2012-02-26

Աֆորիզմներ

Բառեր դարձած հոգու խոսքեր...

Աֆորիզմների հեղինակ Արմեն Մխեյան:



***
Այնուամենայնիվ պետք է առաջ գնալ, անգամ եթե կանգնես, ժամանակին խաբել չես կարող, նա չի կանգնի ու կստիպի քայլել իր հետևից, իսկ եթե չկանգնես, գուցե հասցնես նրան համընթաց քայլել...
Արմեն Մխեյան

***
Ժամանակն ամեն ինչ փոխում է. հաճախ հարազատ մարդկանց միմյանցից բաժանում, իսկ մտերիմներին դարձնում պարզապես ծանոթ... Փոխվում են անգամ մարդիկ. դառնում օտար, անտարբեր: Սակայն անցյալում հարազատ, իսկ ներկայում պարզապես ծանոթ մարդկանցից ես պահում եմ մի գեղեցիկ հուշ: Նրանց ես պատկերացնում եմ ժամանակից անկախ ու չփոփոխվող իմ հուշերում. որտեղ նրանք հարազատ են ու անգին և անկախ նրանից, թե ինչպիսին են հիմա, նրանք իմ հուշերում կմնան հենց այդպիսին` հարազատ ու անգին...

Արմեն Մխեյան

***
Իսկական ընկեր է նա, ով տեսնում է ցավդ՝ քողարկված ժպիտով, հակառակ դեպքում նա էլ է ծանոթ՝ միայն ժպիտդ տեսնող...
Արմեն Մխեյան
***
Ասում են՝ հույսն ամենավերջինն է մեռնում և հենց այդ հույսով սպասելիս ծնվում է սպասումը, ու սկսում ես անհույս սպասել: Խառնվում են սպասումն ու հույսը, բերելով հիասթափություն ու ցավ, և այդժամ գիտակցում ես՝ սպասելիքներդ գուցե չիրականան, իսկ անսպասելին միշտ կողքիդ է...
***
Զգույշ եղեք մարդկանց գովանսաքի խոսքեր ասելուց, քանի որ կարճ ժամանակ հետո, երբ նրանք իրենց քայլով ստիպեն ձեզ հակառակը մտածել, ձեր հոգում մի պահ զղջում կլինի, որ արժեքավոր բառերի եք արժանացրել ոչ այդքան արժանավոր մարդկանց... 



***
Միայն հիմարներն են վեհագույնը վերածում պարզագույնի, իսկ անշուքի մեջ փնտրում վեհություն: Յուրաքանչյուրի համար վեհության ու անշուքի սահմանումը յուրովի է, հետևաբար յուրաքանչյուրն էլ յուրովի է հիմար և մեծագույն՝ միաժամանակ...

***
Ամեն անգամ, երբ հասնում ես քո առջև դրված նպատակին, չպետք է կանգ առնես, այլ արդեն իրագործված նպատակդ պետք է դիտարկես մեկ այլ նպատակին հասնելու խթան ու մեկնարկ... Միայն այդ կերպ կարող ես նորից առաջ շարժվել, գնալ մեծ երազանքի իրագործման ուղով, քանզի երազանքին հասնելու համար անհրաժեշտ է նախ նպատակներ դնել, ապա քայլ առ քայլ իրագործել դրանք:

***
Գրեթե բոլոր փորձություններից կարելի է գտնել ելք, սակայն հիասթափությունից գրեթե անհնար է, քանզի չկա կառչելու որևէ բան, պարզապես մեծ դատարկություն՝ հոգու դատարկություն...

***
Հարուստ են նրանք, որոնք կարող են ի սրտե ուրախանալ ամեն մանրուքից, ամեն փոքրիկ ձեռքբերումից, երջանիկ են կյանքի ամեն ակնթարթով, այդ իսկ պատճառով ես մարդկանց հարստությունը գնահատում եմ մի գործոնով, թե որքան երջանիկ կհամարեն իրենց՝ հնարավորինս քիչ ծախսելով երջանկության ձեռք բերման համար...

***
Առավել շատ են նրանք, որոնք բազում բառեր կգտնեն արդարանալու համար, և առավել քիչ նրանք, որոնք պարզապես կասեն՝ ներողություն, ես սխալվել եմ...

***
Չեմ սիրում ուշանալ ու բացառիկ դեպքեր են գրանցվել, որ աշխատանքից, դասից ուշացել եմ... Դրանում ինձ միշտ օգնել է ոչ թե միտքը՝ հանկարծ չուշանամ, այլ այն, որ պետք է ժամանակին տեղ հասնել...
Արմեն Մխեյան
***
Դառնալ այնպիսի ուսուցիչ, որ սաներդ շնորհակալություն հայտնեն քեզ իրենց իսկ ձեռքբերումների համար, յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է...
Արմեն Մխեյան

***
Միշտ էլ շուրջդ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն խաբել, երբ գիտակցեն, որ իրենց ավելին եք վստահում, քան կարելի է...
Արմեն Մխեյան


***
Հաճախ զղջում են մարդիկ... Եվ գիտե՞ք` ինչու: Միայն այն մտքից, որ կարող էին ժամանակին, բայց չարեցին...
Արմեն Մխեյան


***
Մանկության երազանքներն ու ցանկություններն առավել քան մաքրամաքուր են ու պայծառ, որոնք ունա՛կ են իրագործվելու, եթե միայն տարիքի հետ մնան նույն մաքրամաքուրն ու չխամրեն շրջապատի խավարից...
Արմեն Մխեյան

***
Ծաղկին չեք կարող ստիպել, որպեսզի ծաղկի, բայց կարելի է ջրել, ու նա ինքը կծաղկի...
Արմեն Մխեյան

***
Բացեք ձեր սրտերը բարության, լույսի ու երջանկության համար: Այդ կերպ այնտեղ թաքնված խավարը կցրվի, սիրտը կլցվի ջերմությամբ՝ ձեր շուրջը կուտակելով միայն բարին...
Արմեն Մխեյան


***
Հրաշալի է, երբ կարողանում ես իրականացնել դիմացինի երազանքը, և առավել հրաշալի, երբ երազանք չունեցողին դրդում ես ունենալ և հավատալ դրա իրականացմանը...
Արմեն Մխեյան

***
Երբ հանկարծ հասկանաս, որ քեզ շրջապատող աշխարհը հոգուդ մի մասնիկն է, իսկ դու այդ ամբողջի մի մասը, չշտապես քեզ խելագար կոչել: Պարզապես ի տարբերություն շատերի՝ դու փակ աչքերով ավելին ես տեսնում, քան նրանք, ովքեր տեսնում, բայց չտեսնելու են տալիս շրջապատող իրականությունը...

Արմեն Մխեյան

***
Համբերության սահմանագիծը հատելուց հետո այլոց համար քայլերդ դառնում են անհասկանալի, կտրուկ և անկանխատեսելի, իսկ քեզ համար՝ համբերատարության վերջնագիծ, որն անցնում են նրանք...
Արմեն Մխեյան

***
Ընտրելով մենությունը և այդ կերպ խուսափելով կախվածություններից՝ հնարավոր է ձեռք բերել ազատություն, սակայն մենության ազատություն...

Արմեն Մխեյան

***
Ներկան իր համր լռությամբ խեղդում է անցյալի ճիչը... Անցյալի ճիչն ու ներկայի լռությունը կերտում են անհարմար իրականությունը:

Արմեն Մխեյան
***
Երևակայությունն հաճախ է անիրական պատկերներ կերտում և այդ ամենը միայն մեր գլխում, սակայն ինչո՞ւ ենք այդ երևակայությունը անիրական համարում: Չէ՞ որ, մեր գլուխը լրիվ իրական է...
Արմեն Մխեյան
***
Հաճախ մարդիկ ոչ թե մոռանում են ձեզ, այլ մոռանում են հիշել ձեր մասին. երկու տարբեր հասկացություններ, տարբեր դրդապատճառներից բխող, սակայն արդյունքը նույնն է՝ անպատասխան մնացած հարցեր...
Արմեն Մխեյան
***
Սիրուն չհավատացողների ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք թույլ չեն տալիս քեզ՝ սիրուն հավատացողիդ ապացուցել դրա գոյությունը...
Արմեն Մխեյան

***
Միայն մահն է ստիպում հեռանալ անվերադարձ այս աշխարհից, մնացած բոլոր դեպքերում կարելի է վերադառնալ...
Արմեն Մխեյան
***
Ես չեմ կարող միայնակ փոխել աշխարհը, բայց անում եմ հնարավորը իմ շրջապատը առավել լավը դարձնելու համար: Եթե այսպես մտածեն բոլորը, ոչ մի տեղ վատն այլևս թաքնվել չի կարող...
Արմեն Մխեյան

***
Հիմարություն չէ կիսատ թողնել չսիրած գործը: Հիմարություն է՝ փորձել ավարտել այն...
Արմեն Մխեյան

***
Մայրը կարող է փոխարինել բոլորին, բայց ոչ ոք չի կարող փոխարինել նրան:
Արմեն Մխեյան

***
Կյանքն հագեցած է առանց սիրո հարաբերություններով և սիրով՝ առանց հարաբերությունների...
Արմեն Մխեյան
***
Կյանքի բեկումնային փուլը, երբ գիտակցում ես՝ պետք է ապրել այնպես, ինչպես ուզում ես, այլ ոչ թե ինչպես քեզ ասել են...
Արմեն Մխեյան


***
Շատ հաղթանակներ եմ զիջել ուրիշներին, եղել են դեպքեր, երբ պարտվել եմ, բայց ոչ մի վայրկյան անգամ չեմ զղջացել, քանզի պարզ ու մաքուր եմ եղել խղճիս առաջ... 
Արմեն Մխեյան


***
Միայնությունը չափվում է երկու եղանակով՝ արտաքին և ներքին: Անգամ հեռավոր աստղին միայնակ չի կարելի համարել, քանի որ շուրջը կգտնվեն այլ աստղեր ու մոլորակներ: Սա արտաքին դիտարկմամբ, այնինչ՝ ներքին միայնությունը չի կարող ունենալ չափման մեկ ընդհանուր միավոր: Այն բացարձակապես անհատական չափման միավոր է:
Արմեն Մխեյան

***
Կյանքում լինում են պահեր, երբ պարզապես ելք չկա:  Չկա անգամ ընտրության հնարավորություն և մնում է միայն կոտրել քեզ օղակող փակ շղթան...
Արմեն Մխեյան

***
Առաջին սերն անմոռաց է, վերջինն՝ անձնուրաց, իսկ այն բացառիկ դեպքերում երբ սերը և՛ առաջինն է, և՛ վերջինը միաժամանակ, այն անմար է, տիեզերական...
Արմեն Մխեյան

***
Պատահում է, որ ինձ ասում են՝ «Մի տեսակ սառն ես»: Այնպես եմ ուզում այդ պահին ասել՝ ցավում եմ, որ ժամանակին այդքան ջերմություն եմ տվել
 Արմեն Մխեյան
***
Չեմ սիրում հիասթափվել, քանի որ հիասթափությունից հետո չեմ կարող լինել այնպիսին, ինչպիսին մինչ հիասթափությունն էի....
Արմեն Մխեյան

Կյանքում չկա ավելի մեծ հիասթափություն, քան սպասումից ծնված հիասթափությունը, որին հետո ավելանում հետևյալ միտքը` ամեն ինչ իզուր էր...
Արմեն Մխեյան
***
Թե կարդաս տողերն այս, իմացի՛ր, քեզ եմ հիշել: Ինչպես մի օր դու խոստացար, որ չես մոռանա ինձ երբեք, ցավոք ես հիմա եմ հասկանում միայն, որ քեզ ես նույնպես մոռանալ չեմ կարողանա երբեք...
Արմեն Մխեյան

***
Բառերը կարող են նետերից, սրերից և անգամ փամփուշտից էլ ավելի ուժեղ խոցել:
Եթե զենքով խոցում ես ֆիզիկականը միայն, ապա բառերով` հոգին, իսկ հոգին առավել անպաշտպան է ու զգայուն: 
Զգույշ եղեք խոսքերի մեջ, հատկապես հարազատ մարդկանց պարագայում: Չէ՞ որ նրանք առավել անպաշտպան են, միայն այն պատճառով, որ առավել մոտ են իրենց հոգուն ձեզ մոտենալ թողնում...
Արմեն Մխեյան

***
Փորձությունը կրկնվում է երկրորդ անգամ, երբ առաջին անգամ նրա փշոտ ճանապարհն անցնելիս, այդպես դաս քաղել չկարողացանք...
Արմեն Մխեյան
***
Ես այդպես էլ այս աշխարհը չհասկացա, գուցե անկարող գտնվեցի, բայց առավել դրանից կա մեկ այլ պատճառ. դուք էլ ինձ հասկանալ չկամեցաք...
Արմեն Մխեյան

***
Երանի սիրտս չիմանար ցավն ինչ է, երանի չիմանար կարոտն ինչ է... Սիրտս քար լիներ` անխոս ու անզգա, գուցե հոգիս հանդարտվեր մի պահ, բայց այդժամ ես կլինեի անշունչ մի առարկա...
Արմեն Մխեյան


***
Երբ կարողանաս դիմացինդ անկեղծորեն հավատացնել, որ իրենից բացի տվյալ աշխատանքը ավելի լավ ոչ ոք չի կարող անել, և դուք լիովին վստահում եք նրան այդ գործում, հավատացեք, նա կանի անհնարինը լավագույն արդյունքը ստանալու համար...
Արմեն Մխեյան

***
Երջանիկ եմ, երբ անկեղծ ասում են` շնորհակալ եմ... Երջանիկ եմ, երբ գիտեմ` կա մեկը, որ մտածում է իմ մասին, երջանիկ եմ, երբ կա մեկը, ում ես ասում եմ` շնորհակալ եմ, որ կաս...
Արմեն Մխեյան

***
Չկա երկարատև երջանկություն, այլ միայն երջանկության ակնթարթներ, որոնք ձգվում են ու տևական ժամանակամիջոցը լցնում իրենց արձագանքով...
Արմեն Մխեյան

