Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-10-26

Հեռանում եմ

Հեռանում եմ` լուռ ու գլխիկոր,
Հեռանում, թողնելով այս աշխարհը
Բոլոր նրանց
Ովքեր այն ավելին են սիրում,
Քան ես…
Միայն աղոթք էլ ուրիշ ոչինչ,
Միայն աղոթքն է ի զորու
Հոգուն իմ հանգիստ պարգևել,
Ամոքել սրտիս վերքերը,
Ինձ նոր կյանք շնորհել:
Իզուր են խոսքերը,
Իզուր են սպասումերը բոլոր,
Գիտեմ, հասկանում եմ…
Բայց վերջին վայրկյանին անգամ
Թեկուզ անհույս, բայց կսպասեմ,
Քանզի անհուսության մեջ անգամ
Հույսի շողը ինձնից հետո կմեռնի…

1 комментарий:

  1. հիասքանչ է
    արդեն կարելի է պլանավորել գիրք թողարկել!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    -----
    http://fuck-you-i-can-fly.blogspot.com/-my blog

    ОтветитьУдалить