2013թ-ի սեպտեմբերին
ՀՀ-ում միրգ-բանջարեղենի սպառողական գների
ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 116.5%, ընդ որում առավել
մեծ ցուցանիշ գրանցվել է մրգի շուկայում` 120.6% հակառակ այն պնդումների, որ այս տարի
բերքառատ տարի է սպասվում:
Ըստ ՀՀ ԱՎԾ հրապարակած
տվյալների` բանջարեղենի շուկայում այս տարվա սեպտեմբերի դրությամբ նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի հետ համեմատ գնաճ է նկատվել ներկայացված տասներեք մթերքներից յոթում`
ընդհանուր գնաճը կազմելով 12.4%: Թանկացել են ծաղկակաղամբը, կաղամբը, լոլիկը, կարտոֆիլն,
սխտորն, սմբուկն ու կանաչ պղպեղը: Առավել մեծ գնաճ են գրանցել ծաղկակաղամբն ու կաղամբը` համպատասխանաբար 91.2 և 41.5%: Տարօրինակ
է, որ լոլիկի այս տարվա նման բարձր գինը նախորդ տարվա համեմատ կազմում է ընդամենը
26.6%:
Մրգի շուկայում ներկայացված
տասնչորս տեսակի մրգերից գնաճ է նկատվել տասներեքում: Բացառություն է կազմում նարինջը
`գնանկումը կազմել է 4.9%: Առավել մեծ գնաճ է նկատվել դեղձի 86.1%, խաղողի` 59.1% և արքայանարնջի` 55.7% շուկաներում:
Մասնագետների կարծիքով
սեզոնային գնաճը դեռ նոր է սկսվում և կարող է շարունակվել, քանի որ սովորաբար այն առավել
ցայտուն արտահայտվում է ամեն տարվա հոկտեմբեր-նոյեմբեր
ամիսներին` կապված վերջնական բերքահավաքի հետ: Այնպես որ սեպտեմբերին տեղի ունեցած նման գնաճը, հատկապես մրգի շուկայում, այդքան էլ
կապված չէ գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների ավարտի հետ և կարող է պայմանավորված
լինել ՀՀ-ում ընդհանուր գնաճի տեմպերով, գյուղտեխնիկայի, ոռոգման ջրի թանկ լինելով
և այլն: Նման բարձր ցուցանիշի պատճառ կարող է հանդիսանալ նաև գյուղատնտեսական գործունեությամբ
զբաղվող ընտանիքների թվի նվազելը` պայմանավորված գյուղական համայնքներից մեծ արտագաղթի
թվով:
Արմեն Մխեյան
Комментариев нет:
Отправить комментарий