***
Անցյալը միախառնվում է ներկայի հետ ու փոխում ապագան, բայց այս ողջ ժամանակային շրջապտույտի մեջ, անցյալն անդառնալի է և անփոփոխ, ապագան` անհասանելի ու երևակայական և միայն ներկան է, այս մեկ ակնթարթը, որ քո ձեռքում է:
Արմեն Մխեյան

***
Ինչպես դեռ չծնված մանչուկը չգիտի լուսավոր աշխարհի մասին, այնպես էլ մենք չգիտենք այն մյուս աշխարհների մասին, որ կան: Չիմանալով ոչինչ մնացյալ աշխարհների, գուցե տիեզերքների մասին` դեռ չի նշանակում, որ կարող ենք հերքել դրանց գոյությունը: Անգամ այս երկնքի տակ կարող ենք տեսնել բազում աշխարհներ: Յուրաքանչյուր մարդ մեկ տիեզերք է, քանի որ ամենքս մեր մեջ յուրահատուկ կերպով ենք ընկալում և ամփոփում ամենը: Յուրաքանչյուրս մեկ տիեզերական անսահմանություն ենք...
Արմեն Մխեյան

***
Երբ ես լուռ եմ, դեռ չի նշանակում, թե ասելիք չկա, այլ հաճախ լինում է այնպես, որ պարզապես ասելիքն այնքան շատ է, որ պարզապես բառեր չեմ կարողանում գտնել...
Արմեն Մխեյան

***
Բնավորությունը գրեթե չի փոխվում, այնպես որ փոխհարաբերությունը չի կարող դեպի լավը կամ վատը փոխել այն: Փոխհարաբերությունը կախված  է դիմացինի վարքագծից միայն...
Արմեն Մխեյան

***
Նախանձում են նրանք, ովքեր չեն կարողանում համակերպվել առավելություններիդ հետ, իսկ խանդում` առավելություններդ գնահատողները...
Արմեն Մխեյան

***
Շուրջդ գտնվող մարդիկ երկու տեսակ են` քեզ ազատ թռիչքի թևեր պարգևող, կամ դրանք կտրող...
Արմեն Մխեյան

***
Կլինեն պահեր, որ  ստիպված կլինես անցնել կյանքի մութ արահետներով, բայց լուսավորը սրտումդ միշտ պահել պարզապես պարտավոր ես...
Արմեն Մխեյան
***
Կյանքի մեկ ոլորտում կենտրոնանալը խիստ վտանգավոր է: Կյանքի ոլորտները ևս պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկել, որպեսզի մեկ ոլորտի անհաջողությունը կարողանաս փոխլրացնել մյուսի հաջողությամբ....
Արմեն Մխեյան
***
Ես լուռ չեմ սիրում մնալ, անգամ երբ լուռ եմ, ուրեմն ավելի ուշադիր պետք է լսել, քանի որ ճչում է հոգիս...
Արմեն Մխեյան
***
Կառավարել հնարավոր է ամենը` անգամ քաոսը: Պարզապես մոտեցման և ընկալման հարց է: Ոմանք միայն քաոս կտեսնեն, ոմանք հստակ կանոնակարգված և կանխատեսելի երևույթներ, բայց այս ամենի մեջ կարևորը կառավարելն է: Եթե անգամ չես կարող կառավարել քաոսը, կառավարիր ընկալումը, որ անկառավարելին դառնա կառավարելի, գոնե ոմանց համար...
Արմեն Մխեյան
***
Մարդկային հարաբերությունները վերածեք հայելիների: Վստահ եմ` կզարմացնեք շատերին, երբ նրանց հետ վարվեք այնպես, ինչպես նրանք ձեզ հետ են վարվում: Այդ կերպ լավություն կանեք նրանց` ցույց տալով ինչպիսին են նրանք ձեր հանդեպ...
Արմեն Մխեյան
***
Լուսավոր են նրանք, ովքեր չեն վախենում լուսավորել անգամ այնժամ, երբ շուրջբոլորը խավար է: Նրանք չեն վախենում խավարը լուսավարելուց...
Արմեն Մխեյան

***
Այդքան էլ կարևոր չէ, թե ինչ հագուստ ես կրում կամ զարդարանք, առավել կարևոր է` ինչ որ հագնես, ունենաս կամ տնօրինես, նախևառաջ մարդ լինես...

Արմեն Մխեյան
***
Կատարյալ երջանկություն չկա, ինչպես նաև երկարաժամկետ, պարզապես կան երջանկության ակնթարթներ, որոնք կարող են կյանքն առավել երջանիկ դարձնել....
Արմեն Մխեյան
***
Շատերը փնտրում են իրենց նմանին, և միայն քչերը` իրենք իրենց...
Արմեն Մխեյան

***
Ժամանակը մոռացնել կտա ատելությունը, կմեղմի ցավը, կբուժի վերքերը, բայց դժվար թե կարողանա հեռու վանել հիասթափությունը...
Արմեն Մխեյան 

***
Ժամանակը հիանալի գործիք է հասկանալու համար` ով է քեզ ընկեր ու բարեկամ, ով պարզապես անցորդ` կյանքիդ ճանապարհին հանդիպած...
Արմեն Մխեյան

***
Անկեղծությունը ծնում է համարձակություն, կեղծիքը` անվստահություն...
Արմեն Մխեյան


***
Բառերը կարող են կեղծավոր լինել, իսկ վերաբերմունքն ու պահվածքը` ոչ: Դրանք անմիջապես բխում են մարդու բնույթից ու գրեթե անհնար է դրանք կեղծել, գուցե հնարավոր է թաքցնել, բայց կեղծել` ոչ:
Արմեն Մխեյան 

***
Հնարավորություն կյանքը մեզ տալիս է ամեն ակնթարթի հետ, այն կյանքը, որը մեկն է...
Արմեն Մխեյան

***
Մարդիկ առավել խոցելի են այն մարդկանց կողմից, ում սիրում են...
Արմեն Մխեյան

***
Դու ինձ հարազատ, ես քեզ անծանոթ.... Հանդիպեցինք պատահմամբ. դու մնացիր իմ հոգուն հարազատ, բայց ես քեզ այդպես էլ անծանոթ...
Արմեն Մխեյան

***
Ձևանալով բարեկամ, բայց խաբելով ինձ` ի ցույց եք դնում ձեր դաստիարակությունից բխող վերաբերմունքն իմ անձի հանդեպ, իսկ ես`անվերապահորեն ընդունում եմ ձեր ասածը և համարում ձեզ բարեկամ այն տեսակետից ելնելով, որ ինձ պես դուք էլ եք ճշմարտախոս ու անկեղծ....
Արմեն Մխեյան

***
Դժբախտությունը կայանում է նրանում, որ չգիտենք ինչ է երջանկությունը...
Արմեն Մխեյան

***
Շփման մեջ կա երկու զենք, որ պետք ճիշտ գործածել` ­­ժպիտ և լռություն: Առաջինը կարող է շատ հարցերի լուծում լինել, իսկ երկրորդը` խուսափել նոր հարցերի առաջացումից...
Արմեն Մխեյան

***
Դժվար է պայքարել, բայց պետք է հիշել` հանձնվելով ավելի հեշտ չի լինի:
Արմեն Մխեյան

***
Ներում ենք նրանց, ում սիրում ենք: Ցավոք, քչերն են ի վիճակի հասկանալ, որ ներել կարող են մեկ, երկու, բայց ոչ երրորդ անգամ...
Արմեն Մխեյան

***
Ճակատագիրը փոխվում է երկու դեպքում` երբ հանձնվում ես և, երբ պայքարում...
Արմեն Մխեյան

***
Կյանքը յուրաքանչյուրիս համար յուրահատուկ ճանապարհ է: Այդ ուղու ընթացքում կհանդիպեն բազում մարդիկ, բայց միայն խաչմերուկներում, ու միայն եզակիները մեզ հետ զուգահեռ կքայլեն, բայց միայն զուգահեռ և իրենց արահետով...
Արմեն Մխեյան

***
Սիրո պաշարն անսահման է. չենք կարող խնայել, բայց շռայլելով ևս չենք կորցնի...
Արմեն Մխեյան

***
Հաճախ բաց ենք թողնում նորին հասնելու հնարավորությունը` վախենալով կորցնել այն, ինչ ունենք:
Արմեն Մխեյան

***
Շրջապատող աշխարհը այնքան էլ կարևոր ու էական չի դառնում համեմատած այն աշխարհի, որ քո ներսում է...
Արմեն Մխեյան

***
Դժվար է համակերպվել, բայց իրականությունն այն է, որ կյանքում միշտ էլ կհայտնվեն մարդիկ, ովքեր կմնան սրտում, բայց ոչ կյանքում...
Արմեն Մխեյան

***
Առավել թանկ են այն մարդիկ, ովքեր կարողանում են տեսնել թախիծդ` ժպիտով քողարկված:
Արմեն Մխեյան

***
Հեշտ է քննադատել ուրիշի սխալները, բայց երբ սկսես քննադատել սեփական սխալները, ուրիշներին ժամանակ չի մնա:
 Արմեն Մխեյան

***
Մարդիկ սիրում են տեսություններ գրել, իսկ դրանք կոնկրետ գործնական քայլերի վերածողներ չկան, քանի որ տեսությունները հաճախ որևէ կերպ չեն տեղավորվում իրականության մեջ: Իրականությունն իր սեփական տեսությունն ունի` փորձը...
Արմեն Մխեյան

***
Ժամանակը չի կուտակվում, բայց միշտ ծախսվում է:
Արմեն Մխեյան 

***
Հեշտ է քննադատել ուրիշին, երբ չես անցել նրա կյանքի արահետով:
Արմեն Մխեյան 

***
Մենությունը ազատությունն է սահմանափակված քո ներսում:
Արմեն Մխեյան 

***
Բառերը հրաշագործ ազդեցություն են ունենում, երբ դրանք լցված են անկեղծությամբ:
Արմեն Մխեյան 

***
Անգնահատելի են այն մարդիկ, ովքեր ամենահուսահատ պահին ստիպում են պայքարել ասելով` դու հանձնվելու իրավունք չունես...
Արմեն Մխեյան

***
Մարդկանց այնքա՜ն է պակասում ջերմությունը` հոգու ջերմությունը ժպիտով արտահայտված...
Արմեն Մխեյան

***
Պետք չէ հրաժարվել երազանքներից միայն այն պատճառով, որ այսօր անիրագործելի են թվում: Պարզապես պետք է փնտրել իրականացման ուղիներ և գուցե վաղը այսօրվա երազանքն իրականություն դառնա...
Արմեն Մխեյան

***
Քանի դեռ մեր մեջ չենք դաստիարակել պետականամետ մտածելակերպ և չենք զարգացրել քաղաքացիական գիտակցություն, ցանկացած իշխանափոխություն, հեղափոխություն կամ հեղաշրջում որևէ արդյունք չի տա: Պարզապես կփոխվեն որոշ անձիք և վերջ...
Արմեն Մխեյան

***
Փորձ ու գիտելիք կուտակելը լավ է, բայց, երբ գրեթե ամեն ինչ փորձ է արվում համեմատել նախորդների հետ, այդ կերպ ամեն նորը կորցնում է յուրահատկությունը: 
 Արմեն Մխեյան

***
Ի տարբերություն ուղեղի` հոգին չի մտածում, կշռադատում, փնտրում... Այն միայն զգում է և երբեք չի սխալվում:
Արմեն Մխեյան
  

***
Իսկական սերը ստիպում է ներել դավաճանությունը` միաժամանակ թույլ չտալով դավաճանել սիրելիին...
Արմեն Մխեյան 


***
Թեպետ անսահմանությունները չեն չափվում, բայց սիրած էակի բացակայությունից առաջացած դատարկությունն ասես առավել մեծ անսահմանություն է... 
Արմեն Մխեյան

***
Ներումը չի փոխում անցյալը, բայց միանշանակ ավելի լավն է դարձնում ապագան...
Արմեն Մխեյան

***
Հաջորդ ակնթարթը երբեք չի ուշանում` հնարավորություն ընձեռելով փոխել իրենից հետո եկողին: 
Արմեն Մխեյան

***
Կյանքի բեմում որքան էլ լավ դերասան լինես, միևնույն է մի օր կհայտնվես վարագույրից այն կողմ:
Արմեն Մխեյան

***
Ակնթարթը երբեք ետ չես բերի, կորցրած թանկ մարդկանց ևս: Սովորիր գնահատել ու այդժամ ակնթարթը կլինի հիասքանչ, իսկ թանկ անձիք միշտ կողքիդ...
Արմեն Մխեյան

***
Յուրաքանչյուր բարի գործ մի փոքրիկ հրաշք է, որ կարող ենք յուրաքնչյուրս էլ մեզ թույլ տալ ամեն մի անցնող րոպեում...
Արմեն Մխեյան

***
Իսկական ընկերությունը ոսկու պես հազվագյուտ է և թանկ, ինչպես նաև կեղծ ոսկու պես տարածված:
Արմեն Մխեյան 

***
Միայն թույլ մարդիկ վիճաբանությունից հետո կսկսեն փնտրել իրենց ընկերոջը փոխարինող. ուժեղները հաճախ ներում են ու շարունակում մնալ կողքիդ:
Արմեն Մխեյան

***
Երջանկության ամեն կաթիլ հեռանում է մեր կյանքից միմիայն չափից դուրս հպարտության պատճառով:
Արմեն Մխեյան

***
Մենք կյանքի ամեն փուլում հանդիպում ենք համապատասխան մարդկանց, իսկ հետո կորցնում, երբ քայլում ենք առաջ` կյանքի նոր փորձություններին ընդառաջ:
Արմեն Մխեյան
***
Կգա այն օրը, երբ կհանդիպես մեկին, ով երբեք չի դավաճանի քեզ, բայց մինչ այդ շատ դավաճանների կողքով անցած կլինես:
Արմեն Մխեյան
***
Երբ նա չի անհանգստանում սեփական կյանքի համար, չիմանալով թե դու որքան թանկ է նա քեզ համար...
Արմեն Մխեյան

