Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-10-26

Իմ լույսը դու ես


Մի՛ ասա Բարի լույս,
Իմ Լույսը Դու ես,
Կյանքի Արևը Դու ես,
Որ շողում ես այսօր
Այնքա՜ն պայծառ,
Այնքա՜ն ջերմ…
Դու լուսավորում ես ինձ,
Բարի լույսով արևի…

Մի ասա բարի օր.
Իմ կյանքը դու ես`
Սիրով ողողված
Ամեն ակնթարթը
Երազ է ինձ համար
Հեքիաթ իրական,
Հրաշքով լեցուն
Ու գունեղ այնքա՜ն…

Մի՛ ասա բարի գիշեր…
Բոլոր աստղեր մերն են,
Գիշերը` խաղաղ ու լուսնկա,
Անսահման Տիեզերքը ողջ
Ու արևները բյուրավոր,
Մերն են` մեր երջանկության
Մեր երազների,
Ու մեր մեծ սիրո…

Դե ե՜կ սավառնենք
Մեր երազների
Տիեզերքում անծայր,
Մեր իրականության,
Ու մեր սիրո հեքիաթում բարի…

6 комментариев: