Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-10-26

Միայնություն


Միայնությունն է ինձ ամուր գրկել,
Հանգցրել սրտիս կրակը
Ու կարծես չի հեռանա էլ երբեք…
Կմնա տանջելու, 
Հույսի թելերն այրելու
Ու մոխիրների մեջ
Սիրտս թաղելու համար…
Ժամանակը կվերջանա, 
Իմ ժամանակը.
Եվ այդժամ ո՞ւմ են պետք
Հույսերս, երազներս 
Ոչ մեկին, գիտեմ…
Միայն ինձ, միայն այստեղ,
Այս Արևի տակ, այս հողի վրա:
Միայնությունը խավարն է
Հոգիս շղարշած 
Եվ ուրիշ ոչինչ:
Ժամանակս կվերջանա հիմա,
Բայց կսկսեմ սիրել,
Եվ կդառնամ մասնիկը աշխարհի
Ու այդժամ, Միայնությո՛ւն,
Ողջ աշխարհը ինձ հետ կլինի, 
Իսկ քեզ հետ կլինեմ հետո,
Երբ աշխարհն ինձնից հեռանա…

Комментариев нет:

Отправить комментарий