***
Երբ կարողանաս անցյալից քաղված դասերը կիրառել ներկայում և ոչ թե շարունակել կրկնել դրանք, կդադարես լինել անցյալի ստրուկը և կդառնաս ապագայիդ ճարտարապետը:
Արմեն Մխեյան

***
Մեծ հաշվով կյանքում չկա սխալ քայլ, կա միայն այդ քայլից քաղված դաս, այլ հարց է, որ ոմանք կյանքում այդպես էլ դաս չեն քաղում քայլերից...
Արմեն Մխեյան

***
Ցանկացած կորուստ, փորձություն և դժվարություն ունի իր առավելությունը, եթե միայն ունես այնքան համբերություն, որպեսզի կարողանաս գտնել այդ առավելությունը...
Արմեն Մխեյան
***
Պարզության յուրօրինակությունն այն է, որ ստիպում յուրաքանչյուրին յուրովի տեսնել նույնությունը...
Արմեն Մխեյան

***
Այն ամենը ինչ մեզ չի պատկանում միշտ թվում է  ավելի թանկ ու կարևոր քան մեր ձեռքի տակ եղածը, եթե անգամ իրականում այդպես չէ:
Արմեն Մխեյան
***
Վերքերը կլավանան, բայց կմնան սպիներ ու եթե անգամ դրանք չցավեն, ամեն դեպքում ցավի մասին կհիշեցնեն:
Արմեն Մխեյան

***
Ոմանք պարզապես անտանելի են, բայց առավել անտանելի է բացակայությունը նրանց...
Արմեն Մխեյան

***
Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ կհեռանան ձեզնից միայն այն պատճառով, որ դուք չդարձաք այնպիսին ինչպիսին իրենք են ուզում ձեզ տեսնել...
Արմեն Մխեյան

***
Պարզ ճշմարտություն: Մարդուն շատ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար, սակայն մի ողջ կյանք հասկանալու համար, թե իրականում ինչ...
Արմեն Մխեյան

***
Պետք է շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր գեղեցկացնում են կյանքը և բոլոր նրանց, ովքեր հեռանալով մեր կյանքից, այն դարձնում են հրաշալի...
Արմեն Մխեյան

***
Ժամանակի ընթացքում, երբ նայես շուրջդ, կտեսնես, որ կողքիդ մնացել են շատ քիչ մարդիկ: Այդպես էլ պետք է լիներ: Ոմանք կհայտնվեն ու կհեռանան. նրանք նախատեսված են փորձության համար, իսկ ճակատագրով նախատեսված մարդիկ կմնան` փորձությունները քեզ հետ հաղթահարելու համար...
Արմեն Մխեյան

***
Մի մտածիր նախորդ օրվա մասին, այն արդեն չկա ու երբեք չի վերադառնա...
Արմեն Մխեյան
***
Երբ անես այն ամենը, ինչ հնարավոր ես համարում, այդժամ անհնարին թվացողը կդառնա հնարավոր:
Արմեն Մխեյան

***
Գալիս է մի պահ, որ որոշ մարդկանց ստիպված ես լինում միայն ասել` շնորհակալություն լավ հիշողությունների համար:
Արմեն Մխեյան

***
-Այո՜,ես շատ թերություններ ունեմ, իսկ դուք անթերի՞ եք: Մի ծիծաղեցրեք: Իդեալական մարդիկ չկան, դուք` առավել ևս, քանի որ ներել չգիտեք: 
Արմեն Մխեյան

***
Յուրաքանչյուրս փնտրում ենք մեզ նմանին միայն այն պատճառով, որ կարողանանք մնալ այնպիսին ինչպիսին կանք, քանզի շատերը ուզում են տեսնել մեզ այնպիսին, ինչպիսին իրենք են ցանկանում:
Արմեն Մխեյան

***
Ովքեր հաճախ են դժվարությամբ ընտրություն կատարում, կյանքի դժվարությունները բարդում են ճակատագրի վրա, բայց չէ՞ որ այն նախևառաջ ընտրության հնարավորություն է տալիս և հետո միայն արդյունքը ցույց տալիս:
Արմեն Մխեյան

***
Աշխարհում մի մարդ կա, որ կարող է քեզ բարձրացնել վեր, կամ նետել խորխորատը: Այդ մարդը հենց դու ես:
Արմեն Մխեյան

***
«Ամեն ինչ լավ է» արտահայտության տողատակում միշտ էլ կգտնվի թախիծ, ցավ ու տխրություն: 
Արմեն Մխեյան

***
Եթե ուզում ես գտնել այն, ինչ իսկապես քոնն է, բաց թող ամեն ինչ. քոնը կմնա քեզ հետ:
Արմեն Մխեյան

***
Ուժեղ մարդիկ նրանք են, ովքեր ոչ թե իրենց թույլ են տալիս ամեն ինչ անել, այլ նրանք, ովքեր կարողանում են շատ բաներից  իրենց զրկել:

Արմեն Մխեյան
***
Եթե բացակայությունդ չի նկատվում, ապա ներկայությունդ ևս ոչ մի նշանակություն չի կարող ունենալ նրա կյանքում:
Արմեն Մխեյան

***
Նրանք, ովքեր չեն հասկանում քեզ, պատասխանիր լռությամբ, քանի որ այդ դեպքում լռությունն ավելի խոսուն է, քան ամեն ինչ նորից բացատրելը...
Արմեն Մխեյան
***
Երբ գա այն պահը, որ ինքդ քեզ ասես` ամեն ինչ վերջացած է, հենց այդ պահից էլ կսկսվի նորը:
Արմեն Մխեյան

***
Տարիների ընթացքում ընկերների թիվը նվազում է, սակայն մնում են նրանք, որոնց հետ էլ ավելի ես մտերմանում...
Արմեն Մխեյան

***

Ամենացավալին, երբ ամեն ինչ անում ես ու վերջում հասկանում, որ իզուր էր, իսկ որքան եռանդ ես վատնել, սպասել ու հուսացել...

Արմեն Մխեյան

***
Պետք չէ չափից շատ վստահել որևէ մեկին, քանի որ նույնիսկ ստվերդ  պատրաստ է քեզ լքել, երբ հայտնվես մթության մեջ: 
Արմեն Մխեյան

***
Ամենաիմաստուն խոսքերն անգամ ընդամենը գեղեցիկ բառերի շարք է, քանի դեռ ինքդ չես զգացել այդ ամենը:
Արմեն Մխեյան

***
Բարդ է մոռանալ նրան, ում հետ մոռանում էիր ամենը: 
Արմեն Մխեյան

***
Նրանք, ովքեր հայտնվում են մեր կյանքում ու հետո անհետանում, ճակատագրով նախատասված չեն, բայց ստիպում են կյանքի փորձ կուտակել...
Արմեն Մխեյան

***
Իսկական ընկերը նա է, ով կարողանում է տեսնել տխրությունդ` ժպիտով քողարկված, և հասկանալ քեզ, երբ լռես:
Արմեն Մխեյան

***
Ստվերը լույսի ծառան է, բայց միշտ խավարին ձգտող: 
Արմեն Մխեյան

***
Որքան տարօրինակ են մարդիկ: Նրանք հաճախ նկատում են միմյանց  բացակայությունը, իսկ կողքին եղած ժամանակ  թողնում ստվերում...
Արմեն Մխեյան

***
Հոգով աղքատ մարդուն կարեկցել է պետք, քանի որ նրանից կարող ես հեռանալ, իսկ ինքն իրենից` ոչ...
Արմեն Մխեյան

***
Կյանքում հազվադեպ են հանդիպում մարդիկ, ովքեր ասում են` շնորհակալ եմ, որ դու կաս, և առավել քչերն են հանդիպում, որ իսկապես արժանի են այդ խոսքերին...
Արմեն Մխեյան

***
Կարող ենք ունենալ բազում ընկերներ, իսկ ժամանակը կթողնի քչերին, բայց իսկական ընկերներին:
Արմեն Մխեյան

***
Գալիս է մի պահ` թվում է ոչ մեկին պետք չես, և միայն նման զգացողությունից հետո կարողանում ես վերարժեվորել կյանքդ ու հասկանալ, թե ում համար ես իսկապես կարևոր...
Արմեն Մխեյան

***
Վստահություն ձեռք բերելը շատ դժվար, իսկ կորցնելը շատ հեշտ:
Արմեն Մխեյան
***
Միշտ էլ ուշ է լինում հետ գնալ անցյալ և ուղղել անցյալի սխալները, բայց երբեք ուշ չէ առաջ շարժվել` չկրկնելով սխալը: 
Արմեն Մխեյան

***
Հիմար մարդիկ սիրում են դաստիարակել, խելացիները` սովորեցնել,  իսկ իմաստուններն ընդունում են դիմացինին այնպիսին, ինչպիսին նա կա:
Արմեն Մխեյան

***
Համբերության սահմանն ավարտվում է մեկ ակնթարթում, այդ իսկ պատճառով մարդիկ հաճախ տխրում են, արտասվում, սպասում ու շարունակում հուսալ, բայց համբերության սահմանին հասնելիս, հեռանում անակնկալ ու հանկարծակի: Միայն այդժամ նկատելի է դառնում բացակայությունը...
Արմեն Մխեյան

***
Ամենաերջանիկ մարդիկ ամենամեծ դժվախտություններն են հաղթահարել:
Արմեն Մխեյան

***
Եթե մարդ ժամանակ չունի քեզ համար, ապա հեռացիր նրանից հնարավորինս արագ քայլերով, հակառակ դեպքում կկորցնես կյանքիդ թանկ ժամանակը նրան սպասելով...
Արմեն Մխեյան

***
Պետք չէ հիշել բոլոր նրանց, ովքեր մոռացան քեզ: Ջնջիր նրանց անունը, որպեսզի հնարավոր լինի գրել նոր անուն, գուցե իսկապես առավել արժանավորի...
Արմեն Մխեյան

***
Փորձում ենք հաղթահարել սպասելիքերը, այնուհետ չափել, չսպասել, հեռու վանել, իսկ արդյունքում միայն փոխում դրանք` նոր սպասելիքներ հորինելով...
Արմեն Մխեյան

***
Հաճախ մարդիկ փորձում են ուղղել անցյալի սխալը. ապարդյուն քայլ, սակայն այդ փորձն արդեն իսկ ապացուցում է, որ նրանք հիմա այնպիսին չեն, ինչպիսին անցյալում էին...
Արմեն Մխեյան

***
Հաջողակ լինելու գաղտնիքը նրանում է, որ հավատաս ուժերիդ, երբ  ողջ աշխարհը քեզ չի հավատում:
Արմեն Մխեյան

***
Ուժեղ մարդիկ միշտ տարբերվում են. նրանք փորձության ժամանակ միշտ կհասնեն օգնության, իսկ թույլերը կձևացնեն, թե ավելի վատ վիճակում են, քան դու...
Արմեն Մխեյան

***
Մտքին տվեք թևեր թռիչքի համար, ոտքերին` ուժ փնտրելու համար, ձեռքերին` քնքշություն գրկելու, իսկ սրտին` ջերմություն սիրելու համար...
Արմեն Մխեյան

***
Ամենից փախչել գուցե կարողանաս, բայց ինքնդ քեզնից` երբեք... 
Արմեն Մխեյան

***
Ակնթարթը երբեք ետ չես բերի, կորցրած թանկ մարդկանց ևս: Սովորիր գնահատել ու այդժամ ակնթարթը կլինի հիասքանչ, իսկ թանկ անձիք միշտ կողքիդ...
Արմեն Մխեյան
***
Մարդկային հարաբերություններում հիմնական խնդիրն այն է, որ յուրաքանչյուրը դիմացինից սպասում է, որպեսզի նա լինի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում:
Արմեն Մխեյան

***
Լավագույն դեպքում ճակատագրից որպես նվեր կարող ենք ստանալ կողմնացույց, բայց ուղղության ընտրությունը, թեպետ սահմանափակ ընտրության հնարավորությամբ միայն մեր ձեռքում է: 
Արմեն Մխեյան

***
Փնտրտուքի մեջ լինելով` հաճախ չենք գտնում այն, ինչ պետք է, կամ էլ գտնում, ապա չգնահատելով նորից կորցնում ենք, քանզի մենք այնքա՜ն են սովերել լինել փնտրտուքի մեջ....
Արմեն Մխեյան

***
Այն ամենի համար, ինչ իսկապես թանկ է մեզ համար, կգտնվի և՛ ժամանակ, և՛ հնարավորություն: Հակառակ դեպքում` միայն արդարացում: 
Արմեն Մխեյան

***
Ամբողջությամբ նվիրվելով` մենք կամ երջանկանում ենք, կամ ստանում ճակատագրից մի  մեծ ապտակ, դաս, որ գուցե չկարողանանք մոռանալ երբեք...  
Արմեն Մխեյան
***
Առավել շատ գնահատում եմ մարդկային համբերությունը: Այն դրսևորելու համար հզոր կամքի ուժ է պետք:
Արմեն Մխեյան

***
Կյանքի պարզ կանոններից մեկը. սպասելիքներդ կարող են չիրականանալ, իսկ անսպասելին միշտ կողքիդ է:
Արմեն Մխեյան

***
Իրական ազատության հասնելու համար, ամեն ինչ պահանջիր միայն քեզանից` վերջ դնելով ուրիշներից կախվածությանը:
Արմեն Մխեյան

***
Դու հաջողակ ես այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում ես անել այն, ինչ ունակ ես, իսկ անկրկնելի, երբ ձգտում ես նրան, ինչն անհասանելի է թվում այսօր, սակայն ոչ գուցե վաղը:
Արմեն Մխեյան

***
Հրաշքներ լինում են այն պահին միայն, երբ արդեն պայքարի ուժ չի մնացել, սակայն պայքարում ես` չհանձնվելով մինչև վերջ... 
Արմեն Մխեյան

***
Կյանքում փոփոխություններ անելու համար պետք է գնալ հակառակ այն ամենին, ինչին արդեն սովոր եք:
Արմեն Մխեյան

***
Նվիրվածություն հաճախ պահանջում են այն մարդիկ, ովքեր շատ հեռու են այդ զգացողությունից`  փորձելով այդպես գոնե մոտենալ նրան...
Արմեն Մխեյան

