2013-10-16

Անդրկովկասում չարորակ գոյացությունների ամենամեծ ցուցանիշը դիտվում է Հայաստանում

Չարորակ գոյացություների պատճառով մահացության թիվը Հայաստանում շարունակվում է բարձր մնալ և վերջին հինգ տարիների ընթացում էլ ավելի աճել` 2011թ-ի դրությամբ հասնելով 19,86%-ի:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2012թ-ին հրապարակած վիճակագրական տարեգրքի` չարորակ գոյացությունների պատճառով Հայաստանում մահացության թիվը  հարյուր հազար բնակչի հաշվով 2007-2011թթ աճել է ` 19,4%-ից հասնելով  19,86%-ի: Այն  երկրորդ ամենամեծ ցուցանիշն է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով մահացության թվից հետո, որը հարյուր հազար բնակչի հաշվով կազմում է 47,62%:
 ՄԱԿ-ի Առողջապահական համաշխարհային կազմակերպության 2008-ի տվյալների համաձայն, Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների ցանկում 25-ից 64 տարեկան անձանց  քաղցկեղից մահացության թվով իններորդ հորիզոնականում է գտնվում: Ցուցակը գլխավորում են Ռուսաստանը, Ուկրաինան և Մոլդովան: Ցավոք, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության  2008 թվականի տվյալների, անդրկովկասյան երկրներից ամենամեծ ցուցանիշն ունի Հայաստանը: 

Արմեն Մխեյան                                        Նյութը պատրաստված է ostarmenia.com կայքի համար

Комментариев нет: