Վերջին քսան տարիների ընթացքում նորագույն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում տեղակատվական ոլորտն ամբողջությամբ փոխեց իր «դեմքը»` դառնալով միլարդավոր մարդկանց առօրյայի անբաժանելի մասը: Այսօր աշխարհը պատկերացնել առանց համացանցի անհնար է:
25 տարի առաջ ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ տեմպերով կզարգանա տեղեկատվական ոլորտը, սակայն մեծ հեռանկարի մասին խոսում էին դեռևս նախորդ դարի հիսունականներից, թեև այն ժամանակ գեղարվեստական գրականության գիտաֆանտաստիկ ժանրից այն կողմ չէր կարող անցնել մարդկանց երևակությունը: Տեղին է նշել հետևյալ միտքը. մարդկանց ֆանտազիան սահմանափակվում է այնքանով, որքանով հնարավություն ունի կյանքի կոչել այսօր անհավանական թվացող երևակայականը:
20-րդ դարավերջը հեղափոխական եղավ համացանցի հայտնագործման առումով: Մարդկության բաղձալի երազանքը` հնարավորինս արագ ստանալ և տարածել տեղեկատվություն, կարծես թե իրականցավ: Համացանցի տված հսկայական հնարավորություններն անհամեմատելի էին տեղեկատվության տարածման գործում: 1990 ականների կեսերին ստեղծվեցին առաջին սոցիալական հարթակներն ու տեղեկատվական կայքերը, և շատ կարճ ժամանակահատվածում լրագրությունը որպես տեղեկատվության միջոց թևակոխեց զարգացման նոր փուլ: Էլեկտրոնային մամուլն սոցիալական ցանցերի և մուլտիմեդիոն մեծ հնարավորությունների հաշվին սրընթաց զարգացում ապրեց: Համացանցը, սոցիալական ցանցերն ու վիրտուալ աշխարհը շատ կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ «կլանեցին» մարդկությանը: Ըստ ՄԱԿ-ն հրապարակած տվյալի սպասվում է, որ մինչև տարեվերջ համացանցից օգտվող մարդկանց թիվը աշխարհում կհատի 2,7 միլիարդը, և այդ ցուցանիշը կշարունակի աճել:
Սոցիալական տարբեր հարթակների և դրանց հանդեպ մարդկության հետաքրքությունը ցույց տալու համար փորձենք համեմատել մի քանի սոցիալական ցանցերում օգատատերերի թվի աճի տեմպը:
Այսօր տեղեկատվական ոլորտն հասել է իր զարգացման գագաթնակետին, սակայն այդպես թվում է միայն առաջին հայացքից: Երբ հայտնագործվեց հեռախոսը, մարդիկ հավատացած էին, որ այլ հեռահաղորդակցման տարբերակ չի կարող լինել, սակայն ապագան հակառակն ապացուցեց: Այնպես որ վստահ կարելի է պնդել` մարդկությանը մոտ ապագայում նորանոր ձեռքբերումներ են սպասվում: Մենք ապրում ենք հենց այդ ապագայի կերտման ժամանակահատվածում…
Արմեն Մխեյան
Комментариев нет:
Отправить комментарий