***
Փորձեք գտնել այն, ինչ իսկապես սիրում եք, հակառակ դեպքում կվարժվեք նրան, ինչն այդպես էլ չեք կարողանա սիրել...
Արմեն Մխեյան

***
Մենությունը թմրանյութի պես կախվածություն է առաջացնում, երբ այնքան ես վարժվում, որ այնտեղ տեղ չի գտնվում ուրիշի համար... 
Արմեն Մխեյան

***
Ճակատագիրը երկրորդ անգամ մեզ ենթարկում է փորձության միայն այն դեպքում, երբ առաջին անգամ դաս չկարողացանք քաղել գործած սխալից:
Արմեն Մխեյան

***
Կյանքում ամեն ինչ լինում է մեկ անգամ, երկրորդ հնարավորություն նույն ելման կետից մենք չենք ունենում: Պետք է միայն նախորդ սխալն արդեն չկրկնել ապագայում:
Արմեն Մխեյան

***
Երբ ձեզ ասեն, որ ուշացել եք ու գնացքն արդեն շարժվել է, հավատացեք, միշտ էլ կգտվի ինքնաթիռ կամ ճեպընթաց:
Արմեն Մխեյան

***
Սովորիր ասել շնորհակալություն այն ամենի համար, ինչն արդեն թողել ես անցյալում, անգամ ոչ հաճելին այնուամենայնիվ քեզ կյանքի դաս է եղել:
Արմեն Մխեյան

***
Երբ ձեզ ասում են` ինչպես եմ քեզ հասկանում, այդքան էլ մի հավատացեք: Շատերն անգամ իրենք իրենց չեն կարողանում հասկանալ, էլ ուր մնաց դիմացինին...
Արմեն Մխեյան

***
Միակ բացասականը ազատության, հավասարության ու ժողովրդավարության տերմինների մեջ այն է, որ ամեն մեկն այն յուրովի է ընկալում, այնուհետև բնութագրում` այդպիսով խեղաթյուրելով ողջ ճշմարտությունը...
Արմեն Մխեյան

***
Միշտ էլ կհայտնվեն են մարդիկ, որ յուրաքանչյուրիս կյանքում կփոխեն որևէ մանրուք, անգամ եթե հետո ընդմիշտ հեռանան: Այնպիսին, ինչպիսին էիք, էլ չենք դառնա...
Արմեն Մխեյան
***
Երբեք ուշ չէ ասել կներես, սակայն լինում է այնպես, որ ասված ներողությունն արդեն ոչինչ չի կարող փոխել:
Արմեն Մխեյան

***
Բաժանող տարածությունը երբ կարոտով է լցված` կա սեր, իսկ եթե հեռավորությունը ստիպում է գտնել փոխարինող, ուրեմն չկա սեր...
Արմեն Մխեյան

***
Каждый день закрывая глаза, думаю, а вот возможно больше мне не видать рассвет... И каждое утро - еще есть шанс поменять все...
Արմեն Մխեյան
***
Միայն մանուկ հասակում է, որ մեկ օրը տարի է թվում, իսկ արդեն հասուն տարիքում նույնիսկ տարիներն են դառնում ակնթարթ...
Արմեն Մխեյան

***
Չենք կարող փոխել այն արահետը, որով արդեն քայլել ենք, բայց միշտ կարող ենք ընտրել, թե որով կարող ենք առաջ գնալ ապագայում:
Արմեն Մխեյան

***
Համարձակությունը հաճախ ամենավճռական պահին դավաճանում է, այդ կերպ թույլ չտալով փոխել ապագան: Խնայեք այն ամենակարևոր վայրկյանի համար...
Արմեն Մխեյան

***
Որքան կարողանաս գնահատել այն ինչ ունես, այնքան երջանիկ կլինես...
Արմեն Մխեյան

*** 
Որքան հաճախ տաս քեզ` իսկ ի՞նչ կասեն ուրիշները հարցը, այնքան երկար կմնաս նրանց կողմից բանտարկված...
Արմեն Մխեյան
***    
Եթե փորձենք բացատրել բառերով ինչ է սերը, այն կդառնա խոսք, այնուհետև բառ և հետո ձայնային ալիք: Բացատրել բառերով սրտի թրթիռը չես կարող, այն միայն կարող ես զգալ:
Արմեն Մխեյան

***
Կան մարդիկ, որոնց կարիքը շատ եմ զգում, սակայն ցավալի է իմանալ, որ նրանք ավելի երջանիկ են առանց իմ ներկայության...
Արմեն Մխեյան

***
Փորձիր ներել սխալը, քանի որ, եթե անգամ դեռ չես սխալվել, ապա կա հավանականություն, որ մի օր էլ դու կսխալվես:
Արմեն Մխեյան

***
Որքան սրտիդ մոտ ես թողնում մոտենալ մեկին, այնքան նրան մոռանալը դժվար է լինում:
Արմեն Մխեյան

***
Բոլորին կարող ես նվիրել ժպիտ, ոմանց ջերմություն, բայց միայն մեկին կարող ես թույլ տալ, որպեսզի զգա սրտիդ թրթիռը...
Արմեն Մխեյան

***
Առավել գեղեցիկ է թաքնված թախիծը մեղմ ժպիտի ներքո...
Արմեն Մխեյան

***
Ավելի լավ է մեկ անգամ հանուն թանկ մարդու մի կողմ դնել հպարտությունը, քան կորցնել հարազատ մեկին, քանզի այդպես հպարտությունը չեք կորցնում, իսկ նրան կորցնում` գուցե և ընդմիշտ: 
Արմեն Մխեյան

***
Այնտեղ, որտեղ սխալվել եք, արդեն այլ աշխարհ է, անցյալ, իսկ եթե փորձում եք ուղղել անցյալի սխալները, դուք արդեն այլ աշխարհում եք` առնվազն ներկայում:
Արմեն Մխեյան

***
Եթե անընդմեջ մտածենք անցյալի մասին ու հարցնենք` ի՞նչ կլիներ եթե, ապա կունենանք հարյուրավոր անցյալներ և ոչ մի ապագա:
Արմեն Մխեյան

***
Անցյալից միայն հիշողություններ են մնում: Ինչո՞ւ չպահել միայն լավ հիշողությունները:  
Արմեն Մխեյան

***
Դժվար է գտնել քեզ նմանին, բայց առավել դժվար` գտնել ինքդ քեզ, որպեսզի հասկանաս ով է քեզ էլ ավելի նման...
Արմեն Մխեյան

***
Միակ լույսը, որ կարող է լուսավորել թե արտաքին աշխարհը և թե ներքին, քո ներքին լույսն է:
Արմեն Մխեյան

***
Անհրաժեշտ է գնալ ճիշտ ուղով, այլ ոչ թե ուղիղ ճանապարհ փնտրել նպատակին հասնելու համար, քանի որ գրեթե միշտ նպատակին հասնելու ուղին ուղիղ չէ...
Արմեն Մխեյան

***
Պահպանեք նրանց, ովքեր  արել են հնարավորը, որպեսզի երջանիկ լինեք, հույս են տվել, ամենադժվար պահին միշտ հասել օգնության, ներել միայն նրա համար, որ թանկ են գնահատել ձեզ: Նրանք բացառիկ մարդիկ են, որ բախտ եք ունեցել հանդիպել...
Արմեն Մխեյան

***
Երջանկությունը յուրովի է յուրաքանչյուր անհատի պես և ընդհանուր` մեկ բառով սահմանված...
Արմեն Մխեյան

 ***
Անհնար է չհիշել նրան, ով կարողացել է կյանքդ լցնել գույներով, իսկ մոռանալ` կնշանակի աշխարհը կրկին անգույն տեսնել:
Արմեն Մխեյան

***
Ներողություն խնդրում են առավել խոհեմ մարդիկ: Նրանք հաղթահարել են ևս մեկ բարդույթ և ունեն կարևոր արժանիք, կարողանում են գնահատել:
Արմեն Մխեյան
***
Անտարբերությունը կարող է մահ արժենալ: Սպանե՛ք այն ու կփրկեք կյանքեր, գուցե նաև ձերը...  
Արմեն Մխեյան

***
Սիրո ճամփան քարոտ է, իսկ արդեն կորցրած սիրո ցավն այնքան ուժգին, որ ամենասուր քարը դաշտում բացված ծաղկի է նման...
Արմեն Մխեյան  

***
Անվերջ սիրել կարող ես նրան, երբ գիտես, որ նա երբեք չի լինի քոնը:
Արմեն Մխեյան

***
Մենք նախևառաջ պատասխանատու ենք մեր արած յուրաքանչյուր քայլի համար, ինչպես նաև բոլոր նրանց, ում թույլ ենք տվել դառնալ մեր կյանքի մի մասը:
Արմեն Մխեյան

***
Լավ դերասանը ոչ թե ստիպում է հավատալ, այլ կասկած անգամ չի թողնում, որ կերտում է կերպար, քանի որ ապրում է այդ կերպարով ու մատուցում այն, ինչ դժվար է կոչել դերասանական խաղ:
Արմեն Մխեյան
***
Երբ միախառնվում են քո սերն ու նրա ատելությունը, հարգանքդ ու նրա վիրավորանքը, այդժամ զգացմունքներն ու հույզերը դառնում են անհասկանալի: Սիրտդ քարե շապիկ է հագնում, իսկ հոգիդ փակվում աշխարհի առջև...
Արմեն Մխեյան

***
Փորձելով ջնջել անցյալն ու անցյալի մարդկանց` մենք դառնում ենք մարդասպան` չունենալով և ոչ մի երաշխիք, որ մեզ նույնպես չեն «սպանի» նույն կերպ...
Արմեն Մխեյան

***
Սերը խելքահան է անում մարդուն... Օ՜, ինչպիսի միամտություն, պարզապես այդ սերը միշտ թակում է արդեն իսկ խելքահան եղածների դուռը:
Արմեն Մխեյան

***
Լավագույն խոսքերն անձայն են լինում, միայն սրտի թրթիռ ու հայացք...
Արմեն Մխեյան

***
Խաչը կարող է մարտիկի ձեռքում դառնալ սուր, իսկ պայքարից խուսափողը այն հեշտությամբ կհանձնի նույնիսկ թշնամուն...
Արմեն Մխեյան

***
Կարեկցել ոչ բոլորն են կարող, բայց շատերն են այն արժանացնում պարսավանքի...
Արմեն Մխեյան

***
Պատմությունը կեղծիք կարելի է համարել մեկ պատճառով. այն գրել են հաղթողներն իրենց իսկ փառքի համար...
Արմեն Մխեյան

***
Զսպել էմոցիաները, դեռ չի նշանակում լինել սառնասիրտ, քանի որ հաճախ զսպում ենք ոչ թե էմոցիաները, այլ դրանց ֆիզիկական դրսևորումները....
Արմեն Մխեյան


***
Ափսոսանք զգում ես այն դեպքում, երբ գիտակցում ես, որ թանկ խոսքերի ես արժանացրել անարժան մարդկանց...
Արմեն Մխեյան

***
Կյանքում հաճախ հանդիպում ենք խնդիրների, որ գրեթե անլուծելի են, քանի որ դրանք մեզանից կախված չեն, բայց նրանք ովքեր ստեղծում են այդ խնդիրները, մեր կյանքում կարևոր նշանակություն ունեն...
Արմեն Մխեյան

***
Անընդմեջ սպասում ենք էլ ավելի լավին: Կորցնում այն հույսով, որ կգտնենք լավագույնը, բայց ինչպես ընդունենք, որ լավագույնը գուցե հենց սա է, ու «ավելի լավը» կարող է էլ չգալ:
Պարզապես մենք ապրում ենք հուսալով...
Արմեն Մխեյան

***
Իրականությունն այն է, երբ անգամ դադարում ես հավատալ նրան, բայց նա շարունակում է գոյություն ունենալ...
Արմեն Մխեյան
***
Ինքնասիրահարված մարդիկ ներողություն չեն խնդրում, անգամ եթե խնդրում են, ապա իրենք իրենց չեն ներում ներողություն խնդրելու համար...
Արմեն Մխեյան

***
Ակնկալիքներ չունենալով` փորձում ես չհիասթափվել, բայց չսպասված վիրավորանքը հատկապես նրանից, ումից չէիր սպասում, երբեմն շատ ցավոտ է:
Արմեն Մխեյան

***
Երբ ստիպված ես սպասել, պատրաստ եղիր նաև դիմավորել հիասթափության...
Արմեն Մխեյան

***
Մտերիմ մարդկանց հասցրած ցավն առավել ուժգին է, քանզի նրանց բախտ է վիճակված առավել մոտիկից սիրտդ խոցել: 
Արմեն Մխեյան

***
Հաճախ կարոտում ես մեկին, ով քո կողքին չէ` մոռանալով, որ քեզ նույնպես կարոտում է ինչ որ մեկը, ում կողքին դու չես...
Արմեն Մխեյան

***
Հիասթափությունից հետո որքան էլ ներել իմանաս, միևնույն է` նրա հանդեպ չես լինի այնպիսին, ինչպիսին էիր մինչև հիասթափությունը:
Արմեն Մխեյան

***
Ցավալի է տեսնել նրա իրական դեմքը հենց այն պահին, երբ նրա կարիքն ամենաշատն ես զգում ու միայն այդ պահին հասկանում, որ մինչ այդ քեզ ժպտացել է անդեմ դիմակը միայն... 
Արմեն Մխեյան

***
Մարդկանց հոծ բազմությունից լավ ընկերներին պետք է առանձնացնել մի պայմանով` նրանք կողքիդ էին նաև փորձության ժամին....
Արմեն Մխեյան

***
Սերը չափում են կարոտով: Այս երկուսը ուղիղ համեմատական են: Որքան մեծ է սերը, այնքան կարոտն ուժգին է լինում:
Արմեն Մխեյան

***
Ամենածանր պահին ով զանգի ու որպիսությունդ հարցնի, ուրեմն հենց նա այն միակն է, ով զգաց տխրությունդ...
Արմեն Մխեյան

***
Փոխիր աշխարհը, դու կարող ես, բայց սկսիր քեզանից...
Արմեն Մխեյան

***
Քո գինն իմանալու համար վարվիր յուրաքանչյուրի հետ այնպես, ինչպես քեզ են վերաբերվում, սակայն սեփական խղճի առջև «պարտք» չունենալու համար առաջինը եղիր բարություն անելու գործում...
Արմեն Մխեյան

