Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-12-12

Անցյալի հետքերը



Ողջ աշխարհում քամին է խաղում,
Ջնջում հետքերը անցյալի բոլոր,
Որ միայն ես ու դու գիտենք,
Հետքերն այն խելագար սիրո.
Անցնում է ժամանակը անձայն
Ու հիշողության մեջ թաղում ամենը,
Որ միասին էինք մենք կերտել,
Երջանկության րոպեներն այն,
Ներկայում չկան ու անցյալ են արդեն:
Դու կողքիս չես հիմա
Ու լռությունն է պատել շուրջբոլորս,
Տանջող լռություն ինձ համար
Էլ խոսքեր չկան, ավելորդ են,
Զուր են սպասումները բոլոր
Ու մեր բաժանման ճանապարհին
Պիտի ասեմ մնաս բարով,
Բայց եթե բաժանվենք անգամ
Դու միշտ հիշի՜ր, սիրտս քոնն է:

Комментариев нет:

Отправить комментарий