Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-07-15

Վախենում եմ…


Վախենում եմ…
Վախենում եմ սիրել նորեն,
Ու Հոգիս բացել սիրո առջև:
Վախենում եմ,
Որ նորից կհիասթափվեմ,
Քեզ էլ նրա նման հեռու կվանեմ:
Վախենում եմ,
Որ քո սիրտն էլ կկոտրեմ
Ու իմ հոգին էլ`  բաժան եղած:
Վախենում եմ
Աչքերիդ նայել,
Մեկ էլ հանկարծ մոլոր հոգիս
Բացի գաղտնիքը սրտիս,
Ու հայացքս մատնիչ,
Ասի, թե Քեզ որքան եմ սիրում,
Քեզնից հեռու Քեզ կարոտում,
Ամեն րոպե Քեզ տեսնել ուզում:
Վախենում եմ`
Ասել` Քեզ որքան եմ սիրում,
Վախենում նաև
Իմ լռությունից մենավոր…
Վախենում եմ
Քեզ էլ կորցնել այն պատճառով,
Որ սիրում եմ, բայց դեռ լռում…

Комментариев нет:

Отправить комментарий