***
Երբ մարդկանց դարձնում ենք մեր աշխարհի մի մասն ու հետո կորցնում` կորցնելով արդեն  ողջ աշխարհ....
Արմեն Մխեյան

***
Ցավալի է չգնահատված լինելը: Անել հնարավոր ամեն ինչ կյանքիդ ամենաթանկ րոպեները նրան նվիրելու համար, սակայն անգամ նրա ազատ ժամանակի վայրկյաններին չարժանանալ...
Արմեն Մխեյան

***
Չկա սև և սպիտակ փիառ, կան միայն փիառի իրականացման ուղիներ` սև և սպիտակ:
Արմեն Մխեյան
***
Սեր նվիրելը կարևոր է, բայց գտնել նրան ով այն կընդունի` առավել կարևոր...
Արմեն Մխեյան

***
Ցանկացած հապաղում բերում է պարտության, միայն խիզախությունը ունի հաղթանակ տանելու ավելի մեծ հնարավորություն:
Արմեն Մխեյան

***
Երբ ամենամտերիմ մարդը դառնում է ծանոթ, ում փողոցում տեսնելուց միայն մեկ գլխի շարժումով ես ողջունում, զղջում ես այն ամենի համար ինչ արել ես, քանի որ այդ ամենը կարող էիր անել օտարին և սրտանց շնորհակալության արժանանալ: Բայց ես սովորել եմ անգամ չզղջալ... Կյանքի պարզ կանոններից մեկը:
Արմեն Մխեյան

***
Արժեվորել ամեն մի ակնթարթը կյանքի ու ապրել այնպես, ասես այն վերջինն է, բայց ոչ ավարտի սպասումով, այլ նորին ձգտելու և հասնելու մեծ ցանկությամբ:
Արմեն Մխեյան

***
Գիրքը լավ ընկերոջ պես է, և դեռ ավելին` մենությունդ կիսող, միշտ լուռ ու էջերի իմաստությունն անշահախնդիր նվիրող...
Արմեն Մխեյան

***
Համբերությունը միշտ էլ լուռ է, սակայն բարձրաձայն լաց հոգու համար, համբերությունը կյանք է, բայց ժամանակի մահ: Համբերությամբ գուցե հասնես բաղձալիին, գուցե և չհասնես, բայց հաստատ կկորցնես ժամանակ:
Արմեն Մխեյան

***
Մի մոռացեք նրանց, ովքեր ձեզ նվիրում են ամենաթանկը` իրենց ժամանակը: Չհայտնած շնորհակալությունը կարող է այդպես էլ չհասցնեք ասել:
Արմեն Մխեյան


***
Կյանքի վայրիվերումների ժամանակ, երբ երջանկությանն անմիջապես հաջորդում է տխրությունն ու դատարկում հոգիդ, տառապանքն ավելի ուժեղ է լինում...
Արմեն Մխեյան


***
Ում ցտեսություն ասելուց մեկ րոպե հետո կրկին տեսնել ես ուզում, նշանակում է սիրում ես նրան... Ահա այսպիսին է Սերը, կախվածություն, բայց այնքա՜ն հաճելի...
Արմեն Մխեյան

***
«Շնորհակալություն» բառը երախտագիտության արտահայտման լավագույն ձևն է, սակայն շատերը չգիտես ինչու համարում են այն սեփական սխալի ընդունում: Հաճախ գործածեք այդ բառն ու կտեսնեք` ձեր շուրջը որքան շատ կլինեն ժպտացող մարդիկ...
Արմեն Մխեյան

***
Մահը կյանքի ամենահավատարիմ ուղեկիցն է և յուրաքանչյուր ակնթարթի հետ մեզ ավելի է մոտենում: Միաժամանակ այն ամենամեծ վախն է. վախ, որ կհաղթահարվի միայն մահանալուց հետո:
Արմեն Մխեյան

***
Յուրաքանչյուր վախ նաև ուսուցիչ է, քանի որ երբ հաղթահարում ես վախը, արդեն պատրաստ ես նման վախին մեկ անգամ էլ «սպանել». արդեն առանց վախի:
 Արմեն Մխեյան

***
Անսահման ժամանակի մեջ միայն այս ակնթարթն է որ կա քո ձեռքում, ա՛յս ակնթարթը, որ կդառանա անցյալ, բայց կծնի ապագա:
Արմեն Մխեյան

***
Շրջապատիր քեզ այն մարդկանցով, ովքեր եթե անգամ հեռանան, թողնեն քո հոգում մեկ կաթիլ հիշողություն, հույզեր միասին անցկացրած ակնթարթներից ` անցյալի հոգին...
Արմեն Մխեյան

***
Մարդու ամենամեծ ունակությունը անցյալից փորձ կուտակելն է, անցյալի զգացողություններն ու հույզերը հիշողության վերածելն ու այս ակնթարթի միջոցով ապագան կերտելն է:
Արմեն Մխեյան


***
Անցյալը կազմված է ակնթարթներից և որքան այդ ակնթարթները վառ են ու գունեղ, այնքան վերապրելիս զգացողությունն ավելի ուժեղ է լինում:
Արմեն Մխեյան

***
Այս ակնթարթը եթե դառնա անցյալ, ուրեմն այն արդեն չկա, կա միայն նրա «հոգին»` ակնթարթից մնացած հիշողությունը:
Արմեն Մխեյան

***
Հաճելին կանցնի, սակայն սրտի մի անկյունում կշարունակես փայփայել  ակնթարթները, որոնք միշտ կմնան հիշողության մեջ և ամեն անգամ դրանք վերհիշելիս կզգաս  սրտի նույն թրթիռը:
Արմեն Մխեյան

***
Պետք է սիրել   հոգին, այլ ոչ թե ֆիզիկականը: Մարմինը ժամանակի ընթացքում անհրապույր կդառանա, բայց հոգին երբեք չի կորցնի իր յուրահատուկ գրավչությունը...
Արմեն Մխեյան

***
Հոգու մենությունն այն է, երբ բոլորին ստիպում ես ժպտալ, սակայն արցունքներդ ոչ ոք չի տեսնում. քանի որ լալիս ես հոգով, բայց բոլորին` ծիծաղում:
Արմեն Մխեյան

***
Ոչ բոլորն են հոգիդ տեսնում. տեսնում են այն, ինչ դու մատուցում ես ` հաճախ թաքցնելով հոգիդ անթափանց ժպիտի ներքո...
Արմեն Մխեյան

***
Մահն առավել ցավոտ  պարտություն է թվում, երբ հասկանում ես, որ այս կյանքում այլևս պայքարել չես կարող ու զրկված ես նորից պայքարի մեջ մտնելու հնարավորությունից:
Արմեն Մխեյան

***
Մարդկանց ամենանուրբ հույզերի հետ խաղալն ամենաստոր մարդուն է բնորոշ: Ցավոք, աշխարհը հարուստ է ստոր մարդկանցով...
Արմեն Մխեյան

***
Երջանկությունն իր ոտքով հյուր չի գալիս, նրան ամենուր փնտրել է պետք  և շատ զգուշությամբ, քանի որ կարող է այս պահին աննկատ կողքիդ լինել, իսկ մեկ ակնթարթ հետո շատ հեռու փախնել....
Արմեն Մխեյան

***
Մահը մեկ անգամ է լինում, սակայն միայն ֆիզիկական մահը, իսկ օրինակ խիղճն սպանվում է ամեն անգամ, երբ անտարբեր ես մնում անարդարության հանդեպ...
Արմեն Մխեյան
***
Դիմակով անձին բարեկամ մի համարիր, դիմակավոր բարեկամ կարող է դառնալ անգամ թշնամիդ...
Արմեն Մխեյան

***
Կյանքի ընթացքը չի կանգնում, անգամ մեկ ակնթարթով, իսկ այդ ընթացքում միշտ էլ գտնվում է Նա, ով ստիպում է առաջ գնալ` սրտի տրոփյունով ու կողքին լինելու փափագով...
Արմեն Մխեյան

***
Հույսն սպասելիք դարձնելով մեկ քայլով մոտենում ենք հիասթափությանը:
Արմեն Մխեյան
***
Մարդիկ կորցնում են ժամանակի զգացողությունը կամ այն գերարժեվորելիս, կամ էլ իզուր վատնելիս:
Արմեն Մխեյան
***
Ֆանտազիան սահմանափակվում է այնքանով, որքանով մարդը հնարավություն ունի կյանքի կոչել այսօր անհավանական թվացող երևակայականը:
Արմեն Մխեյան

***
Եթե միշտ գարուն լիներ ու աշունը երբեք հյուր չգար մեզ, ապա մենք դժվար թե անգամ իմանայինք աշնան մասին, նույնը և հակառակ դեպքում:
Արմեն Մխեյան

***
Ապրել, չիմանալով հանուն ինչի, նշանակում է չապրել և ոչ մի վայրկյան, կորցնել սեփական առաքելությունը` իմաստազրկելով մի ողջ կյանք:
Արմեն Մխեյան

***
Նորագույն տեխնոլոգիաները որքան էլ մեզ հասանելի են դարձնում ամենուր, այնքան ավելի  հեռացնում են միմյանցից սրտով ու հոգով...
Արմեն Մխեյան

***
Իրականության և երազների սահմանագիծն այն մեկ ակնթարթն է, որ կարող է հնարավորություն տալ երազների միջոցով փոխել մեր իրականությունը: Այդ ակնթարթը լինում է ամեն քնի ավարտին ու անմիջապես արթնանալուց առաջ...
Արմեն Մխեյան

***
Մահը գոյություն ունի, որպեսզի կյանքն ավելի արժեքավոր լինի: Ցավոք շատերը կյանքի արժեքը գնահատում եմ վերջին վայրկյանին...
Արմեն Մխեյան

***
Ամենահուսահատ պահին անգամ, երբ մահը խնդրի լուծման լավագույն տարբերակն է թվում, մի պահ մտածիր ոչ թե այն «արժեքի» մասին, որի պատճառով պետք է մեռնել, այլ այն «արժեքի», հանուն որի պետք է ապրել:
Արմեն Մխեյան

***
Կույրերն ավելին կարող են զգալ, քան նրանք, ովքեր տեսնում են ամենը, բայց չեն զգում...
Արմեն Մխեյան

***
Մի հիասթափեցրեք ձեզ հարազատ ու մտերիմ մարդկանց, քանի որ հաճախ նրանք չեն էլ սպասում ավելին, այլ ակնկալում են չհիասթափվել կրկին…
Արմեն Մխեյան

***
Խավարին պետք չէ վստահել, քանի որ չգիտես թե քանի թշնամի կարող է քողարկել այն…
Արմեն Մխեյան


*** 
Ապրել նրա կողքին ում սիրում ես, մեծ երանություն է, իսկ ապրել հանուն նրա, ու կրել նրա սիրո բեռը՝ երջանկություն...
Արմեն Մխեյան

***
Ավելի լավ է աղքատ լինել գրպանով, քան հոգով ստրուկ լինել...
Արմեն Մխեյան

*** 
Ժողովուրդն արտաքին թշնամու դեմ կարող է մեկ բռունցք դառնալ՝ նրա դեմ հանելով բոլոր զենքերը: Այդպես են ծնվել բոլոր մեծ հաղթանակները: Բայց արտաքին թշնամուց ավելի զորեղ կա մեկ այլ թշնամի՝ ներքին թշնամին: Այս թշնամու առավելությունը մեկն է՝ իր դեմ չեն կարող համախմբել...
Արմեն Մխեյան

***
Առաջին սերը երբեք չի կորում անհետ, այլ մնում է փակված մեր սրտի մի անկյունում, ու հաջորդ բոլոր սերերն իր հետ համեմատում...
Արմեն Մխեյան

***
Մենք չափից ավելին ենք մտածում այն մարդկանց մասին, ովքեր մեր մասին չեն մտածում և հակառակը...
Արմեն Մխեյան

***
Մենք հաճախ ենք սխալվում ու երբ զղջում ենք, շատ ուշ է լինում: Մի սխալվիր նրա նկատմամբ ում սիրում ես, քանզի զղջումդ ու ներողությունդ գուցե ուշ լինի, իսկ սխալդ՝ անուղղելի...
Արմեն Մխեյան

***
Սիրո համամունքը հավատն է սիրած էակի հանդեպ: Առանց այդ համեմունքի սերը կորցնում է բույրը ու դառնում կախվածություն:
Արմեն Մխեյան
***
Ասում են՝ եղել է մի ժամանակ, երբ ժամանակը չեն հաշվել, բայց այդ ժամանակ Տիեզերքն անգամ արարած չի եղել...
Արմեն Մխեյան

*** 
Հոգու մենության միակ ընկերն ու բարեկամը մեծն «Մենությունն» է, միակ խորհրդատուն ու գործած մեղքերի մեղսակիցը, բոլոր ձեռքբերումների դափնեկիրը:
Արմեն Մխեյան

*** 
Կգա մի պահ, որ ողջ աշխարհն անգամ քիչ կլինի մենությունդ ցրելու համար: Հոգով այնքան միայնակ կլինես, կընկնես, անթև ու վիրավոր թռչուն քեզ կզգաս, բայց ամենը կհաղթահարես, այն գիտակցումով, որ առջևում այն գերնպատակն է, առաքելությունը, որը պետք է ի կատար ածես: 
Արմեն Մխեյան

*** 
Միշտ պետք է շարժվես առաջ ինչպես լույսը ու հանկարծ ոչ մի քայլ հետ չանես քո ճանապարհից, քանզի լույսը միշտ առաջ է սլանում: 
Արմեն Մխեյան

*** 
Չանտեսես փորձություններն ուղղուդ, այլապես կկորցնես դրանց հաղթահարելու հույսը, իսկ հույսը կորցնելով, կդառնաս լույսից պոկված մի ստվեր միայն: 
Արմեն Մխեյան

