2011-10-24

Սիրես այնպես..


Եվ ո՞վ եմ ես, որ փորձեմ քեզ սիրել անգամ.
Մի պատանի անհույս սիրահարված,
Որ ամենուր փնտրում է քեզ
Ու քնած թե արթուն քեզ երազում…
Եվ մեղավո՞ր եմ ես, որ սիրեցի քեզ թաքուն,
Իմանալով` որ սիրո պատասխանը
Իմ կանչի արձագանքն է լինելու միայն…
Եվ ինչու է սերը դաժան այսքան,
Եվ ինչու կա այն, ո՞վ հնարեց նրան,
Հնարավո՞ր է ապրել առանց սիրո.
Եթե անգամ անպատասխան, ա՛յո:
Եվ որքան էլ անհասանելի լինես,
Ու ցավը խորը… ու տառապանքս
Մահիճս դառնա, ես քեզ կասեմ`
Սիրես ու սիրվես այնպես,
Ինչպես ես քեզ եմ սիրում…

Комментариев нет: