Նյութը պատրաստված է ostarmenia.com կայքի համար
Արևելյան Ասիայի ամենազարգացած պետություններից մեկը համարվող Թայվանը շարունակում է մնալ դիվանագիտական շրջափակման մեջ, որը ստեղծել է իր քաղաքական-տնտեսական մրցակից եղբայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը: Թեև այդ կղզի-պետության անկախությունը ճանաչում են ընդամենը 23 երկիր, այն շարունակում է իրենից ներկայացնել մեկ այլ` կապիտալիստական Չինաստանը:
Թայվանի անկախությունը ոչ բոլոր երկրներն են ճանաչում
և այդ գործում մեծ դերակատարություն ունի պաշտոնական Պեկինը` Թայվան կղզին համարելով
ՉԺՀ -ն անքակտելի մաս, չնայած այն հանգամանքին, որ արդեն կես դարից ավել է, ինչ Թայվանը
զարգանում է կապիտալիստական ուղղությամբ:
Թայվանը հարավ-արևելյան Ասիայի կղզիներից մեկն է, և մինչ երկրորդ
աշխարհամարտը Ճապոնիայի մասն է կազմել, այնուհետ անցել Չինաստանի իշխանության ներքո:
1946 թվականին Չինաստանում սկսված քաղաքացիական պատերազմի հետևանքով կառավարող Գոմինդան կուսակցությունը պարտություն
կրելով Մաո Ցզե-Դունի կողմից,
շտապում է հաստատվել Թայվանում: Կղզի է փոխադրվում երկրի խորհրդարանն ու բոլոր կառավարման
օղակները: Մինչ 1970թ-ը
ՄԱԿ-ում ընդունված էր համարել, որ Չինաստանը
ներկայացնում է հենց Թայվանի իշխանությունը, որը ոչ մի կապ չուներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ և միայն 1971 թվականին ՄԱԿ-ում
Չիանաստանի ներկայացուցչությունը հանձնվեց
ՉԺՀ-ը:
Չինաստանի Հանրապետությունը, որը կազմված է Թայվան կղզուց և հարակից
մի քանի փոքր կղզիներից, զբաղեցնում է 36 հազար քկմ տարածք և ունի 23 մլն բնակչություն, որի 98% -ը չինացիներ են:
Պաշտոնապես շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող
Թայվանն աչքի է ընկնում կիսանախագահական կառավարման համակարգով և դեմոկրատական սկզբունքների պահպանման հետևողականությամբ: Այստեղ գործում են ավելի քան ութսուն կուսակցություններ:
Թայվանի խոշոր քաղաքներն են` մայրաքաղաք Թայբեյը, Գաուսյոն, Թայնանը,
Թայժուն և այլն: Բնակչության մեծ մասը`
94%-ը, բուդհիզմի, դաոսիզմի և կոնֆուցիականություն հետևորդ է: Պաշտոնական լեզուն չինարենն է:
Կղզի-պետությունը տարածաշրջանում առանձնանում է նորագույն տեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով` հատկապես էլեկտրոնային սարքարավորումների և մասերի արտադրանքով: Այստեղ են կենտորնացած համաշխարհային համակարգչային և էլեկտրոնային սարքավորումներ արտադրող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են HTC, Asus, AU Optronics, TSMC, UMC ընկերությունները, սակայն արդյունաբերության մեջ առաջատար դիրք է զբաղեցնում կիսահաղորդիչների և հեղուկ բյուրեղապակյա էկրանների արտադրությունը:
Չունենալով նավթի պաշարաներ` Թայվանը հանդիսանում աշխարհում ամենախոշոր նավթավերամշակող երկրներից մեկը` արտահանելով թերմոպլաստիկ նյութեր, իսկ քիմիական նյութերի արտադրության ոլորտում զբաղեցնում է աշխարհում 9-րդ հորիզոնականը:
Թայվանն այն բացառիկ պետությունն է, որ ՄԱԿ-ում
չունենալով անկախ պետության ներկայացուցչություն, կարողանում է զարգացնել տնտեսությունը` համարվելով աշխարհի ամենազարգացած և կայուն տնտեսություն ունեցող երկրներից մեկը: Պետության համար առաջնային նշանակություն ունի կայուն և զարգացած տնտեսություն ունենալը, քան այլ պետությունների կողմից իր սուվերենության հաստատումը: Նույնիսկ այն դեպքում, երբ ՉԺՀ-ը ոչ մի կերպ չի ճանաչում Թայվանի անկախությունը, համարվում է այդ երկրի տնտեսական առումով հիմնական գործընկերներից մեկը:
2012թ-ի Արժույթի համաշխարհային հիմնադրամի տվյալներով Թայվանն ավելի քան 904 մլրդ դոլարով եզրափակում է աշխարհում ամենաբարձր համախառն ներքին արդյունք ունեցող 20 պետությունների շարքը և այս ամենն այն դեպքում, երբ «Փոքր Չինաստան» պետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ և ոչ մի զարգացած պետության հետ: ՀՆԱ-ի գերակշիռ մասը` 73%-ը
բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին, 23%-ը
արդյունաբերությանը և միայն 3%-ը գյուղատնտեսությանը:
Տնտեսության մեջ, ի տարբերություն հարևան երկրների, գերակշռում է փոքր և միջին բիզնեսը, որն էլ տնտեսության կայունության և դինամիկ զարգացման երաշխավորն է: Ինֆլյացիան և գործազրկության մակարդակը բավականին ցածր են, իսկ տնտեսական աճն արդեն երեսուն տարի շարունակ պահպանում է տարեկան միջինը 4% աճ:
Չինաստանի Հանրապետության բնակչության կյանքի որակը բավականին բարձր է գնահատվում, իսկ մեկ բնակչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշը տասնմեկ անգամ բարձր է, քան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեպքում:
Հաշվի առնելով տնտեսական պոտենցիալն ու համաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարությունը` կարելի է պնդել, որ այս պետությունը մոտ ապագայում կկարողանա պահպանել նույն դիրքերն ու մնալ ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային տնտեսության մեջ լուրջ դերակատարում ունեցող երկրներից մեկը` պաշտոնապես դիվանագիտական
հարաբերություններ չունենալով անգամ տնտեսապես
դաշնակից երկրների հետ:
Արմեն Մխեյան
Արմեն Մխեյան
Комментариев нет:
Отправить комментарий