*** 
Այս փոքրիկ մոլորակում և ողջ Տիեզերքում ամեն ինչ կատարյալ կարելի համարել միայն այն պատճառով, որ ցանկացած մասնիկ կազմված է ատոմներից, բայց յուրահատուկ է որպես ամբողջություն՝ բացառիկ ու անկրկնելի: 
Արմեն Մխեյան

*** 
Ամենքս մեր ճամփան ենք փնտրում, ոմանք շարժվում են ուրիշների բացած արահետներով, իսկ ոմանք էլ հենց իրենք են գծում արահետն իրենց ու մնացածին առաջ տանում: 
Արմեն Մխեյան

*** 
Էությունդ Բնությունն է, Բնությունը՝ հավերժությունը: Էությունն հավերժ է… 
Արմեն Մխեյան

*** 
Ամեն մայրամուտ ու ամեն արևածագ յուրովի է, ոչինչ չի կրկնվում, ու ամենը ինչ կա այս աշխարհում կարողանում է գոյատևել միայն այն պատճառով, որ յուրահատուկ է: 
Արմեն Մխեյան

***
Կյանքիդ ամեն վայրկյանը պետք է ապրես այնպես, որ վերջին պահին սրտումդ զղջում չլինի: Որ չզղջաս այն ամենի համար, ինչ կարող էիր անել, բայց չարեցիր: 
Արմեն Մխեյան

*** 
Հետ գնալ չես կարող, բայց առաջ գնալ կարող ես, անգամ եթե այն կլինի նորի սկիզբը ու հետո նորից կունենա ավարտ…
Արմեն Մխեյան

***
Ճշմարտությունը մեկն է, իսկ նրան տանող բազում արահետներից քչերն են անվտանգ:
Ճշմարտությունը մեկն է, իսկ վարկածներն՝ անհամար...
Արմեն Մխեյան

***
Յուրաքանչյուր ոք ընկալում է ճշմարտությունը յուրովի, բայց իրականում այն մեկն է, իսկ ընկալումները՝ տարբեր:
Արմեն Մխեյան

***
Կեղծիքը կդառնա ճշմարտություն, երբ դու հավատաս նրան...
Արմեն Մխեյան

***
Թեպետ հաճախ մենք մեր ֆիզիկական մենությունը կիսում ենք շատերի հետ, բայց հոգով միշտ էլ միայնակ ենք` հոգով երբեք զույգ չենք դառնում:
Արմեն Մխեյան

***
Քեզ գնահատող ու սիրող մարդն անպայման կների քեզ, հակառակ դեպքում սխալդ կդառնա լոկ պատճառ քեզնից հեռու մնալու, իսկ նման դեպքում սխալ նրա համար կարող է ընկալվել յուրաքանչյուր քո քայլը...
Արմեն Մխեյան

***
Ժպիտը չեք կարող խնայել, բայց շռայլել միանշանակ կարող եք...
Արմեն Մխեյան

***
Լավը կամ վատը համեմատական բնորոշիչներ են միայն: Պետք չէ համեմատվել ու չափվել նման չափանիշներով: Պետք է գիտակցել միայն ակնկրնելիությունը: Այն երբեք չի համեմատվում...
Արմեն Մխեյան

***
Երջանկության սահմանումը փորձում են գտնել դժբախտ մարդիկ, քանզի իրենք չեն կարողանում սահամանել թե ինչ է երջանկությունը...
Արմեն Մխեյան

***
Որքան էլ փորձես թաքցնել գործած սխալներդ, միևնույն է, կա մեկը, որ միշտ քո կողքին է ու գիտի ամենը. թաքցնել կարող ես բոլորից, բայց քո խղճից՝ երբեք...
Արմեն Մխեյան
***
Ցինիզմը ցանկացած քաղաքական գործչի բնորոշ հատկանիշը կարող է դառնալ մեկ ակնթարթում...
Արմեն Մխեյան

***
Ցույց մի տվեք ձեր հոգու դատարկությունը: Գուցե այդպես քչերն իմանան, թե որքան աղքատ եք...
Արմեն Մխեյան

***
Ստիպեցիր հավատալ, բայց սին էր սերդ, հորինվածք, ու հիմա իմ սրտում քո պատրանք-սիրուց մի մասնիկ կմնա, քանզի ես քեզ սիրել եմ անկեղծ: 
Արմեն Մխեյան

***
Մեկ-մեկ այնպես լացել եմ ուզում, բայց արցունքներս խեղդվում են ժպիտով, իսկ սիրտս, ա՜խ, նա լուռ տանում է տառապանքը հոգուս... 
Արմեն Մխեյան

***
Ներողություններին՝ միայն ընդունում, խնդրանքներին՝անմիջական կատարում, սպասելիքներին՝ իրականացում, բոլորին ժպիտներ, ուրիշների արցունքներին՝ ամոքում, բայց երբ ես եմ լալիս, ոչ ոք չի իմանում, քանզի արցունքներս սրտից են հոսում: Թվում է՝ սիրտս ոչ ոք տեսնել չի ուզում.. 
Արմեն Մխեյան

***
Յուրաքանչյուրս փնտրում ենք այն մարդկանց, ովքեր մեզ կհասկանան, երբ լռի մեր լեզուն: 
Արմեն Մխեյան

***
Ես կարտասվեմ, բայց ոչ ոք չի իմանա, քանզի հոգով եմ լալիս... 
Արմեն Մխեյան

***
Մեկ ժպիտից կարող է ծնվել սիրո մի ողջ տիեզերք… 
Արմեն Մխեյան

***
Ակնկալել ավելին, գնահատել չափից ավելի, սպասել ու հուսալ անտեղի, ահա տխրության հիմնական պաճառները: Ապրեք առանց սպասման ու չակնկալելով ավելին, հատկապես նրանց կողմից, ովքեր արժանի չեն սպասման... 
Արմեն Մխեյան

***
Կան բառեր, կան երգեր ու մեղեդիներ, որ ակամա արթնացնում են հոգումդ պահված ամենաջերմ հուշերն ու այդժամ հասկանում ես, թե որքան թանկ են քեզ համար հուշերն այդ: 
Արմեն Մխեյան

***
Սիրուց ծնված քաոսը հոգու թռիչքն է դեպի անսահմանություն... 
Արմեն Մխեյան

***
Աստղեր կան վերևում, առավոտյան կլինի Արև, գիշերը՝ Լուսին, իսկ իմ սրտում միայն դու կաս, իմ սրտի կես... 
Արմեն Մխեյան

***
Մանկությունը հրաշքների աշխարհն է, որ ունեցել ենք յուրաքանչյուրս այս իրական աշխարհում… 
Արմեն Մխեյան

***
Կան խոսքեր, կան մեղեդիներ, որ հուշեր են արթնացնում ու այդժամ ուզում ես հուշերդ կիսել երաժշտության հետ... 
Արմեն Մխեյան

***
Սիրո թախիծից ծնված տխրությունն ամենամեծ գեղեցկությունն է իր մեջ ամփոփում... 
Արմեն Մխեյան

***
Հաճախ ժպտացեք, մարդիկ, քանզի յուրաքանյուրիդ ժպիտն յուրօրինակ է: Ժպտացեք, և պատասխանը չի ուշանա... 
Արմեն Մխեյան

***
Երբ թելադրում է սիրտը, ուղեղի հպարտությունը պետք է մի կողմ դնել: Թեպետ հաճախ ուղեղը ճիշտ է լինում, բայց սրտի թրթիռն այնքա՜ն հաճելի է... 
Արմեն Մխեյան

***
Տանելու ենք միայն մեր հոգու մեկ մասնիկը ու թողեք բոլոր մեզ սիրող մարդկանց սրտերում մեկ հուշ միայն, լավ կամ վատ, հաճելի կամ տհաճ: Բայց եթե կարող ենք թողնել հաճելին, ինչո՞ւ չսիրել ու մեր սերը չթողնել նրանց… 
Արմեն Մխեյան

***
Երբ սիրում ես, ապա նրա բացակայության մեկ վայրկյանն անգամ կարոտի անհուն օվկիանով է լցվում.. 
Արմեն Մխեյան

***
Կարծում եմ, եթե սերն առանց ցավի լիներ, չէինք կարող գնահատել սիրո պարգևած երջանկությունը... 
Արմեն Մխեյան

***
Կարոտից ծնված սիրո բառերն ամենազորեղն են, բայց հաճախ հոգու այդ բառերն խոսքերով արտահայտել չի լինում: Այդ դեպքում լռությունն ավելի խոսուն է...
Արմեն Մխեյան

***
Բազում խոսքերից միայն նա կարող է հայտնել գոհություն, սեր, սփոփանք... Հաճախ կրկնեք այն՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ ու շնորհակալ կլինեն նաև Ձեզ...
Արմեն Մխեյան


***
Յուրաքանչյուրս ունենք ընտրության հնարավորություն, բայց ամենաբարդը համակերպվելն է նրա հետ, ինչ ընտրել ես...
Արմեն Մխեյան

***
Հույսն ամենամեծ զենքն է հուսահատությունից պաշտպանվելու համար...
Արմեն Մխեյան

***
Սիրո մեղեդին անձայն է, քանզի սիրտը ձայնով չի առաջնորդվում, այլ միայն սիրո թրթիռով:
Արմեն Մխեյան

***
Ապուշին թույլ տալ իրեն հաղթանակած զգալ, խելոքի հաղթանակն է, ոչ թե ապուշի...
Արմեն Մխեյան

***
Խելացիությունն ամենամեծ զարդն է քո գեղեցկության: Եղիր խելացի և կլինես գեղեցիկ, իսկ հակառակ դեպքում, եթե անգամ արտաքին գեղեցկությունդ լինի անթերի, միևնույն է հիմարությունդ կխավարի գեղեցկությունդ...
Արմեն Մխեյան

***
Այն ամենը ինչ մեզ շրջապատում է, մեր ենթագիտակցականի արտացոլանքն է, իսկ գիտակցականը միայն այդ արտացոլանքը տեսնողը...
Արմեն Մխեյան

***
Արևը Հայրն է՝ կենարար լուսատուն: Բայց Մայրն առավել է ամենից, քանզի ամեն օր Արևն իր մոր գիրկն է գնում...
Արմեն Մխեյան

***
Ես պնդում եմ, որ բոլոր մարդիկ իմաստուն չեն, բայց համաձայն եմ՝ այդ մարդկանց շարքերում կան հանճարներ:
Արմեն Մխեյան

***
Թե հավատաս, ողջ Տիեզերքն անգամ կարող ես բռիդ մեջ հավաքել: Չէ՞ որ Տիեզերքի մեկ մասնիկն արդեն իսկ քո ձեռքում է, դու էլ՝ նրանը...
Արմեն Մխեյան

***
Ասում են՝ եղել է մի ժամանակ, երբ ժամանակը չեն հաշվել, բայց այդ ժամանակ տիեզերքն անգամ արարված չի եղել...
Արմեն Մխեյան

***
Ասում են սիրտը մեկ բռունցքի չափ է, բայց այն սիրո մի ողջ տիեզերք է իր մեջ ամփոփում...
Արմեն Մխեյան

***
Սերն առանց կրքի այնումենայնիվ վեհ է, բայց կիրքն առանց սիրո՝ անասնական բնազդ միայն…
Արմեն Մխեյան

***
Հավերժության մեջ կյանքը մեկ ակնթարթ է միայն, վայելիր այն, այդ մեկ ակնթարթը հավերժության... 
Արմեն Մխեյան
***
Սեր, երեք տառ, բայց չքավորին հոգով հարստացնող, անշուքը շքեղ, ռամիկին արքա, իսկ կայսրերին ստրուկ դարձնող…
Արմեն Մխեյան

***
Սերը չի կարող միակողմանի լինել, այլապես այն կսպառվի ու կչքանա: Սերը պահելու համար պետք է դու ևս սեր փոխանցես: Այլ կերպ ասած սիրել կարողանաս, որպեսզի գտնես ու այնուհետ գնահատես այն...
Արմեն Մխեյան

***
Счастье не за горами, а за спиной... Просто повернись.
Արմեն Մխեյան

***
Երբ երջանկությունը կախված է միայն նյութականից, այն արդեն վաղուց երջանկություն չէ, այլ միայն ֆիզիկական բավարարվածության ձգտելու բուռն ցանկություն: Երջանկությունը հոգու բավարարվածությունն է, իսկ հոգին նյութականով բավարարել  չես կարող...
Արմեն Մխեյան

***
Անկախ նրանից որ շուրջդ խավար է, անկախ ամենից, որ քեզ չեն հասկանում, ատում են ու հեռու վանում... Չէ՞ որ Արևն այնուամենայնիվ քեզ ժպտում է: Գոնե նրան ժպտա ի պատասխան…
Արմեն Մխեյան

***
Հաճախ այն ինչ տեսնում ենք, չենք կարող բացատրել, առավել ևս երբ շատերն այն չեն տեսնում...
Արմեն Մխեյան

***
Մեր իրական աշխարհն այնքան նեղ է, որ հնարավոր չէ տեղավորել երևակայությունն այնտեղ: Արդյունքում մեր երևակայության օդային դղյակները կառուցում ենք անիրական աշխարհում, իսկ ուրիշներն այդ դղյակները տեսնել ի զորու չեն միայն այն պատճառով, որ չեն հավատում դրանց գոյությանը:
Արմեն Մխեյան

***
Ես վանդակ եմ քեզ համար, կամ էլ շղթա` նուրբ ձեռքերիդ կապված: Ներիր, բայց բանալին հիմա քո ձեռքերում է, իսկ ազատությունը մի քայլից... Բայց հիշիր մի բան, երբ ազատ ես, ոչ մեկ քեզ պետք չէ, ու ոչ մեկին նաև դու...
Արմեն Մխեյան

***
Պետք է ապրել այնպես, որ հաջորդ վայրկյանին չզղջաս արածիդ համար: Հենց դա է ապրելու «արվեստը»...

Արմեն Մխեյան
***
Թե ստրուկ լինես, թե արքա, ձգտիր կատարելությանը, քանզի միայն կատարելության մեջ է ամփոփված ճշմարտությունը, որը ձգտում են բացահայտել բոլորը:
Արմեն Մխեյան

