ նորից,
Խինդով ու երգով Աշխարհը լցրու,
Քո լույսով հոգիս ջեմացրու կրկին…

 Դե ժպտա երկինք Արևի լույսով
 Թող ծաղկեն ծառերը նորից
 Դաշտերը թող պատվեն ծաղկով
 Ու բույրով լցվի աշխարհն ամենուր…

Դե ժպտա դու ինձ, որ ես էլ ժպտամ,
Որ նորից սիրեմ ու լույսը զգամ,
Թող սիրտս նորից զարկի քարացած
Քո ոսկի շողից աչքերս բանամ…

 Ժպտացեք մարդիկ միմյանց հաճախ
 Ու ձեզ էլ կժպտան բոլորը`
 Երկինքը, Արևը, մարդիկ
 Ու Բնությունը իր ողջ էությամբ:

Թող երազները մեզ մոտեցնեն միմյանց,ու այդժամ անսահման Տիեզերքն այնքան մոտ կլինի,աստղերն էլ.