Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-10-26

Սիրո մեղեդի






Փոքրիկ լճակ, կապո՜ւյտ, կապո՜ւյտ,
Քո աչքերի պես զուլալ ու ջինջ:
Ու նորից մենակ ենք այն նավակում,
Այն սիրո լճակի նավակում…

Թիերն էլ արդեն չեն շարժվում.
Միայն աչքերս են հիանում քեզնով,
Ու ճերմակ զգեստդ գեղեցիկ է այնքա՜ն՝
Ասես փերի լինես հեքիաթներից եկած…


Ու կողքիս ջութակն է ահա,
Որ պիտ նվագեմ Քեզ համար միայն,
Սիրո ելևէջները դառնան Քեզ լսելի 
Ու սիրո մեղեդով հափշտակվենք կրկին…

Անցավ մի օր ևս, Դու նորից եկար.
Սիրո նավակը մեզ բաժանեց ափից,
Ու ջութակն էլի սկսեց սիրո մեղեդին
Իմ սրտից հանել ու քո սրտին տալ…


Մեղմ ժպիտը դեմքիդ՝ կարծես
Սրտիս սիրո հառաչանքը քոնը դարձրիր,
Բայց էլի լուռ մնացիր.
Սրտիս կրակը նորից հանգցրիր…

Եկավ նոր օրը ու նորից եկար…
Նորից նավակը ու նույն լճակը,
Եվ նույն ջութակն ավելի հուզիչ
Սրտիս սերը քեզ մեկնեց՝ մեղմ, դյութիչ …

Կապույտ աչքերդ հառեցիր դու ինձ
Ժպտացիր մեղմիկ, այնքա՜ն գեղեցիկ,
Ասես ջրերի տիրուհի, փերի,
Էակ ոչ երկրային, օ՜ իմ նազենի՜…

Ասա՛ խոսքերն այն կախարդական,
Որ կբացեն աշխարհի դռները բոլոր,
Որ երջանիկ կդարձնեն յուրաքանչյուրին:
Ասա՛, խնդրում եմ, էլ մի տանջիր ինձ…

«Սիրում եմ».- Մեղմ շշնջացիր դու...
Աշխարհն իմն է հենց այս վայրկյանից
Ու սրտիս բաբախը` Քեզ է պատկանում
Ամեն մի՛ վայրկյան, ամե՛ն ակնթարթ…

Դե, նվագի՛ր, ջութակ ու թող սլանա ձայնը քո հեռու,
Թող հնչյուններդ սեր սփռեն անդին.
Խինդով ու ջերմությամբ  աշխարհը թող լցվի,
Դե՛, ջութակ, սկսի՛ր, իսկ ես կլռեմ հիմա… 


Комментариев нет:

Отправить комментарий