Հոգու աշխարհներ
Հետ հայացք դեպի 2016 թվական
Հետհայացք

Եթե սերն առանց կարոտ լիներ
Հույզեր, որ հոգի ունեն
Իմ մասին... հետաքրքիր հաշվարկ
ԿԱՐԴԱԼ...
Ամպերի միջով
Լուսանկարը մեկ ակնթարթն է կանգնեցնում, իսկ նկարչի ձեռքով նկարվածը ամեն վրձնի հարվածի հետ հոգուց մի մասնիկ է փոկում ու գույների երանգի հետ միախառնվելով, մնում թղթի վրա: Նկարը շունչ ունի, բովանդակ հոգի ու կենդանի է այնքա՜ն: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...
Աստվածային սերն այդ
Աստղիկը Սերն էր ասես: Նա սիրով էր լցնում մարդկանց սրտերը, բնությունը, արարում բարին ու գեղեցիկը: Նրա տարածած սիրո շնորհիվ վարդերն էին ծաղկում ու սիրո բուրմունքով արբեցնում բոլորին: Աստղիկն ամենասիրված աստվածուհիներից մեկն էր: Նրան սիրում էին և աստվածները, և հասարակ մարդիկ: Նա բարության, գեղեցիկի ու սիրո մարմնավորումն էր, երջանկության խորհրդանիշն ու աստվածային գեղեցկություն և սեր շնորհողը: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...
Մենության ներքո
«Ես Քեզ կհաղթեմ, միայնություն,― քմծիծաղեցի ես,― ես միայնակ քեզ կթողնեմ, ինչպես հաճախ դու ես ստիպում ինձ լինել: Այս գիշեր ես իմ երազների հետ կլինեմ, իսկ առավոտյան արևի ջերմ ու ոսկի շողի հետ: Հետո գուցե դու նորից արթնանաս, բայց հոգումս բացի քեզանից նաև լույս կլինի, իրական արևի լույս, ոչ թե լուսնի արևից գողացած լույսը: Ամեն դեպքում ես կպայքարեմ քեզ հետ, իսկ հիմա վայելիր մենությունդ, իմ հպարտ Մենավոր…»: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...
Հանուն լույսի...

Միշտ պետք է շարժվես առաջ ինչպես լույսը ու հանկարծ ոչ մի քայլ ետ չանես քո ճանապարհից, քանզի լույսը միշտ առաջ է սլանում: Կանգ չառնես և ոչ մի վայրկյան. լույսը երբեք չի կանգնում, քանզի դու Լույսի կրողն ես: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...
Դու
Ժամանակը
Комментариев нет:
Отправить комментарий