***
Եթե գեթ մեկ հնարավորություն լիներ փոխել ամեն ինչ, ես կփոխեի ինձ...
Արմեն Մխեյան

***
Այս թե գորշ, թե գունազարդ իրականությունը միայն մեր վառ ոչ թե երևակայության, այլ գիտակցության ստեղծած պատրանքն է: Եթե պատկերացնենք թե քանի՜ նման պատրանք-իրականություն կարող է ստեղծել մեր ուղեղը... Խելագարվել կարելի է: Բայց կա մի ելք, հնարավոր բոլոր այդ երևակայան աշխարհները կառավարել հենց այդ գիտակցությամբ ու այդպես փոխել աշխարհը...
Արմեն Մխեյան

***
Կենցաղայինն ամենուր է, բավ է խոսել դրա մասին: Կատարելությունն հեռու է, գոնե ձգտել է պետք նրան, որ չխեղդվես այս գարշահոտ իրականության ու պարզունակության ճահճուտի մեջ...
Արմեն Մխեյան

***
Լույսը կբացվի ու դու ժպտա նրան, միայն այն պատճառով, որ նորից տեսնում ես լույսը...
Արմեն Մխեյան
***
Երբ կորցրել ես ամենը, հոգով կուրացել, ու անգամ անզգա մարմինդ պատասխան չի տալիս հոգուդ փնտրտուքին, երբ անցայլը թաղել ես, չկա ներկան ու ինքդ քեզ չես գտնում այդ ներկայում, այնուամենայնիվ նայիր վեր՝ ապագան դեռ առջևում է...
Արմեն Մխեյան

***
Մենք մի ողջ աշխարհի մասն ենք` միաժամանակ մեր սեփական աշխարհն ունենալով:
Արմեն Մխեյան

***
Լու՜յս, որ խավարից զատված ու անստվեր ես, որ բարին ես ու ազատ, որ սահմանն ես մթի գծում ու անվերջությանը ձգտում, դու մասնիկն ես հոգու բոլոր նրանց, ովքեր թեկուզ մեկ վայրկյան այս կյանքում քո մեկ շողով են լուսավորվում, հոգով Քեզ ձուլվել և Քեզ հետ անսահմանին հասնել երազում...
Արմեն Մխեյան

***
Փոփոխությունը կյանքի շարունակականությունն է. անգամ ակնթարթն այս, իսկ կյանքն` այդ ակնթարթներից մի ուղի...
Արմեն Մխեյան

***
Մոռանալ անցյալը, կնշանակի չտեսնել ապագան…
Արմեն Մխեյան

***
Կերպարները դիմակներ են ասես մեր ձեռքում, սակայն լավ դերասանը նա է` ով մեկ դիմակի մեջ մի քանի կերպար է պահում…
Արմեն Մխեյան

***
Երբ սերը կախարդանքով նուրբ շղարշ է նետում աչքերիդ, իրականությունը հեքիաթ է դառնում, իսկ շղարշից այն կո՞ղմ:
Արմեն Մխեյան

***
Կատարելության սահմանը գուցե նաև անկատարության սահմանագծից է սկսվում, գուցե կատարելությունն անկատարությունից է ծնվում և հակառակը:
Արմեն Մխեյան

***
  Մի քանի բառ ումից սպասում ես այդ խոսքերը և այնքա՜ն ցանկալի են, կարող են նորից կյանք պարգևել, իսկ լռությունն ու անտարբերությունը` սպանել…
Արմեն Մխեյան

***
Ապրիր այնպես, ասես վերջին վայրկյանն ես ապրում կյանքիդ ու այդժամ ակնթարթն անգամ այնքա՜ն բովանդակալից կլինի...
Արմեն Մխեյան


***
Արքաները հաճախ մահանում են ոչ իրենց մահով, իսկ այն բացառիկ դեպքերում անգամ, երբ մահը բնական է, դավադրությունն այնուամենայնիվ դռան ետևում է…
Արմեն Մխեյան

***
Երազանքներն ասես թիթեռներ լինեն, երբ վազում ես նրանց ետևից, փախչում են անընդհատ: Երազանքներին հասնելու համար նրանց պիտի գողեգող մոտենաս: 
Արմեն Մխեյան

***
Կոտրել կապանքները, հետ չնայել, կախվածություններից ձերբազատվել ու առաջ ժամանակի պես շարժվել, առանց կանգ առնելու սլանալ լույսի պես: Ժամանակը չի կանգնում, իսկ մենք այդ «ժամանակում» ենք…
Արմեն Մխեյան

***
Երբևէ նայե՞լ ես հայելու մեջ ու մտածել, իսկ կլինի արդյոք անցնել նրա միջով ու դառնալ հայելու մեջ արտացոլվող «ես»-ից ամբողջովին անկախ, տեսնել քեզ դրսից, այնպես ինչպես քեզ են տեսնում ուրիշները…
Արմեն Մխեյան

***
Նորից սիրելու համար պետք չէ սիրել ավելին, պետք է սիրել յուրովի…
Արմեն Մխեյան

***
Ավազի վրա թողած հետքդ անցյալ է արդեն, անցյալ` ավազի վրա… Կյանքը ներկան է, այս վայրկյանը`անցյալից ծնված ու ապագան ծնող… Առաջ գնա ու մի նայիր հետ:
Արմեն Մխեյան

***
Կյանքը պայքար է` ամեն վայրկյան, ամեն ակնթարթ. պայքար ներքին ներդաշնակությամբ արտաքին քաոսի դեմ, պայքար հանուն վեհ արժեքների, հանուն սիրո, հանուն բարության և արդարության, հանուն լույսի և լույսի տարածման: Իսկ Դու մարտիկ ես` լույսի, արդարության, խաղաղության: Դու ՀԱՅ ես…
Արմեն Մխեյան

***
Մեծամտությունն սպանում է առողջ դատելու և խորհելու ունակությունը:
Արմեն Մխեյան

***
Ինչ փնտրում ես կարող ես գտնել գրեթե ամեն ինչում, եթե հավատաս, որ կգտնես:
Արմեն Մխեյան

***
Զայրույթը ոչ միայն մարդկային ագրեսիայի ցուցադրությունն է այլ նաև հոգու չարության դրսևորումն է:
Արմեն Մխեյան

***
Ներկան անցյալի արդյունքն է, իսկ ապագան ներկայի պատճառը:
Արմեն Մխեյան

***
Հաճախ մարդիկ ատում են այն, ինչ սիրել են ժամանակին և փնտրում ինչ ունեցել են:
Արմեն Մխեյան

***
Կյանքն ակնթարթ է միայն, վայրկյանների շարք, ընդամենը մի ակնթարթ ու արդեն անցյալ է, իսկ ապագան դեռ չկա…
Արմեն Մխեյան

***
Հանճարները գտնում են այն ինչ փնտրում են, խելոքները փորձում են գտնել, իսկ հիմարները համարում են, որ ոչինչ չունեն կորցրած:
Արմեն Մխեյան

***
Մենք թույլ ենք այնքան, որքան համարում ենք և ուժեղ այնքան, որքան հավատում ենք:
Արմեն Մխեյան

***
Անկեղծ լինելը դեռ չի նշանակում չլինել կեղծավոր:
Արմեն Մխեյան

***
Ճշմարտության ուղին ոչ բոլորին է հասու, բայց հավատալ ճշմարտությանը ունակ են բոլորը:
Արմեն Մխեյան

***
Սերն ամենամեծ զգացումն է, որ կա յուրաքանչյուրիս մեջ և նրանից են բխում մնացած զգացումները, բայց նա ով չի սիրում չի էլ հասկանում, որ սիրում է «ոչինչ չսիրելը»:
Արմեն Մխեյան

***
Մենք տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել, հասկանում ինչ պարզ է ու ընկալելի, սիրում այն ինչ ունակ ենք սիրելու, իսկ այնքան բան կա, որ չտեսնելով անտեսում ենք:
Արմեն Մխեյան

***
Մեզ դուր է գալիս երբ ներողություն են խնդրում մեզանից, իսկ մենք հաճախ այնքան դժվարությամբ են հասկանում անգամ, որ սխալվել ենք...
Արմեն Մխեյան
***
Ցանկացած այլ բան, որը խորթ է մեզ, մենք չենք ընդունում, չգիտակցելով հաճախ որ այն մեր ունեցածից էլ լավն է:
Արմեն Մխեյան

***
Մենք կարողանում ենք հաղթարահարել դժվարություններ միայն այն պատճառով, որ ճիշտ պայքարի մեջ ենք մտնում:
Արմեն Մխեյան

***
Այս աշխարհը մեզ համար գոյություն ունի միայն այն պատճառով, որ մենք կանք այս աշխարհում, իսկ առանց մեզ այն կմնա միայն ուրիշների համար:
Արմեն Մխեյան

***
Սահմանել ինչ է ազատությունը, արդեն նշանակում է սահմանափակել այն:
Արմեն Մխեյան

***
Երբ շատ քիչ բան գիտենք, մեզ թվում է որ շատ քիչ բան է մնացել բացահայտելու, իսկ բացահայատելով նորերն աստիճանաբար հասկանում ենք, որ որ ոչինչ էլ չգիտենք այն ամենի համեմատ ինչ մնում է դեռ չբացահայտված:
Արմեն Մխեյան

***
Շատ հաճախ սպասումները վհատությունների ու հիասթափությունների աղբյուր են դառնում, իսկ երբ փորձում ենք սպասումներ չունենալ, մենք «սպասում» ենք չհիասթափվել կրկին:
Արմեն Մխեյան

***
Յուրաքանչյուր ակնթարթը մեռնում է իր հետ տանելով ներկան, որը իր տեղը զիչում է ներկա դարձած ապագային:
Արմեն Մխեյան

***
Մի պատժիր քեզ, գիտակցելով, որ անցյալում սխալներ ես գործել չգիտակցելով դրանց սխալ լինելը, դրանք անգիտություոնից են, իսկ անգիտությունը պատժելի չէ:
Արմեն Մխեյան

***
Մենք սիրում ենք՝ ակնկալելով, որ մեզ էլ կսիրեն:
Արմեն Մխեյան


***
Երևակայելն իզուր է, երբ ապրում ես երևակայության մեջ:
Արմեն Մխեյան

***
Ունակ լինել տեսնել այն ինչ միայն քեզ համար է ստեղծված, արդեն իսկ մեծ առավելություն է:
Արմեն Մխեյան

***
Բոլորս վախենում ենք իրականացնել մեր ամենացանկալի երազանքները, համոզված լինելով, որ այն շատ հեռու է իրականությունից, հաճախ չտեսնելով, որ այն իրականությունից բաժանված է ընդամենը մեկ քայլով:
Արմեն Մխեյան

***
Անցյալը գոյություն ունի այնքան, քանի դեռ մենք կախված ենք նրանից:
Արմեն Մխեյան

***
Մեր ուղին նախատեսված է միայն մեզ համար և այն նշանները, որոնք ճիշտ ուղու խորհրդանիշներն են, միայն մենք կարող ենք տեսնել ու առաջնորդվել դրանցով:
Արմեն Մխեյան

***
Մեր երազանքների իրականացման ճանապարհները տարբեր են ու բարդ, բայց հավատալով, որ դրանք կիրականան, մենք կարող ենք փնտրել ու գտնել այն ամենակարճ ուղին, որը կտանի մեզ մեր երազանքի իրականացման հետևից:
Արմեն Մխեյան

***
Նա, ով շատ ջանասիրաբար ուսումնասիրում է ամեն մի մանրուքը, հաճախ ունակ չի լինում ընկալել մեծը:
Արմեն Մխեյան

***
Հավատալով հրաշքներին` մենք մի կաթիլ հրաշք ենք ավելացնում մեր իրականությանը:
Արմեն Մխեյան


***
Երազանքները մեզ համար երազանք են, քանի դեռ իրականություն չեն դարձել ու մենք հավատում ենք, որ դրանք կիրականական մի օր:
Արմեն Մխեյան

***
Ամենամեծ հիասթափությունը շատերն ապրում են, երբ երազանքի իրականանալուց հետո հասկանում են, որ չի իրականացել այն հրաշքը, որն իր մեջ ունի յուրաքանչյուր երազանք` չհասկանալով, որ հրաշքի իրականացման համար նախևառաջ դրան հավատալ է հարկավոր:
Արմեն Մխեյան

***
Հավերժ տիեզերական շրջապտույտի մեջ մենք ընդամենը ոչինչ ենք, բայց այդ ոչինչ լինելով մենք այս աշխարհ ենք գալիս յուրաքանչյուրս ունենալով մեր մեծ առաքելությունը:
Արմեն Մխեյան

***
Մենք հաճախ անում ենք այլ բան, իսկ իրականում ցանկանում ենք մեկ այլը, անցյալում ապրում ենք ապագայով, իսկ արդյունքում կորցնում ենք ներկան, այն մի պահը, որն իսկապես գոյություն ունի, քանզի անցյալն ու ապագան չկան, միայն անցյալ ու ապագա լինելով հանդերձ:
Արմեն Մխեյան

***
Եթե անգամ մարեն աստղերը բոլոր ու տարերքները վերանան իսպառ, հոգուս տարերքը` սերը, կմնա հավիտյան…
Արմեն Մխեյան

***
Յուրաքանչյուր ակնթարթին մենք մեկ այս կողմում ենք մեկ այն. անհնար է լինել կենտրոնում: Միջինը միայն դրանց կիսագումարն է:
Արմեն Մխեյան

***
Գնահատիր վայրկյանն անգամ, քանզի հաջորդ ակնթարթին այն արդեն քոնը չի լինի, անցյալ կդառնա…
Արմեն Մխեյան

***
Ամեն մի ակնթարթը ևս մեկ հնարավորություն է փոխելու ամեն ինչ…
Արմեն Մխեյան

***
Ամեն ինչ սկսվում է և վերջանում, բայց ամեն մի վերջ միայն սկիզբն է նորի…
Արմեն Մխեյան
***
Ոչինչ չի կրկնվում և ցանկացած երևույթ առանձնահատուկ է: Եվ սա պատճառը Տիեզերքի հավերժության...
Արմեն Մխեյան

