2011-10-18

Աշնան թախծոտ մի տեսարան...




Աշնան թախծոտ մի տեսարան
Փոքրիկ պատուհանից այն կողմ
Տերևներ դեղին ու բազում
Իմ ճամփան են ներկում:
Աշնան անձրևը միալար
Իր մեղմիկ երգն է երգում:
Որքան գեղեցիկ է թախիծը քո
Ու սիրո պես այնքան նուրբ:
Քեզ սիրեցի ես աշնանը
Մի մեծ սիրով անսահման
Քեզ իմ սիրտը նվիրեցի,
Բայց դա քիչ էր սիրուդ համար,
Ես իմ հոգին քեզ տվեցի,
Բայց դա էլ էր քիչ գուցե…
Դու գնացիր, ինձ մոռացար,
Բայց քեզ սիրող սիրտս ու հոգիս
Դու քեզ հետ տարար…

1 комментарий:

Анонимный комментирует...

շատ գեղեցիկ բառեր...սիրում եմ աշունը....