Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2013-11-07

Վիրտուալ գերեզմանոց

Մի շարք սոցիալական հարթակներում անգամ տարիներ շարունակ էջ մուտք չգործելու և ակտիվ օգտատեր չլինելու դեպքում էջը չեն հեռացնում ցանցից: Չէ՞ որ այդ էջերի տերերը վաղուց գուցե մահացել են, իսկ իրենց էջերը շարունակում է մնալ տեսանելի բոլորի համար:
Սոցիալական ցանցերն հսկայական նշանակություն ունեն մեր օրերում: ՄԱԿ-ի տվյալներով մինչև այս տարեվերջ համացանցից օգտվող մարդկանց թիվը կհատի 2,7 մլրդը: Գրեթե ամեն երրորդն ունի տարբեր սոցիալական հարթակներում իր էջն ու ամեն օր շփվում է հարյուրավոր ընկերների, բարեկամների հետ, ավելացնում լուսանկար, մեկնաբանում կիսվում  և այլն, սակայն ի՞նչ է լինում այն էջերի հետ, որոնց տերերն այս աշխարհից արդեն հեռացել են:
Բնականաբար մահանալուց հետո հանգուցյալն այլև չի կարող փակել իր էջը, իսկ մտերիմներն հաճախ չեն էլ փորձում կամ չգիտեն ինչպես: Որպես օգտատեր, անձը շարունակում է «ապրել» վիրտուալ կյանքում, քանի որ կարելի է նրա էջին նամակ ուղարկել, նկարներում նշել, գնահատել, խումբ հրավիրել և այլն, որն ամեն դեպքում դիտվում է որպես ակտիվություն:
Այսօր համացանցը կարելի է ասել դեռ երիտասարդ է, սակայն մի քանի տարի հետո, երբ այս սերունդն այլև չի լինի, սոցիալական ցանցերում կտիրի իսկական գերեզմանային պատկեր, քանի որ մահացած օգտատերերի թիվը կարող է ավելին լինել, քան ողջերինը: Մոտավոր հաշվարկներով ամենաքիչը 50 տարի անց ֆեյսբուքի օգտատերերի կեսից ավելին «կապրի» միայն վիրտուալ աշխարհում:
Արդյո՞ք սոցկայքերը մշակում են այս խնդրի լուծման տարբերակներ, եթե անգամ այո, ապա այսօր դրանք նկատելի չեն:

Աղբյուրը` Normitq.am                                                                           Հեղ. Արմեն Մխեյան

Комментариев нет:

Отправить комментарий