***
Մենք ե՞նք կերտում մեր ապագան, թե՞ այն արդեն ամբողջությամբ որոշված է: Դժվար է ասել, բայց մի բան պարզ է՝ մենք ունենք ընտրության հնարավորություն…
Արմեն Մխեյան

***
Մտածելով մենք արարում ենք, իսկ արարելով, ևս մի քայլ մոտենում Աստծուն…
Արմեն Մխեյան

***
Այնքան հեռու են աստղերն ու սառը, որ միայն մի կետ են մեզ համար, իսկ նրանց մոտենալու համար ժամանակը հավերժությունն է, բայց Արևն այնքան մոտ է ու ջերմ, որ հեռու գնալն անգամ խենթություն է: Եթե անհամար աստղեն էլ քեզ շրջապատեն ու իրենց փայլով գերեն քո հոգին, գտիր քո միակ Արևին ու մի հեռացիր նրանից, հակառակ դեպքում նա էլ աստղ կդառնա` սառն ու հեռավոր…
Արմեն Մխեյան

***
Փոքր հասակում մենք հավատում ենք հրաշքներին ու հրաշալիի զորությանը: Մեզ համար կարծես ընկալելի է լինում հեքիաթային զանգակների ղողանջը, բայց երբ մեծանում ենք, զանգակները կարծես էլ չեն ղողանջում ու հրաշալին դառնում է իրականություն` մռայլ ու դաժան… Բայց զանգակները շարունակում են ղողանջել, ուղղակի մենք չենք լսում…
Արմեն Մխեյան
***
Ցանկացած տառապանք մեզ սովորեցնում է դիմակայել, իսկ յուրաքանչյուր ցավ ստիպում էլ ավելի գնահատել հաճելին:
Արմեն Մխեյան

***
Կյանքն անվերջ նոր խոչընդոտների հաղթահարման մի շարք է թվում, երբ հաղթահարում ես մեկը,միշտ նորն է հայտնվում:
Արմեն Մխեյան

***
Ամենակարևոր իրադարձությունները մեր կյանքում հաճախ տեղի են ունենում այն պահին, երբ մենք հանդիպում ենք խոչընդոտի և այն հաղթահարելու համար պետք է թողնել անցյալի հիշողությունները, ապագայի երազանքները ու ապրել միայն ներկայով:
Արմեն Մխեյան


***
Չկա անցյալս, չգիտեմ ապագաս և կա միայն ներկայի մի պահը, որը դանդաղ հոսելով կդառնա անցյալ, իսկ ապագան ներկաս կլինի մի պահ, իսկ այդ մի պահն արդյունքն է անցյալի և հիմքը ճիշտ ապագայի:
Արմեն Մխեյան

***
Իրական երջանկությունը տառապանքից է ծնվում և որքան ավելի խորն է տառապանքից հասցված ցավը, այնքան երջանկության հաճույքն ավելին է լինում, քան ուղղակի հաճույք:
Արմեն Մխեյան

***
Մենք հաճախ ներկայում ապրում ենք ապագայով կամ անցյալով, իսկ արդյունքում կորցնում ենք ներկան, այն մի պահը, որն իսկապես գոյություն ունի, քանզի անցյալն ու ապագան արդեն չկան, միայն անցյալ ու ապագա լինելով հանդերձ...
Արմեն Մխեյան

***
Բոլորիս երազանքները տարբեր են, բայց դրանք ունեն մի նմանություն. յուրաքանչյուր երազանք իր մեջ պարունակում է հրաշքի մի մասնիկ, ու քանի դեռ մենք հավատում ենք հրաշքներին, այնքան իրականություն դարձած երազանքները մեզ համար ավելի գունեղ ու հեքիաթային են լինում...
Արմեն Մխեյան

***
Սովորիր հավատալ և կվստահես, սովորիր վստահել և կսիրես, իսկ երբ սիրես, ողջ Տիեզերքը կլինի քոնը…
Արմեն Մխեյան

***
Եթե անում ես գործդ սիրով, համոզված եղիր կստանաս առավելագույնը, քանզի դու սերն ես ներդնում, իսկ սերն անպատասխան չի մնում երբեք…
Արմեն Մխեյան

***
Մարդիկ միշտ էլ փնտրել են երջանկության բանալին, շատերը գտել են, ոմանք` ոչ, իսկ ոմանք էլ գտնելով, չեն էլ գիտակցել ինչ է այն, անտեսել են ու կրկին շարունակել փնտրել...
Արմեն Մխեյան

***
Դրսում ցուրտ է` մութ ու խավար, երկնքում չեն առկայծում աստղերն էլ անմար… Օ՜, ոչ մարդի՛կ, դա հոգիս է` ցուրտ ձմեռվա շղարշով պատված….
Արմեն Մխեյան

***
Միայն մեկ բառ ու փոխվում է ամեն ինչ, միայն մեկ վայրկյան ու աշխարհն արդեն ուրիշ է, փնտրիր քեզ արդեն այս փոփոխվող աշխարհում միայն: Անցյալում այլ էիր, իսկ ապագայում ուրիշ կլինես...
Արմեն Մխեյան
***
Դու կարծում ես պատահականությո՞ւն է այս ամենը: Պատահականություններ չեն լինում: Պատահական չեն ծնվում աստղերը, պատահական չեն մարում արևները, պատահական չեն հանդիպում մարդիկ միմյանց, պարզապես մենք ենք հաճախ պատահականություն համարում դրանք…
Արմեն Մխեյան

***
Որքան դժվար է ճիշտ հասկանալ ու լինել հասկանալի, տեսնել նաև այլը, այն հասկանալ ու ըմբռնել....
Արմեն Մխեյան

***
Լռությունն է լցնում դատարկ իմ հոգին ու ես լուռ հեռանում եմ` թողնելով այս աշխարհը բոլոր նրանց, ովքեր սիրում են այն...
Արմեն Մխեյան

***
Այն, ինչ խնդրում ես Աստծուց, անպայման կստանաս, եթե պատրաստ ես նաև ընկալելու տրվածը, բայց անհնար է չստանալ, երբ պատրաստ ես... անգամ առանց խնդրելու...
Արմեն Մխեյան

***
Հաճախ երջանկությունն այնքան մոտ է թվում, բայց ո՞վ է մեղավոր, որ չես տեսնում այն ու կորցնելով` զղջում ես ողջ կյանքում. միայն դու...
Արմեն Մխեյան

***
Թե կան երազներ , դրանք դարձրու իրական, բայց երբ հասկանում ես որ սահմանն անցնել չի լինի, թող իրականությունը ու ապրիր միայն երազներով... Այդժամ իրականությունը կդառնա երազ…
Արմեն Մխեյան

***
Երազներ, սլացեք վեր, դեպի տիեզերքն անսահման ու վառեք աստղեր անհամար:
Արմեն Մխեյան

***
Երազնե՛ր, սլացեք վեր, դեպի Տիեզերքն անսահման ու վառեք աստղեր անհամար, իսկ աստղերն այդ պայծառ, թող դառնան յուրաքանչյուրն սիրո մի կրակ... ու թող լցվի Տիեզերքը ողջ սիրով ու ներդաշնակությամբ...
Արմեն Մխեյան

***
Քայլերն են տանում ինձ դեպի հեռուներ` անհայտ ու գաղտնի, ուղին է այդ մոլոր ու քարքարոտ, բայց ես լուռ եմ ու գնում եմ դեպի այդ անհայտն. բացահայտելու համար....
Արմեն Մխեյան

***
Ես մի քիչ էլ ուզում սիրել, կյանքը զգալ, չէ՞ որ այն սեր է: Կյանքն սեր է, մարդիկ...
Արմեն Մխեյան

***
Չկան արգելքներ, դրանք դու ես ստեղծում միայն ու միայն քեզ համար...
Արմեն Մխեյան

***
Ստատիստիկան անցյալի թվերն են միայն, իսկ ապագան ներկայի տեսքով քո ձեռքերում է...
Արմեն Մխեյան

***
Կյանքն այնքան քիչ է, որ ամեն մի քայլի համար մտածելուց էլ ժամանակ չի մնա իրագործելու համար: Ուղղակի արա այն ինչ քեզ դուր է գալիս....
Արմեն Մխեյան

***
Չկա ելք, չկա լույս...Անգամ հույսն է մեռնում...և ո՞ւր ենք գնում այսպես. բայց շատերը գոռում են.
-Դեպի պայծառ ապագա...
Մի՛ հավատա... Ստվերը լույսից է ծնվում, բայց լույս չէ, իսկ նրանք ստվերում են դեռ, ու երբ անցնեն դեպի լույսը, թող նոր գոռան` դեպի՜ լույսը ...
Արմեն Մխեյան

***
Աշխարհն այլ է` օտար, սառն ու մթին, բայց ես իմ աշխարհն ունեմ`լուսավոր, ջերմ ու հեքիաթային...
Արմեն Մխեյան

***
Այն ինչ քո ձեռքերում է հիմա, ավելի հեշտ է կորցնել քան գնահատել, իսկ կորցնելուց հետո ավելի գնահատելի է դառնում, բայց գտնելն է արդեն շատ դժվար...
Արմեն Մխեյան

***
Դժվարություններն ընդունիր որպես փորձություններ, փորձություններ կայացման ճանապարհին...
Արմեն Մխեյան

***
Երազանքները նպատակից տարբերվում են նրանով, որ իրենց մեջ պարունակում են հրաշքի մասնիկ, սակայն, երբ իրականություն է դառնում մեր ամենացանկալի երազանքն անգամ, մենք այս իրականության մեջ կորցնում ենք այդ հրաշալին` միայն այն պատճառով, որ չենք հավատում հրաշքներին....
Արմեն Մխեյան

***
Երբ աշխարհը կորցնում է գույները, երբ չգիտես թե ինչ են քեզնից ցանկանում ու դու ինչ ես ակնկալում, երբ չես հասկանում ոչ մեկին ու ոչ էլ քեզ են հասկանում, մնում է մի ելք`միայնություն, որտեղ դու սկսում ես նախևառաջ քեզ հասկանալ….
Արմեն Մխեյան

***
Ներում եմ նորից ու կներեմ միշտ, բայց մի կոտրիր վիրավոր սիրտս, որ ներել կարողանամ կրկին…
Արմեն Մխեյան

***
Բառերը միայն խոսքեր են, միջոց արտահայտվելու, նյութական ու ձայնային ալիքներ… Հոգու խոսքերը գույներն են, երաժշտությունը, գեղեցիկը և այն ամենը, ինչ չես արտահայտի բառերով, քանզի հոգու բառերը լեզվից չեն ծնվում…
Արմեն Մխեյան

***
Չկա ոչինչ, ամեն ինչ սին է ու դատարկ, բայց դու կարող ես լցնել դատարկությունը...
Արմեն Մխեյան

***
Կարոտը կախվածությունի՞ց.... Օ ՜, ո՛չ, այն մեծ Սիրուց է ծնվում:
Արմեն Մխեյան

***
Երբ խոսքեր չկան, մնում է միայն լռել...
Արմեն Մխեյան

***
Հաճախ երջանկությունն այնքան մոտ է թվում, բայց ո՞վ է մեղավոր, որ չես տեսնում այն ու կորցնելով` զղջում ես ողջ կյանքում… միայն դու...
Արմեն Մխեյան

***
Այնտեղ, ուր հեքիաթն է, ուր երազանքը մի ակնթարթում դառնում է իրական, և հրաշքն այնքան մոտ է ու հասանելի, ավարտվում է իմ իրականությունը ու սկսվում երազների անսահման թագավորությունը…
Արմեն Մխեյան

***
Լռությունը հաճախ ավելի խոսուն է լինում քան ամենագեղեցիկ բառերը...
Արմեն Մխեյան

***
Քայլերն են տանում ինձ դեպի հեռուներ` անհայտ ու գաղտնի, ուղին է այդ մոլոր ու քարքարոտ, բայց ես լուռ եմ ու գնում եմ դեպի այդ անհայտն. բացահայտելու համար....
Արմեն Մխեյան

***
Այս աշխարհն սկսվում է մեր ծննդյան օրից ու վերջանում կյանքի վերջին վայրկյանի հետ: Այստեղ ոչինչ հավերժ չէ, սակայն ամեն ինչ այնքան յուրահատուկ է ու անկրկնելի, որ ուզում ես ակնթարթը հավիտենականություն դարձնել, Քեզ ու Ամբողջը հասկանալու համար…
Արմեն Մխեյան

***
Չկա ոչինչ, ամեն ինչ սին է ու դատարկ, բայց դու կարող ես լցնել դատարկությունը...
Արմեն Մխեյան

***
Երբ Արևի շողերն սփռեն կենարար լույսը, երբ օրը նորից ժպտա բոլորին, ուրեմն դու էլ կաս այդ բոլորի մեջ, Դու էլ ժպտա Արևին ու բոլորը Քեզ կժպտան... Ժպտացեք մարդիկ ու օրը միայն բարին կբերի...
Արմեն Մխեյան

***
Անսահման Տիեզերքն սահմանափակված է միայն մեր իմացած Տիեզերքով:
Արմեն Մխեյան

***
Դեպի լեռան գագաթը տանող արահետները բազմաթիվ են, իսկ գագաթը միայն մեկը…
Արմեն Մխեյան

***
Ճշմարտությունն այն է, ինչ ընկալում ես որպես ճիշտ, իսկ մարդիկ որքան տարբեր են ընկալում ամենը…
Արմեն Մխեյան

***
Ու ամեն գիշեր, Արևի մայր մտնելուն պես, հոգիս թռչուն է դառնում ու սլանում դեպի Քեզ, անցնելով լեռներն ու ծովերը, մոլորակներն ու աստղերը, արևներն ու ողջ տիեզերքը, իսկ առավոտյան Արև շողի հետ Երկիր վերադառնում կրկին…
Արմեն Մխեյան

***
Ամենաթանկն այս աշխարհում ժամանակն է, գնահատեք ամեն մի ակնթարթը Ձեր կյանքի այնպես, որ երբեք չզղջաք ապագայում…
Արմեն Մխեյան