Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-10-24

Անցորդներ


Եվ այն օրից անցել է երկար ժամանակ,
Կարծես դարեր անսահման ու անհաշվելի,
Ու դու դեռ լռում ես, պատասխան չկա:
Քո լռությունը հավիտյան է ասես,
Իսկ ես դեռ սպասում եմ, գուցե և անհույս…
Այսպիսին է կյանքը. սպասում ենք,
Իսկ հետո հիասթափվում:
Ուրեմն սպասելիքներն են մեղավոր,
Ակնկալիքներն` սին ու ապարդյուն,
Որ հիասթափության պատճառ են միայն...
Հիմա հուսահատ քայլում եմ մենակ,
Փողոցը դատարկ է, լուռ,
Բայց հանկարծ այնտեղ` փողոցի անկյունում,
Քեզ եմ տեսնում. քայլում ես մենակ ու մոլոր…
Քեզ եմ նայում, լուռ ես ու տխուր:
Չկա պատասխան, ու մեր քայլերն են միայն
Լռության վկան դատարկ փողոցի…
Դաժան լռությունն է պատասխանը,
Ես նորից չկամ քեզ համար…
Նորից հիասթափված, և սիրո հուրը
Թաց սրտիս մեջ հանգցրած`
Այսօր ես անցորդ եմ միայն քեզ համար…
Կորչում է սերը, հասկանում եմ,
Մարում են կայծերը սիրո…
Իսկ հիմա արդեն դու ես օտար,
Անցորդ, որ անցար կյանքիս խաչմերուկով,
Ու հիմա արդեն անցորդ անցյալի.
Անցնում ենք մենք միմյանց կողքով,
Որպես լուռ անցորդներ`
Պատահական փողոցում հանդիպած:

Комментариев нет:

Отправить комментарий