Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-10-28

Անձայն

Անձայն կասեմ,
Կշշնջամ, միայն շրթունքներով,
Գիտեմ, դու կհասկանա
Ու կլսես խոսքն իմ անձայն:
Լուռ կնայես,
Հայացքիդ մեջ լույս կտեսնեմ
Ու կժպտամ մեղմ ու քնքուշ,
Այնպես, որ դու միայն կնկատես…
Կմոտենամ,
Գիշերվա պես խավարի նման
Փայլող աստղի պես հեռվից
Քեզ համար կշողշողամ:

Комментариев нет:

Отправить комментарий