Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-07-25

Հոգուդ բույրը


Ես քո հոգին տեսա,
Ցոլանքն ու լույսը նրա,
Որ անուրջի նման հեզ է
Ու այնքա՜ն լուսավոր:
Զգացի թովչանքը նրա,
Աչքերիդ լույսը տեսա…
Գիտե՞ս որքան եմ փնտրել.
Եթե իմանայիր, թե քանի՜-քանի՜
Գիշերներ եմ հոգիս արձակել
Քո Հոգուն գտնելու համար:
Բայց գտել եմ Քեզ
Ոչ թե երազում իմ,
Այլ  իրական կյանքում:
Եթե իմանայիր միայն,
Թե որքան է գերել ինձ
Բույրը Հոգուդ՝ արբեցնող,
Խենթացնող, լույսին ձգտող
Ու աչքերիցդ առկայծող:
Հոգուդ ջերմ ցոլքը
Սառցե սիրտս է հալեցրել,
Խենթ հոգիս քեզնով արել…
Ի՜նչ խենթ հոգի, որ չհիանա
Քո հայացքով, քո ժպիտով:
Ախր մեջս  էլ  հոգի չի մնա,
Կսավառնի ու աստղերից
Հյուսված ճամփեքով
Քեզ մոտ կսլանա…

Комментариев нет:

Отправить комментарий