Ես այստեղ` քեզնից հեռու,
Դու այնտեղ` ինձնից շա՜տ հեռու...
Բաժանում է մեզ մի մայրամուտ,
Ճակատագրի դաժան մի խաղ,
Մեր սիրո մի արահետի
Բախտի խաղ ու հեգնանք,
Սիրո մի ճանապարհ,
Որտեղ մեզ բաժանում են
Ժամանակն ու տարածությունը:
Դու արդեն այստեղ եղել ես.
Զգում եմ բույրդ չմոռացվող
Ու քայլում քո թողած հետքերով...
Փախնել կարող ես բոլորից
Բայց մեր սիրուց չես կարող,
Հավատա՜, չկա հոգու բաժանում
Անկախ ժամանակից,
Որ բաժանում է մեզ հիմա:
Դու իմ սրտում ես,
Ու գիտեմ, որ ես էլ քո...
Комментариев нет:
Отправить комментарий