Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-10-26

Աշնան մարմին


Փողոցում աշուն է` ցուրտ ու դատարկ,
Անցորդներն ասես կորել են, չկան,
Միայն տերևները քամուց մոլորված
Շրշյունով հոգիս են պատում ցնորված…
Եվ մահն ի՞նչ է որ, ակնթարթ միայն,
Եվ այդժամ անգամ ցավն է դառնում երազ,
Իսկ հոգին մարմնից ազատված
Ճախրում է ազատ դեպի երկինք անսահման…
Բայց մարմինս կառչաց հողից մի կտոր,
Հոգուս է սպանում սրտում իմ վիրավոր…

Комментариев нет:

Отправить комментарий