Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-10-24

Ցնորք

Գորշ կտավի վրա,
Լուռ վրձինս եմ շարժում,
Գույները քեզ են հիշեցնում
Ու իմ հոգում
Զարթնում է այն երազը`
Վառ ու անիրական…
Այդ դու ես` արևը իմ կյանքի
Ու ջերմությունը սրտիս,
Այդ դու ես` իմաստը կյանքիս…
Եվ գույները վառ
Քեզ են հիշեցնում
Ու նկարում եմ, լուռ նկարում,
Քեզ եմ նկարում և ամենուր
Ես քեզ եմ տեսնում,
Կտավի վրա այս անգույն
Քո պատկերն եմ ստանում…
Դու այստեղ ես, այս անշունչ կտավում,
Դու այստեղ ես, դու ժպտում ես
Ես տեսնում եմ քեզ …
Բայց գույները քիչ են
Քո պատկերը արթնացնելու համար…
Դու այստեղ ես,
Այս ծաղկի ու արևի շողի մեջ
Դու այստեղ ես,
Գետակի ալիքների մեջ…
Բայց դրանք անգույն են այնքա՜ն:
Այդ դու ես, դո՛ւ:
Թող որ ես իմ շունչը քեզ տամ,
Թող որ լինեմ քո կողքին,
Թող որ արթնացնեմ պատկերդ գունեղ,
Բայց դու լուռ ես
Ու ժպտում ես,
Կարծես ծաղրում ես,
Որ հեռու ես այդքան,
Որ կերտածն ես իմ,
Որ անհաս ես այդքան,
Որ ցնորք ես ինձ համար…
Ցնորք` իմ երազներից դարձած իրական:
Եվ միայն վրձինն է քեզ դիպչում
Ու հանձնում կարոտը սրտիս,
Իմ ցնորք` իրական դարձած…

Комментариев нет:

Отправить комментарий