Մի՛ ասա Բարի լույս,
Իմ Լույսը Դու ես,
Կյանքի Արևը Դու ես,
Որ շողում ես այսօր
Այնքա՜ն պայծառ,
Այնքա՜ն ջերմ…
Դու լուսավորում ես ինձ,
Բարի լույսով արևի…
Մի ասա բարի օր.
Իմ կյանքը դու ես`
Սիրով ողողված
Ամեն ակնթարթը
Երազ է ինձ համար
Հեքիաթ իրական,
Հրաշքով լեցուն
Ու գունեղ այնքա՜ն…
Մի՛ ասա բարի գիշեր…
Բոլոր աստղեր մերն են,
Գիշերը` խաղաղ ու լուսնկա,
Անսահման Տիեզերքը ողջ
Ու արևները բյուրավոր,
Մերն են` մեր երջանկության
Մեր երազների,
Ու մեր մեծ սիրո…
Դե ե՜կ սավառնենք
Մեր երազների
Տիեզերքում անծայր,
Մեր իրականության,
Ու մեր սիրո հեքիաթում բարի…
6 комментариев:
Արմեն ջան, մաղթում եմ միշտ այդպիսի պայծառ ու գեղեցիկ տրամադրություն ունենաս, իսկ անցորդները`ոչինչ, կանցնեն, ես էլ նրանց մեջ.
Շնորհակալ եմ...
SHAT LAVNA ARM JAN
shat lavna Armen jan,hrashq en uxaki...maladec!
Mersi bolorin...
Amen orkardum em
Отправить комментарий