Աղբյուրը` normitq.am
Արդի գրականության
մեջ էլեկտրոնային գրականությունն առավել մեծ նշանակություն է ձեռք բերում գրքի գովազդի,
տարածման և նոր ընթերցողներ ներգրավելու գործում,
սակայն Հայաստանում պատկերն այդ առումով բավական խամրոտ գույներով է ներկայանում:
Օրերս Գրողների
Միության նոր նախագահ ընտրվեց գրող, հրապարակախոս Էդվարդ Միլիտոնյանը: Թեպետ նախագահը
նոր է, բայց գրողների միության խնդիրները հին են, իսկ դրանց լուծման տարբերակներն առավել
ևս:
Ուսումնասիրելով
բոլոր հնարավոր գրական կայքերը` այդպես էլ հնարավոր չեղավ գտնել գոնե մեկը, որտեղ գրողը
անկախ նրանից որ միության անդամ է, թե ոչ, կարող է տեղադրել իր ստեղծագործությունը,
ստանալ ընթերցողների կարծիքն ու գնահատականը:
Կայք, որը հնարավորություն կտա շփվել այլ ստեղծագործողների հետ, կմիավորի հայ ժամանակակից
գրողներին և կունենա պետական այնպիսի մարմնի աջակցություն ինչպիսին Գրողների Միությունն
է, չկա: Գրողների Միությունը պետք է վերանայի իր մոտեցումը և հնարավորություն տա բոլոր
ժամանակակից գրողներին պաշտոնական գրական կայքի
միջոցով իրենց ստեղծագործությունները էլեկտրոնային տարբերակով (թեկուզ մասամբ տեղադրելով)
ներկայացնել հանրությանը: Այդպես ԳՄ-ը հնարավորություն կունենան հետևել ընթերցողների
գնահատականին և հաշվի առնել նաև նրանց կարծիքը: 21-րդ դարը տալիս է բոլոր այդ հնարավորությունները,
և գրականությունը, որքան էլ պահպանի իր դասական գրքի ձևը, պետք է նաև տարածվի էլեկտրոնային
տարբերակով:
Նոր մոտեցումները
պարտադիր են գրականության առջև ծառացած խնդիրների լուծման համար, սակայն ինչ նոր մոտեցման
մասին կարելի է խոսել, երբ Գրողների Միության պաշտոնական կայքը 2008թ.-ից չի թարմացվում:
Արմեն Մխեյան
Комментариев нет:
Отправить комментарий