2011-10-24

Գուցե


Օրերից մի օր մենք կհանդիպենք գուցե,
Ու երբ հատվեն ճամփաները մեր այս կյանքում,
Մենք արդեն չենք էլ ճանաչի միմյանց
Ու անցնելով անտարբեր իրար կողքով,
Կհեռանանք` անտեսելով միմյանց:
Անցնում են կյանքն ու ժամանակը
Հեռանում անդարձ մեզանից,
Հեռանում` թողնելով միայն հուշ մեր անցյալից…
Բայց պիտի հավատամ, որ այնտեղ` հեռվում,
Կա մեկը ով հասկանում է ինձ,
Այնտեղ` հեռվում, կարոտում է,
Ու լուռ սպասում վերադարձիս,
Բայց ավա՜ղ, մոռացիր ինձ, սիրելիս…

Комментариев нет: