Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-10-28

Երազ


Այս գիշեր Քեզ նորից տեսա,
Տխուր աչքերով սիրտս այրեցիր,
Նայեցիր մեղմ ժպտալով 
Ու ես քեզ լուռ գրկեցի…
Զգացի կարոտդ անհուն, 
Աչքերս արցունքով լցվեցին
Ու սրտիդ տրոփյունը զգացի,
Երբ դու էլ ինձ գրկեցիր…
Եվ դեռ շատ Քեզ կգրկեի,
Բաց չէի թողնի, իմացի՜ր,
Բայց ավաղ երազ էր այդ,
Իսկ դու էլ միայն երազում…

Комментариев нет:

Отправить комментарий