Սեր, մեկ բառ,
Որ կյանք է տալիս մեզ,
Ու ստիպում ապրել…
Սեր, երեք տառ,
Որ լցնում է սիրտը մեր
Մեծ խնդությամբ, ջերմությամբ…
Սեր, անխոս հայացք,
Որ նվիրում ենք մեկին
Այն միակին, ում սիրում ենք…
Սեր, հոգու ցոլանք,
Պայծառ մի շող մեր հոգում,
Այնքա՜ն մաքուր, այնքա՜ն բարի…
Սեր, էլ ոչ մի բառ,
Բաբախյուն երկու սրտերի
Ու մեկ շունչը երկուսի…
Комментариев нет:
Отправить комментарий