2012-06-08

Մտածենք ինչ երկիր ենք ժառանգություն թողնում մեր սերնդին:



  Վերջին տարիներին Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը և դեռ սպասվելիք բարձրացումը, բավականին ոգևորիչ ու իսկապես ցանկալի երազանք էր շատ բնապահպանների համար: Բայց արի ու տես, որ քաղցրահամ ջրի պաշար համարվող Սևանա լիճը նոր խնդիրների առջև կանգնեց:


  Ջրի կտրուկ բարձրացումը անխուսափելի էր մեկ պարզ պատճառով, որ երկար տարիների աշխատանքից հետո գործարկվեց Արփա-Սևան ջրագիծը, որը միակ փրկությունն էր համարվում Սևանի ջրի մակարդակի պահպանման համար: Սակայն կարծես ոչ ոք չէր պատկերացնում, որ Սևանի ափերի մոտ գտնվող փշատերև անտառները կհայտնվեն ջրի տակ: Մենք հայերս ծառեր այդքան էլ չենք սիրում շատ հաճախ տեղին անտեղի համարելով կտրում ենք, կրճատում առանց այդ էլ քիչ ծառապատ տարածքները: Այս դեպքում մի փոքր հապաղեցինք: Բայց միայն ոչ կանաչապատ ծառերի այլև Սևանի ափամերձ հատվածների մաքրման գործում: Դրանք հայտնվեցին ջրի տակ, կանաչ տարածքների ու աղբի հետ միասին: Սևանի ափին տեղ տեղ կարելի է հանդիպել հատած ծառերի, որոնց բներն արդեն իսկ ծածկված են ջրով, իսկ այդ ամենը միայն աղտոտում է մեր քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը համարվող և կապույտ երկնքից իջած մարգարտի ջուրը: Աղտոտումից զատ, արագացնում ճահճացման գործընթացը: Տվյալ տարածքները նպաստավոր են դառնում ջրիմուռների տարածման համար, որոնք արագ բազմանում են Սևանա լճում: Այն պնդումները, թե դրանք պետք է մաքրվեն կամ համապատասխան հավաստիացումները համոզիչ չեն հնչում: Եթե պետք է մաքրվի, ապա այն ժամանակ, քանի դեռ ջրի մակարդակը ցածր էր: Այս պարագայում մաքրումը ոչ միայն պահանջում է համապատասխան տեխնիկա, այլև կրկնակի թանկ է: Google Maps –ի օգնությամբ արված նկարները բավականին խոսուն են:

Մտածենք ինչ երկիր ենք ժառանգություն թողնում մեր սերնդին: Չէ՞ որ այսօր ամենը մեր ձեռքում է դեռ:



Անգամ շինություն






Այս նկարը լավագույնս ապացուցում է խնդրի առկայությունը: Ստորին հատվածը ավելի վաղ արված  նկար է, վերինը՝ համեմատաբար նոր:
                                                                                                                           


Отправить комментарий